Գլխավոր տեղեկություն
Номер
N 441-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
29.06.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
29.06.2023
Дата вступления в силу
30.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 441-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 248-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 05514397) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի ապրիլի 5-ի «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանում ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացում» ծրագրի մասին» N 248-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ԴԱՅԱՆԱՆԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 05524623) 2023 թվականի մայիսի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունիսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 248,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) Ծաղկաձորի «Գարուն հյուրանոց» սահմանափակ պատասխանատվու- թյամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 03015321) 2023 թվականի հունիսի 5-ին կնքված՝ N 2-AC պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հուլիսի 10-14-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցում` 1,844,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

29.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան