Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-226-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (29.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.11.28/59(583) Հոդ.1200
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
24.10.2007
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
19.11.2007
Дата вступления в силу
29.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69) 13-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի «կենսաթոշակային հիմնադրամին մուծումներ» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուծումներ պետական բյուջե» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաջորդ տարվա կապիտալ ներդրումների ծրագիրը և ծախսերի նախահաշիվը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում է մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 15-ը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից, իսկ 2-րդ հոդվածը` պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. նոյեմբերի 19
Երևան
ՀՕ-226-Ն