Գլխավոր տեղեկություն
Номер
N 1162-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.07.2023-04.05.2024)
Статус
Չի գործում
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.07.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.07.2023
Дата вступления в силу
14.07.2023
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հուլիսի 2023 թվականի N 1162-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ նաև՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող՝ մարզ՝ Լոռի, համայնք՝ Տաշիր, գյուղ՝ Սարատովկա, գ. Գետավան 1-ին փողոց 33 օդանավակայան հասցեում գտնվող գույքը՝ համաձայն հավելվածի (այսուհետ՝ գույք) և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` ընկերության հետ նվիրատվության պայմանագրի կնքումը, գույքային իրավունքների պետական գրանցումը և հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը՝ դրանց հետ կապված ծախսերը կատարելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի մաս կազմող՝ «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված) ցանկից ընկերությունը հանելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 13-ի N 1162-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Գույքի անվանումը

Ձեռքբերման տարեթիվը

Մակերեսը

Սկզբնական

արժեքը (դրամ)

1

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական

գրանցման թիվ 10122018-06-0048 վկայական

 

1.1

Էլ. ենթակայան

1981

42.3 քառ. մ

487,750.00

1.2

Կաթսայատուն

1981

65.0 քառ. մ

682,765.00

1.3

Հողամաս

 

60.6886 հա

 

1.4

Անավարտ ավարտվածությամբ շենք-շինություններ

  785.4 քառ. մ  

2.

Ե/բետոնյա կամուրջ և օդանավակայանի ճանապարհ (4800.0 քառ.մ)

1981

 

1,785,214.00

3.

Վազքուղի (56840.0 քառ.մ)

1981

 

25,723,851.00

4.

Մետաղյա պահոց 25 տ (1 հատ)

1981

 

71,098.00

5.

Բենզինի տարա 25 տ (1 հատ)

1983

 

4,015.00

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ