Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 21-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 13.06.2023
Принят
Սիսիան համայնքի ավագանի
Дата принятия
19.05.2023
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
19.05.2023
Дата вступления в силу
14.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

 

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 2023 թվականի թիվ 21-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով.

 

Սիսիան համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2023 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի.

1) եկամուտների գծով՝ 1818900500 հազար դրամ,

2) ծախսերի գծով՝ 2367181100 հազար դրամ,

3) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 548280600 հազար դրամ, ֆինանսավորման աղբյուրը տարեսկզբի ազատ մնացորդ:

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի:

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի:

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի:

5. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի:

6. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հատված 5-ի:

7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի:

8. Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանել՝

1) համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել բյուջեն հաստատելու մասին` համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող վերաբաշխումներ.

2) համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ սահմանված չափաքանակները:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -13

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՇՈՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀՈՎՍԵՓ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԻԿ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԵՐՎԱՆԴ

ԹԱՄՐԱԶՈՎԱ ԲԵԼԼԱ

ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՅԱԶՈՒԼՅԱՆ ՆԱԽՇՈՒՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

Դեմ -5

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ԴԱՎԹՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԴԱՎԹՅԱՆ ԴԱՎԻԹ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԻ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՋԻՎԱՆ

Ձեռնպահ -0

 

Համայնքի ղեկավար՝

 

2023 թ. մայիսի 19

ք.Սիսիան

Ա. Հակոբջանյան

 

Հավելված

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2023 թվական: