ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2023 թվականի N 1124-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՊՐԻՆՏԱՐՄ ԴԱՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի հունիսի 3-ից մինչև 2028 թվականի հունիսի 2-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի N 1124-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնի-կական բնութագիրը |
Չափի միա- վորը |
Քա-նակը |
Ծագման երկիրը |
Արտահան- ման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1. |
4810929009 |
Բազմաշերտ երկկողմանի կավճապատ ստվարաթուղթ՝ չտպագրված, ներքին շերտերը սպիտակեցված |
1մ2-ի քաշ 335-560 գրամ հաստություն 0,54-1,0մմ խոնավություն 8,5%-9,5% |
կգ |
9 000 000 |
Ֆինլանդիա |
Ֆինլանդիա |
405 000 000 |
|
2. |
4810929009 |
Բազմաշերտ միակողմանի կավճապատ ստվարաթուղթ՝ չտպագրված, ներքին շերտերը սպիտակեցված |
1մ2-ի քաշ 275-550 գրամ հաստություն 0,46-1,03մմ խոնավություն 8,5%-9,5% |
կգ |
1 200 000 |
Ֆինլանդիա |
Ֆինլանդիա |
54 000 000 |
|
3. |
4810929009 |
Բազմաշերտ միակողմանի կավճապատ ստվարաթուղթ՝ չտպագրված ներքին շերտերը սպիտակեցված |
1մ2-ի քաշ 190-220 գրամ հաստություն 0,29-0,35մմ |
կգ |
18 000 000 |
Ֆինլանդիա |
Ֆինլանդիա |
1 077 300 000 |
|
4. |
3920621909 |
Պոլիէթիլենտերեֆ- տալատից թաղանթ միաշերտ՝ գլանափաթեթով, չտպագրված՝ ոչ կահույքի արտադրության համար, ոչ սննդի |
հաստություն 12-13 միկրոն լայնություն 390մմ-740մմ |
կգ |
85 000 |
Թուրքիա |
Վրաստան |
88 400 000 |
|
5. |
9612101000 |
Ժապավեններ նախատեսված դրոշմատիպեր ստանալու համար` գլանափաթեթներով |
հաստություն 12 միկրոն պոլիմերային հիմքով |
կգ |
165 000 |
Գերմանիա |
Գերմանիա |
1 120 000 000 |
|
6. |
3212100000 |
Փայլաթիթեղ դրոշմապատման համար SVFS |
հաստություն 12 միկրոն |
կգ |
225 000 |
Չինաստան |
Լեհաստան |
1 060 000 000 |
|
7. |
3212100000 |
Փայլաթիթեղ դրոշմապատման համար KRG |
հաստություն 12 միկրոն |
կգ |
10 000 |
Չինաստան |
Լեհաստան |
27 000 000 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
3 831 700 000 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
06.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.10.2023, N 1772-Ա | 20.10.2023, N 1124-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|