ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2022 թվականի N 723-Լ
ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԵՏՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) մինչև 2022 թվականի հունիսի 20-ը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման իրականացման կարգը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման հավելվածի 5-րդ կետով նախատեսված միջոցառման կարճ անվանումը և տարբերանշանը (լոգոն) (տեսքը, ձևը).
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման համաձայն Սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկերին ներկայացնել առաջարկություն՝ սույն որոշման հավելվածով հաստատված միջոցառման շրջանակներում և սահմանված պայմաններով գործընկերություն հաստատելու վերաբերյալ.
4) 2022 թվականի մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակել սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված առաջարկն ընդունած գործընկեր բանկերի ցանկը և պարբերաբար թարմացնել այն՝ ըստ գործընկեր բանկերի ցանկում տեղի ունեցող փոփոխությունների.
5) սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ որոշման 1-ին կետով հաստատված միջոցառումը գործարկվում է 2022 թվականի հուլիսի 1-ից և գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։
(2-րդ կետը փոփ. 29.12.22 N 2092-Լ, 22.06.23 N 987-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
19.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիմայիսի 19-ի N 723-Լ որոշման |
ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԵՏՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
(սույն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` որոշման 1-ին կետով հաստատված միջոցառումը գործել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
19.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.12.2023, N 2306-Լ | 01.01.2024, N 723-Լ | |
22.06.2023, N 987-Լ | 23.06.2023, N 723-Լ | |
29.12.2022, N 2092-Լ | 30.12.2022, N 723-Լ | |
23.06.2022, N 932-Լ | 25.06.2022, N 723-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|