ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2023 թվականի N 1084-Ա
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիաիրավական իրավունքները, պարտականությունները, ամրացված գույքը, կնիքը և առկա ձևաթղթերն ընդունող լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիաիրավական իրավունքները, պարտականությունները, կնիքը և առկա ձևաթղթերը փոխանցել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն ամրացված անշարժ գույքը՝ համաձայն N 1 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը։
4. Հույժ գաղտնի։
5. Հույժ գաղտնի։
6. Հույժ գաղտնի։
7. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն ամրացված շարժական գույքի պահպանությունը՝ համաձայն N 2 հավելվածի, մինչև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն ամրացնելը, համապատասխանաբար հանձնարարել Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական ռեզերվների գրասենյակի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին, որոնք համապատասխան շարժական գույքի տիրապետման և օգտագործման կապակցությամբ ունեն հսկողական լիազորություններ: Մինչև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորումը Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալին հանձնարարել նաև սույն կետով նախատեսված հավելվածում ներառված՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը դադարեցվող կառուցվածքային ստորաբաժանումների գույքի պահպանությունը:
8. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը թույլատրել օգտագործել սույն որոշման 7-րդ կետով նախատեսված շարժական գույքը՝ մինչև այն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն ամրացնելը։
9. Սույն որոշման 10-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գույքագրման արդյունքներով ձևավորված գույքը սույն որոշման 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետում ամրացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:
10. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի 6-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի (անհնարինության դեպքում՝ պարտականությունները կատարողի) և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի (անհնարինության դեպքում՝ փոխարինողի) հետ համատեղ կատարել սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ կատարել սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի գույքագրում և սույն ենթակետում նշված ժամկետում իրականացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն անհրաժեշտ շարժական գույքի ընդունման աշխատանքները:
11. Սույն որոշումից բխող անհրաժեշտ ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|