Գլխավոր տեղեկություն
Номер
N 79-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (03.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.01.23-2023.02.05 Պաշտոնական հրապարակման օրը 23.01.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.01.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.01.2023
Дата вступления в силу
02.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2023 թվականի N 79-Ն

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՊԱՀԱՆՋ ՉՆԱԽԱՏԵՍՈՂ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ, ԿԱՆԱԴԱՅԻ, ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ, ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՃԱՊՈՆԻԱՅԻ, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՐԱՍՏԱՆԻ, ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» 7-րդ հոդվածի 6.4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից փոստային կապի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվության տրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվության տրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու թույլտվության տրման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) օտարերկրյա իրավաբանական անձանց երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվության տրամադրման կարգը` համաձայն N 4 հավելվածի.

5) օտարերկրյա իրավաբանական անձանց մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվության տրամադրման կարգը` համաձայն N 5 հավելվածի.

6) օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից ինկասացիոն ծառայությունների մատուցման թույլտվության տրման կարգը` համաձայն N 6 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 22.06.23 N 1034-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունվարի 19-ի N 79-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով օտարերկրյա իրավաբանական անձանց՝ «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 11-րդ բաժնի 1-ին կետով սահմանված լիցենզավորման ենթակա փոստային կապի գործունեության թույլտվություն ստանալու հետ կապված հարաբերությունները:

2.Փոստային կապի գործունեության թույլտվությունը տրամադրում է փոստային կապի բնագավառի լիցենզավորող մարմինը:

3. Լիցենզավորող մարմինն օտարերկրյա իրավաբանական անձանց թույլտվությանը կից տրամադրում է նաև ներդիրներ՝ համաձայն N 3 ձևի, ըստ գործունեության հետևյալ ոլորտների (տեսակի)՝

1) փոստային կապի ծառայությունների գործունեություն.

2) սուրհանդակային կապի ծառայությունների գործունեություն:

4. Փոստային կապի գործունեության թույլտվություն ստացած օտարերկրյա իրավաբանական անձինք կարող են գործունեություն իրականացնել սույն կարգի 3-րդ կետով սահմանված ոլորտներում կամ ոլորտներից որևէ մեկում, եթե տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան ստացել են փոստային կապի գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթուղթ և Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի բնագավառի լիցենզավորող մարմնի կողմից տրված թույլտվություն և ներդիր:

5. Թույլտվություն ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, օտարերկրյա իրավաբանական անձի կողմից կարող են ներկայացվել անձամբ կամ փոստով:

 

2. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

6. Թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի գործունեություն իրականացնող օտարերկրյա իրավաբանական անձը լիազոր մարմին է ներկայացնում՝

1) օտարերկրյա իրավաբանական անձի կողմից կնքված և հաստատված հայտը՝ համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպաիրավական ձևը, երկիրը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման համարը, հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեն.

2) օտարերկրյա իրավաբանական անձի՝ տվյալ պետության օրենսդրության համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը և կանոնադրության պատճենը.

3) թույլտվություն տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով: Օտարերկրյա իրավաբանական անձն օրենքով սահմանված թույլտվության պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության տրամադրման հայտը բավարարելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 

3. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ, ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

7. Լիազոր մարմինը հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է թույլտվություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշում:

8. Թույլտվության հայտը բավարարելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ծանուցվում է հայտատուին և առաջարկվում 5 աշխատանքային օրվա ընթացքում վճարել օրենքով սահմանված պետական տուրքը:

9. Թույլտվություն տրամադրելու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4.1-ին, 5-րդ կետերով սահմանված հիմքերով:

10. Օրենքով սահմանված պետական տուրքի վճարման մասին հավաստիանալուց հետո լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ տրամադրում է փոստային կապի գործունեության իրականացման թույլտվություն` համաձայն N 2 ձևի: Թույլտվությունը տրամադրվում է անժամկետ: Թույլտվությունը տրամադրվում է առձեռն:

11. Թույլտվությունը վերաձևակերպվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

12. Թույլտվության գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

13. Տրամադրված թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու համար թույլտվություն ունեցող օտարերկրյա իրավաբանական անձը ներկայացնում է N 4 ձևով հաստատված հայտ:

 

4. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

14. Սույն կարգով սահմանված թույլտվություն ստացած անձանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում, ինչպես նաև լիազոր մարմինը թույլտվություն տալու, դրա վերաձևակերպման, կասեցման, դադարեցման կամ վերականգնման մասին իրենց որոշումների պատճենները դրանք ընդունելու օրվանից՝ 3 օրվա ընթացքում, հրապարակման համար ուղարկում է նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն իրականացնող մարմին:

15. Լիազոր մարմինը թույլտվության գործողությունը դադարեցնելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռների պատճենները դրանք ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 օրվա ընթացքում, հրապարակման համար ուղարկում են նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն իրականացնող մարմին:

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

_____________________________________________________________________________

(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, երկիրը, հարկ վճարողի հաշվառման համարը, պետական գրանցման համարը)

 

____________________________________________________________________

(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ տրամադրել փոստային կապի գործունեության թույլտվություն՝ ստորև ներկայացվող ոլորտում գործունեություն իրականացնելու համար

________________________________________________________________________________________

(ոլորտը, որի համար տրամադրվելու է գործունեություն իրականացնելու թույլտվության ներդիր)

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

 

Հայտին կցվում են՝

1) սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով պահանջվող փաստաթղթերը և վերոնշյալ ոլորտում գործունեության մատուցման (իրականացման) կանոնները (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների).

 

ԴԻՄՈՂ

 

__________________

(պաշտոնը)

__________________

(ստորագրությունը)

__________________

(անունը, ազգանունը)

 

___ __________ 20   թ.

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

____________________________

(թույլտվության համարը)

 

Տրված է __________________________________________________________________________________

(թույլտվության տալու օրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի անվանումն ու գտնվելու վայրը)

_____________________________________________________________________________________________

(օտարերկրյա իրավաբանական անձի՝ տվյալ պետության օրենսդրությամբ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի սերիան, համարը)

 

Գործողության ժամկետը` անժամկետ

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

 

_________________________

(ստորագրությունը)

 

_________________________

(անունը, ազգանունը)

 

Ձև N 3

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ Ն Ե Ր Դ Ի Ր

 

_______________________________________

(թույլտվության և ներդիրի համարները)

 

______________________________________________________________

(օտարերկրյա իրավաբանական անձի անվանումը)

 

______________________________________________________________

(գործունեության ոլորտը)

 

_______________________________________

(տալու ամսաթիվը)

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ` ԱՆԺԱՄԿԵՏ

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

 

_________________________

(ստորագրությունը)

 

_________________________

(անունը, ազգանունը)

 

Ներդիրը վավերական է թույլտվության առկայության դեպքում:

 

Ձև N 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

_________________________________________________________________________________________

(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը)

 

_________________________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը ու գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

Հ Ա Յ Տ

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ ուժը կորցրած ճանաչել փոստային կապի գործունեության թույլտվությունը: Հայտին կցվում է թույլտվության բնօրինակի պատկերամուտով անցկացված տարբերակը:

 

ԴԻՄՈՂ

 

__________________

(ստորագրությունը)

__________________

(անունը, ազգանունը)

 

____ ___________20   թ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունվարի 19-ի N 79-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Իրավաբանական անձանց, ըստ քաղաքաշինության բնագավառի գործունեության տեսակների և ենթատեսակների տրված քաղաքաշինության գործունեության թույլտվությամբ ծագող հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» և «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքներով, սույն կարգով և իրավական այլ ակտերով:

2. Սույն կարգով կարգավորվում են «Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված երկրներում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (այսուհետ՝ իրավաբանական անձ) կողմից «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետով սահմանված լիցենզավորման ենթակա քաղաքաշինական համապատասխան գործունեության թույլտվություն ստանալու, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվության ստուգման հետ կապված հարաբերությունները:

3. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու թույլտվություն տրվում է Հայաստանի Հանրապետությունում «Գնումների մասին» օրենքով սահմանված պատվիրատուի կամ Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության գործունեության սուբյեկտների (այսուհետ՝ իրավասու մարմին) կողմից քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմին (այսուհետ՝ լիցենզավորող մարմին) միջնորդություն ներկայացնելու միջոցով:

4. Լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակի գնման առարկայի դեպքում, հրավերի փաթեթում ներառվում են նաև սույն կարգի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերը, որոնք հիմք կհանդիսանան գնման ընթացակարգի հաղթողին որոշելու հիմնավորվածության համար:

5. Իրավաբանական անձին գնման առարկայի իրականացման համար անհրաժեշտ քաղաքաշինական գործունեության թույլտվությունը տրվում է՝ «Քաղաքաշինության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներին և ենթատեսակներին (ոլորտներին) համապատասխան:

6. Թույլտվության մեջ կատարվում են համապատասխան նշումներ քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակների և ենթատեսակների (ոլորտների) վերաբերյալ:

7. Քաղաքաշինության բնագավառի գործունեության տեսակների և ենթատեսակների թույլտվության տրամադրումն իրականացնում է լիցենզավորող մարմինը:

8. Իրավաբանական անձին քաղաքաշինության բնագավառի գործունեություն իրականացնելու թույլտվության ժամկետ սահմանվում է մինչև կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարմանը հաջորդող տասներորդ օրը:

9. Իրավաբանական անձը Հայաստանի Հանրապետությունում իրավունք ունի քաղաքաշինական գործունեություն իրականացնել միայն թույլտվության (Ձև N 2) մեջ նշված քաղաքաշինական օբյեկտում:

 

2. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Իրավասու մարմինը գնման ընթացքում իրավաբանական անձին ընտրված մասնակից ճանաչելու դեպքում իրավաբանական անձի որակավորման չափանիշը հիմնավորող սույն կարգի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերն ամբողջությամբ ստանալուց հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում, իրավաբանական անձի քաղաքաշինական գործունեության թույլտվության հայտի վերաբերյալ միջնորդություն է ներկայացնում լիցենզավորող մարմնին՝ կցելով սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերը:

11. Լիցենզավորող մարմինն իրավասու մարմնի կողմից ներկայացված միջնորդությամբ հայտն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և սույն կարգի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերի կազմին և բովանդակությանը համապատասխան լինելու, ինչպես նաև «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4.1-ին, 5-րդ կետերով սահմանված հիմքերի բացակայության դեպքում տալիս է համապատասխան թույլտվություն:

12. Այն դեպքում, երբ հայտում առկա է անհամապատասխանություն, լիցենզավորող մարմինը հայտը (Ձև N 1) վերադարձնում է իրավասու մարմին՝ լրամշակման նպատակով: Լրամշակված, կրկնակի անգամ ստացված հայտի (Ձև N 1) վերաբերյալ դիրքորոշումը լիցենզավորող մարմնին ներկայացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:

13․ Իրավաբանական անձին թույլտվություն տալու մասին հայտը (Ձև N 1) լիցենզավորող մարմնի կողմից բավարարվելու դեպքում՝ լիցենզավորող մարմինն իրավաբանական անձին միջնորդություն ներկայացրած իրավասու մարմնի միջոցով տրամադրում է «Քաղաքաշինության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներին և ենթատեսակներին (ոլորտներին) համապատասխան գործունեության իրականացման թույլտվություն: Թույլտվության հետ միաժամանակ լիցենզավորող մարմնի կողմից տրամադրվում է նաև եռամսյակային հաշվետվության ձևաչափը, որն իրավաբանական անձը պարտավոր է լիցենզավորող մարմին ներկայացնել յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո քսան օրվա ընթացքում, միաժամանակ ծանուցելով, որ նշված ժամկետում հաշվետվություն չտրամադրելու դեպքում թույլտվության գործողությունը կկասեցվի։

 

3. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

14. Իրավաբանական անձին քաղաքաշինական գործունեության թույլտվություն տրամադրելու համար իրավասու մարմինը լիցենզավորող մարմնին միջնորդություն է ներկայացնում՝ կցելով տվյալ պետության օրենսդրությամբ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի բնօրինակի պատկերամուտով անցկացված տարբերակը և հայերեն թարգմանությունը նոտարական հաստատմամբ և ներկայացնելով թույլտվություն ստանալու մասին իրավաբանական անձի կողմից կնքված և հաստատված հայտը` համաձայն N 1 ձևի։

15. Սույն կարգով սահմանված քաղաքաշինական գործունեության թույլտվության տրամադրման ժամկետները գումարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետով սահմանված հայտի ուսումնասիրման համար սահմանված ժամկետներին:

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

(Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3)

www.minurban.am, E-mail: info@minurban.am

 

Հ Ա Յ Տ

 

Քաղաքաշինության բնագավառում գործունեության թույլտվության տրամադրման

 

ԳՈՐԾԸՆԹԱՑ

Թույլտվության տրամադրում

Թույլտվության վերաձևակերպում

Թույլտվության դադարեցում/ կասեցում

1. Հայտատուի նկարագրություն

1.1. Հայտատուի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գրանցման համարը

                                                                   

1.2. Հայտատուի իրավաբանական հասցեն

Երկիր/մարզ/վարչական շրջան

 

Քաղաք/շրջան/գյուղ

 

Հասցե

 

Հեռախոսահամար

                                                   

Էլ. հասցե

 

1.3. Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրը

Մարզ/վարչական շրջան

 

Քաղաք/շրջան/ գյուղ

 

Հասցե

 

Հեռախոսահամար

                                                   

Էլ. հասցե

 

Պաշտոնական ինտերնետային կայքը

 

1․4․ Քաղաքաշինական օբյեկտը

Անվանումը

 

Հասցեն

 

1.5. ՀՎՀՀ

               

1.6. Գործադիր մարմնի ղեկավարի

Անուն, ազգանուն,հայրանուն

                                                   

Երկիր/մարզ/վարչական շրջան

 

Քաղաք/շրջան/գյուղ

 

Հասցե

 

Հեռախոսահամար

                                                   

Էլ. հասցե

 

2. Հայտին կցվում են (N 2 հավելվածի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերը)

1)

2)

 

Ներկայացված տեղեկությունները գրանցված են իմ կողմից ճիշտ են և չեմ առարկում հայտում ընդգրկված տեղեկություններն այլ համակարգերի օգնությամբ կամ հարցումների միջոցով ստուգումներ կատարելուն:

 

ԴԻՄՈՂ

 

__________________ Կ.Տ

(ստորագրությունը)

__________________

(անունը)

__________________

(ազգանունը)

 

___ ____________ 20   թ.

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

_____________________________

(թույլտվության սերիան, համարը)

 

Տրված է _____________________________________________________________

 

_________________________________________________________

(թույլտվություն տալու օրը, ամիսը, տարեթիվը,

 

_________________________________________________________

իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը)

 

_________________________________________________________

(գործունեության տեսակը և ենթատեսակը)

 

_________________________________________________________

(քաղաքաշինական գործունեության օբյեկտի անվանումը հասցեն և ռիսկայնության աստիճանը)

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ____________

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի

նախագահ

 

 

__________________

(ստորագրությունը)

 

__________________

(անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

 հունվարի 19-ի N 79-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում մասնավոր պահնորդական գործունեության իրականացման թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) տալու կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Օտարերկրյա իրավաբանական անձանց մասնավոր պահնորդական գործունեության իրականացման թույլտվության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին», «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Մասնավոր պահնորդական գործունեության թույլտվության տրամադրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն):

4. Թույլտվություն ստանալու համար ոստիկանություն դիմելու իրավունք ունեն իրավաբանական անձինք:

5. Թույլտվություն ստանալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:

6. Թույլտվություն ստանալու համար օտարերկրյա իրավաբանական անձի տնօրենը կամ վերջինիս կողմից լիազորված պատասխանատու անձը ոստիկանություն է ներկայացնում`

1) դիմում` համաձայն N 1 ձևի.

2) իրավաբանական անձի գրանցման վկայականի, կանոնադրության, ղեկավարի կամ պատասխանատու անձի անձնագրի պատճենները.

3) պետական տուրքի վճարման անդորրագիր.

4) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6․2-րդ մասում թվարկված պետությունների լիազոր մարմինների կողմից իրավաբանական անձանց տրված մասնավոր պահնորդական գործունեությամբ զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը։

7. Օտար լեզվով կազմված փաստաթղթերին (կամ պատճեններին) կցվում են դրանց վավերացված թարգմանությունները։

8. Թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ոստիկանություն հանձնվել առձեռն կամ փոստով:

9. Թույլտվությունը տրամադրվում կամ մերժվում է դիմումը և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

10. Լիազոր մարմնի ղեկավարի կողմից տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում մասնավոր պահնորդական գործունեության իրականացման թույլտվություն` համաձայն N 2 ձևի։ Թույլտվությունը տրվում է 5 տարի ժամկետով:

11. Թույլտվության գործողության ժամկետը դիմումի և սույն կարգի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերի հիման վրա կարող է երկարաձգվել 5 տարով։

12. Թույլտվությունն ստանալու մասին դիմումը մերժվում է, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության ու սույն կարգի պահանջներին.

3) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու մասնավոր պահնորդական գործունեությամբ.

4) օրենքով նախատեսված են այլ դեպքեր:

13. Թույլտվությունն ստանալու դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազոր մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է դիմումատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

14. Սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված հիմքերով թույլտվությունն ստանալու դիմումը մերժվում է, եթե դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիազոր մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն չի վերացնում հայտնաբերված ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:

15. Թույլտվություն ստանալու դիմումը մերժվում է գրավոր, որում հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

 

Ձև N 1

 

_______________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը)

 

_______________________________________________________________________________

(գտնվելու և գործունեության իրականացման վայրերի հասցեն, հեռախոսահամարը)

 

_______________________________________________________________________________

(պետական գրանցման համարը)

 

ԴԻՄՈՒՄ

 

ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ ինձ տալ մասնավոր պահնորդական գործունեության իրականացման թույլտվություն: Թույլտվության պայմաններին և պահանջներին ծանոթացել եմ, պարտավորվում եմ պահպանել դրանք:

Կից ներկայացնում եմ անհրաժեշտ փաստաթղթերը՝

1) —————————

2) —————————

 

Դիմումատու __________________

(պաշտոնը)

_________________

(ստորագրությունը)

_________________________

(անունը, ազգանունը)

_____ _____________ 20   թ.

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Սերիա – ՄՊԳ

N _________

 

Իրավաբանական անձի անվանումը __________________________________________________

Գտնվելու վայրի հասցեն ____________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը (հասցեն) ______________________________________

_________________________________________________________________________________

Գործողության ժամկետը՝ մինչև _____________________________________________________

 

ՀՀ ոստիկանության պետ

_________________

(ստորագրությունը)

_________________________

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

_____ _______________20   թ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

 հունվարի 19-ի N 79-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա պետությունների իրավաբանական անձանց երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման բնագավառում տվյալ պետության օրենսդրությամբ՝ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման թույլտվության տրամադրմանը ներկայացվող պայմաններն ու պահանջները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց վրա (այսուհետ՝ կազմակերպություն):

3. Թույլտվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին)՝ համաձայն N 2 ձևի:

4. Երկաթուղային տրանսպորտի գործունեությունը կազմակերպելու համար սույն կարգով տրված թույլտվությունները գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

5. Կազմակերպությունը երկաթուղային տրանսպորտի գործունեությունը կազմակերպելու ընթացքում պարտավոր է ապահովել սահմանված անվտանգության, հասարակական կարգի պաշտպանության, բնապահպանական ու սանիտարահամաճարակային, հիգիենիկ, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանումը:

6. Թույլտվություն տրամադրելուց հետո գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով: Կազմակերպությունն օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության տրամադրման հայտը բավարարելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Թույլտվությունը տրամադրվում է անժամկետ:

8. Թույլտվության կրկնօրինակի տրման, վերաձևակերպման, գրանցամատյանից այլ անձանց տեղեկությունների տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:

 

2. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Թույլտվություն ստանալու համար կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) հայտ՝ համաձայն N 1 ձևի, կցելով տվյալ պետության օրենսդրությամբ՝ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի բնօրինակի պատկերամուտով անցկացված տարբերակը և հայերեն թարգմանությունը նոտարական հաստատմամբ.

2) երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվելու համար օգտագործվող երկաթուղային շարժակազմի, տեխնիկական սարքավորումների տեխնիկական անձնագրերը կամ արտադրող գործարանի կողմից տրված սերտիֆիկատը կամ դրանց վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացությունը.

3) երկաթուղային ենթակառուցվածքի կառավարչի հետ ենթակառուցվածքից օգտվելու պայմանագիր:

10․ Կազմակերպություններին թույլտվություն տրամադրվում է լիցենզավորող մարմնի կողմից անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա։

 

3. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

11. Թույլտվությունն ուժի մեջ է մտնում այն կազմակերպությանը պատշաճ ձևով հանձնվելու կամ ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից:

12. Թույլտվության ձևաթղթերն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից և կնքվում նույն նախարարության՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիքով:

13. Թույլտվությունը վերաձևակերպվում է, գործողությունը կասեցվում, դադարեցվում է և կրկնօրինակը տրամադրվում է օրենքով սահմանված կարգով:

14. Թույլտվության գործողության դադարեցման մասին դիմումի հետ միասին լիազոր մարմին է ներկայացվում կազմակերպությանը տրամադրված թույլտվության բնօրինակը:

 

4. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

15. Կազմակերպություններին թույլտվություն տրամադրելու հայտերը մերժվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 9-րդ կետով սահմանված պահանջներին:

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Հայտատու _______________________________________________________________

(կազմակերպության անվանումը)

Գտնվելու վայրը ___________________________________________________________

(կազմակերպության գտնվելու վայրը)

 

Կազմակերպության պետական գրանցման համարը ____________________________

 

Թույլտվությունը տրամադրող երկիրը ________________________________________

 

Խնդրում եմ տրամադրել երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման թույլտվություն:

□ Կից ներկայացվում է երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը □□□□□□□□□□□□□□□□□□□□ (լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):

Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

Հայտնում եմ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալները հավաստի են:

 

Հայտատու ____________________________________________________________

(պաշտոնը)

 

_______________________________

(անունը, ազգանունը)

_____________________

(ստորագրությունը)

 _____ ______________ 20   թ.

 

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N 000

 

Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում

Տրվում է ______________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անունը, ազգանունը և բնակության վայրը)

 

Թույլտվության գործողության ժամկետը

անժամկետ

 

Թույլտվություն տալու ամսաթիվը _______________________________

 

Հայաստանի Հանրապետության տարածքային

կառավարման և ենթակառուցվածքների նախարար

_________________

(ստորագրությունը)

_________________________

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

 հունվարի 19-ի N 79-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա պետությունների իրավաբանական անձանց մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման բնագավառում տվյալ պետության օրենսդրությամբ՝ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման թույլտվության տրամադրմանը ներկայացվող պայմաններն ու պահանջները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց վրա (այսուհետ՝ կազմակերպություն):

3. Թույլտվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին)՝ համաձայն N 3 ձևի:

4. Թույլտվության տրամադրումից հետո գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով: Կազմակերպությունն օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության տրամադրման հայտը բավարարելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

5. Թույլտվությունը տրամադրվում է անժամկետ:

6. Թույլտվության հետ տրամադրվում է առնվազն մեկ ներդիր:

7. Պահանջվող բոլոր փաստաթղթերը պետք է լինեն հայերենով:

 

2. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

8. Թույլտվություն ստանալու համար կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում հայտ՝ համաձայն N 1 ձևի, կցելով տվյալ պետության օրենսդրությամբ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի բնօրինակի պատկերամուտով անցկացված տարբերակը և հայերեն թարգմանությունը նոտարական հաստատմամբ:

9. Թույլտվության կամ դրա կրկնօրինակի տրման, վերաձևակերպման, գրանցամատյաններից այլ անձանց տեղեկությունների տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:

10. Կազմակերպության կողմից իրականացվող մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ընդգրկված յուրաքանչյուր ավտոմոբիլի համար հատկացվում է ներդիր՝ համաձայն N 4 ձևի:

11. Ներդիր (ներդիրներ) ստանալու համար կազմակերպությունը ներկայացնում է հայտ՝ համաձայն N 2 ձևի, և սույն կարգի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերը:

12. Ներդիր (ներդիրներ) ստանալու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի՝

1) ավտոմոբիլի տեխնիկական անձնագրի (հաշվառման վկայագրի) պատճենը.

2) ավտոմոբիլի ուղեսրահում տեղադրված սակաչափիչի վերաբերյալ սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի (եզրակացության) պատճենը, որում պետք է լինի նշում, թե տվյալ սակաչափիչը որ ավտոմոբիլի համար է ստուգաչափված:

13․ Կազմակերպություններին թույլտվությունը և ներդիրը (ներդիրներ) տրամադրվում են լիցենզավորող մարմնի կողմից անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա։

14. Ներդիրը տրվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլի վարորդի նստատեղից դեպի դիմապակու ներքևի աջ անկյունում փակցնելու համար:

15. Ներդիրն ուժի մեջ է, եթե դրա և (կամ) համապատասխան թույլտվության գործողությունը չի դադարեցվել (կասեցվել):

16. Կազմակերպության կողմից որևէ ավտոմոբիլով այլևս ուղևորափոխադրումներ չիրականացնելու դեպքում տվյալ ավտոմոբիլին հատկացված ներդիրը հանձնվում է լիցենզավորող մարմին:

17. Կազմակերպության ավտոմոբիլի փոխարինումը և ներդիրի հատկացումն իրականացվում են սույն կարգի պահանջներին համապատասխան:

 

3. ՏԱՔՍՈՄՈՏՈՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

18. Մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է ունենա`

1) ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչ.

2) տանիքին՝ «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձև դեղին և սև տարբերանշան.

3) ուղեսրահում՝ տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ ավտոմոբիլի վարորդի մասին տեղեկատվություն (կազմակերպության անվանումը, հեռախոսահամարը, վարորդի անունը, ազգանունը).

4) թափքի կողային մասում և ուղեսրահում գնացուցակ, որն առնվազն պետք է ներառի՝ ուղևորափոխադրման նվազագույն արժեքը (առկայության դեպքում), ուղևորափոխադրման սակագինը, նստելավարձի և (կամ) սպասելավարձի մասին տեղեկատվություն (առկայության դեպքում):

19. Սակաչափիչը պետք է ստուգաչափվի կոնկրետ ավտոմոբիլի համար, կնքվի և ամրացվի այդ ավտոմոբիլին:

 

4. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

20. Թույլտվությունն ուժի մեջ է մտնում այն կազմակերպությանը պատշաճ ձևով հանձնվելու կամ ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից:

21. Թույլտվության և ներդիրների ձևաթղթերն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից և կնքվում նույն նախարարության՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիքով:

22. Թույլտվությունը վերաձևակերպվում է, գործողությունը կասեցվում, դադարեցվում է և կրկնօրինակը տրամադրվում է օրենքով սահմանված կարգով:

23. Թույլտվության գործողության դադարեցման մասին դիմումի հետ միասին լիազոր մարմին են ներկայացվում կազմակերպությանը տրամադրված թույլտվության բնօրինակը և ներդիրը (ներդիրները):

 

5. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

24. Կազմակերպություններին թույլտվության և ներդիրի (ներդիրների) տրամադրման մասին հայտերը մերժվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև, եթե ներկայացված փաստաթղթերի համաձայն ավտոմոբիլները չեն համապատասխանում սույն կարգի 19-րդ և 20-րդ կետով սահմանված պահանջներին։

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Հայտատու _______________________________________________________________

(կազմակերպության անվանումը)

Գտնվելու վայրը ___________________________________________________________

(կազմակերպության գտնվելու վայրը)

 

Կազմակերպության պետական գրանցման համարը ____________________________

 

Թույլտվությունը տրամադրող երկիրը ________________________________________

 

Խնդրում եմ տրամադրել մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման թույլտվություն:

□ Կից ներկայացվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը □□□□□□□□□□□□□□□□□□□□ (լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):

Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

Հայտնում եմ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալները հավաստի են:

 

Հայտատու ____________________________________________________________

(պաշտոնը)

 

_______________________________

(անունը, ազգանունը)

_____________________

(ստորագրությունը)

 _____ ______________ 20   թ.

 

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տրամադրել _______________ ներդիր (ներդիրներ)` ներկայացված ավտոմոբիլների համար` Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնելու նպատակով:

 

Հայտատու _______________________________________________________

(կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը)

 

Լրացուցիչ տեղեկություններ________________________________________

Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

Կից ներկայացնում եմ գործող կարգի պահանջներով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց իսկությունը հավաստում եմ:

 

Հայտատու

_________________

(ստորագրությունը)

_________________________

(անունը, ազգանունը)

 

_____ ________________  20   թ.

 

Ձև N 3

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԾ N 000

 

Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպում

 

Տրվում է ________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անունը, ազգանունը և բնակության վայրը)

 

Թույլտվության գործողության ժամկետը

անժամկետ

Թույլտվություն տալու ամսաթիվը                                                   ___ ____________

 

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարար

_________________

(ստորագրությունը)

_________________________

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 4

 

Դիմերես

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

Թույլտվություն

N

Ներդիր N 00000

 

 

 

 

Դարձերես

 

Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպում

 

----------------------------------------------------------------------------------------------------------------------------

(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 

Ավտոմեքենայի մակնիշը

Հաշվառման համարանիշը

Նույնականացման համարը (VIN)

Սակաչափիչի մակնիշը և անհատականացման համարը

Ներդիրի տրման օրը

 

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար անունը, ազգանունը  
  Կ.Տ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

20.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունվարի 19-ի N 79-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով օտարերկրյա իրավաբանական անձանց՝ «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 6-րդ բաժնի 6-րդ կետով ինկասացիոն ծառայությունների մատուցման թույլտվություն ստանալու հետ կապված հարաբերությունները:

2. Ինկասացիոն ծառայությունների մատուցման թույլտվությունը տրամադրում է ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող մարմինը՝ էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին):

3. Թույլտվություն ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերն օտարերկրյա իրավաբանական անձի կողմից կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:

4. Թույլտվությունը տրվում է մինչև «Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով սահմանված երկրների օրենսդրությամբ՝ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի ժամկետի ավարտը։

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

5. Թույլտվություն ստանալու համար օտարերկրյա իրավաբանական անձի տնօրենը կամ վերջինիս կողմից լիազորված պատասխանատու անձը լիազոր մարմին է ներկայացնում հայտը՝ համաձայն N 1 ձևի՝ կցելով տվյալ պետության օրենսդրությամբ՝ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի բնօրինակի պատկերամուտով անցկացված տարբերակը և հայերեն թարգմանությունը նոտարական հաստատմամբ։

6. Հայաստանի Հանրապետության տարածքում ինկասացիոն գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալուց հետո օտարերկրյա իրավաբանական անձը պարտավոր է ապահովել «Ինկասացիայի մասին» օրենքով, ինչպես նաև այլ իրավական ակտերով սահմանված ինկասացիոն գործունեության վերաբերյալ գործող կարգավորումների պահանջները։

7. Լիազոր մարմինը հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 4 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է թույլտվություն տրամադրելու կամ թույլտվությունը մերժելու մասին որոշում։ Թույլտվությունը տրամադրվում է՝ համաձայն N 2 ձևի։

8. Թույլտվությունը տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով։ Օտարերկրյա իրավաբանական անձն օրենքով սահմանված թույլտվության պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության տրամադրման հայտը բավարարելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

9. Թույլտվությունը ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

2) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեությամբ.

3) հայտատուի կողմից սույն կարգի 8-րդ կետով նախատեսված ժամկետում պետական տուրքը չի վճարվում։ Հայտը մերժելուց հետո լիազոր մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

10. Թույլտվություն ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազոր մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 2 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

11. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված հիմքերով թույլտվություն ստանալու հայտը մերժվում է, եթե դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիազոր մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտնաբերված ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:

12. Թույլտվություն ստանալու հայտը մերժվում է գրավոր՝ հստակ նշելով մերժման պատճառներն ու իրավական հիմքերը, որն ուղարկվում է հայտատուին 1 աշխատանքային օրվա ընթացքում:

13. Թույլտվությունը վերաձևակերպվում է, գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

14. Տրամադրված թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու համար թույլտվություն ունեցող օտարերկրյա իրավաբանական անձը ներկայացնում է N 3 ձևով հաստատված հայտ:

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅՏ

 

ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

________________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը)

 

________________________________________________________________________________

(գտնվելու և գործունեության իրականացման վայրերի հասցեն, հեռախոսահամարը)

 

________________________________________________________________________________

(պետական գրանցման համարը)

 

Խնդրում եմ ինձ տալ ինկասացիոն ծառայությունների մատուցման թույլտվություն:

Կից ներկայացնում եմ անհրաժեշտ փաստաթղթերը՝

1) —————————

2) —————————

3) —————————

4) —————————

 

Դիմումատու __________

(պաշտոնը)    

________________________________

(ստորագրությունը)

_______________________________

(անունը, ազգանունը)

 

______ ___________________ 20 թ.

 

 

Ձև N 2

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ի Ն Կ Ա Ս Ա Ց Ի Ո Ն   Ծ Ա Ռ Ա Յ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ն Ե Ր Ի   Մ Ա Տ Ո Ւ Ց Մ Ա Ն

___________________________________

(թույլտվության համարը)

 

Տրված է

___________________________________________________

(իրավաբանական անձի անվանումն ու գտնվելու վայրը)

 

______________________________________________________________________________________

(օտարերկրյա իրավաբանական անձի՝ տվյալ պետության օրենսդրությամբ համապատասխան

գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի սերիան, համարը)

 

Գործողության ժամկետը` ——————————————————————

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

 

__________________________

(ստորագրությունը)

__________________________

(անունը, ազգանունը)

_________________________________________

(թույլտվություն տալու օրը, ամիսը, տարեթիվը)

 

Ձև N 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

____________________________________________________________________________________

(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը)

 

________________________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումն ու գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

Խնդրում եմ ուժը կորցրած ճանաչել ինկասացիոն ծառայությունների մատուցման թույլտվությունը: Հայտին կցվում է թույլտվության բնօրինակի պատկերամուտով անցկացված տարբերակը:

 

Դիմումատու __________

(պաշտոնը)    

________________________________

(ստորագրությունը)

_______________________________

(անունը, ազգանունը)

 

______ __________________20 թ.

 

(հավելվածը լրաց. 22.06.23 N 1034-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2023 թվական: