Գլխավոր տեղեկություն
Номер
N 461-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
03.07.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
03.07.2023
Дата вступления в силу
04.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 461-Ա

 

«ՎԻԶՈՒԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ 41,720,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հանրակրթական դպրոցների տեխնիկական վերազինում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 01021075) «Ֆիրմա Ալֆա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01204713) 2023 թվականի հունիսի 12-ին կնքված՝ թիվ 12/06/2023թ. պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 40 հատ ինտերակտիվ հեղուկ-բյուրեղային դիսփլեյի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 41,720,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25- րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

03.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 461-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության 40 հանրակրթական դպրոցների վերազինում նորագույն ինտերակտիվ հեղուկ-բյուրեղային դիսփլեյներով՝ որպես կրթության հիմնարար իրավունքի իրացման արդյունավետության բարձրացման միջոց։ Տեխնիկան հնարավորություն կտա ժամանակակից դասավանդման մեթոդա- բանության և վիզուալիզացիայի միջոցով, այդ թվում՝ Աշխարհացույց կրթական հարթակի օգտագործմամբ, բարձրացնել դասապրոցեսի արդյունավետությունը, հետևաբար՝ աշակերտների կրթության որակը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։

3.

Բարեգործը

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամ (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0056, Գայի պողոտա 4, ՀՎՀՀ՝ 01021075)

4.

Ծրագիրը կատարողը

«Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամ (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0056, Գայի պողոտա 4, ՀՎՀՀ՝ 01021075)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի հանրակրթական դպրոցներ, կրթության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

41,720,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի 40 հանրակրթական դպրոցներ, որոնք կընտրվեն ըստ հետևյալ չափանիշների՝

1) Աշխարհացույց ծրագրի վերապատրաստումների պարտադիր մասնակցություն.

2) Աշխարհացույց կրթական հարթակով դասերի կազմակերպում,

3) «Իմ բնակավայրի հետազոտություն» թեմայով նախագծային աշխատանքի իրականացում,

4) մոտիվացիոն նամակ,

5) դպրոցում ծրագրին ներգրավված ուսուցիչների քանակ,

6) դպրոցում ծրագրի շահառու աշակերտների քանակ,

7) դպրոցում տեխնիկական հագեցվածության մակարդակ,

8) դպրոցի համայնքում մենթոր դպրոց լինելու կամ դառնալու հանգամանք,

9) ծրագրի մեջ ներգրավվածության այլ հանգամանքներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հուլիսի 17-ից մինչև 2024 թվականի հուլիսի 17-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մասնակցության դիմում-հայտերի ընդունում և մշակում, դիմումատու դպրոցների հետ վերապատրաստումներ, Աշխարհացույց հարթակի ներկայացում, հարթակից օգտվելու հմտությունների ուսուցանում, նախագծային ուսուցման ձևաչափով դպրոցների կողմից Աշխարհացույց հարթակով «Իմ բնակավայրի հետազոտություն» թեմայի ներկայացում, շահառուների ընտրություն, տեխնիկայի նվիրաբերում դպրոցներին և այցելություն շահառու դպրոցներ, որի համար անհրաժեշտ է ձեռք բերել 40 հատ ինտերակտիվ հեղուկ-բյուրեղային դիսփլեյ՝ 41,720,000 դրամ արժողությամբ:

Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հուլիսի 17-ից մինչև 2024 թվականի հուլիսի 17-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու

ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

40 հատ ինտերակտիվ հեղուկ-բյուրեղային դիսփլեյի ձեռքբերում և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 41,720,000 դրամ արժողությամբ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի շրջանակներում «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամը համագործակցում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի հետ։ Աշխարհացույց կրթական հարթակը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված է՝ որպես ուսումնամեթոդական

նյութ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

03.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան