Գլխավոր տեղեկություն
Номер
N 1150-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.07.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.07.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.07.2023
Дата вступления в силу
13.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հուլիսի 2023 թվականի N 1150-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2023 թվականի հուլիսի 13-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով`

1) «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Կ-633-10.07.2023-ՊԻ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

2) «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի և վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձևով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Կ-617-19.06.2023-ՖՎ-011/0)

3) «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(Պ-436-22.11.2022,20.03.2023-ՏՀ-011/1)

(երկրորդ ընթերցում)

4) «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել «2023 թվականի հուլիսի 13-ին ժամը 11:00-ին գումարված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-ԻՆ ԺԱՄԸ 11:00-ԻՆ ԳՈՒՄԱՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ 2023 թվականի հուլիսի 13-ին գումարված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի երկու ընթերցում նախատեսող օրենսդրական նախաձեռնությունների երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան