ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2023 թվականի N 901-Ա
«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԻՆ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի N 1072-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Քվանտ» վարժարանին 2023/2024 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-րդ և 12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը` անգլերեն, 3 տարի ժամկետով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
08.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |