ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 397-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ամերիքերս» (AmeriCares) հիմնադրամի կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների (32 տեղ, 6,698.10 կգ ընդհանուր քաշով, 491,096.81 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 13,704 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման (բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
02.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 397-Ա որոշման |
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
NN ը/կ |
Ստացողը |
Նկարագրությունը |
Տեղը |
Քաշը (կգ) |
Արժեքը |
(ԱՄՆ-ի դոլար) | |||||
1. |
Ավանեսյան Անահիտ – Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
դեղեր |
5 |
2,565.08 |
78,495.60 |
2. |
Դավթյան Շուշան - «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ |
դեղեր |
1 |
307.44 |
5,651.08 |
3. |
Ավանեսյան Անահիտ – Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
բժշկական նշանակության պարագաներ |
13 |
2,575.93 |
254,944.58 |
4. |
Դավթյան Շուշան - «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ |
բժշկական նշանակության պարագաներ |
2 |
474.91 |
35,300.70 |
5. |
Աղաջանովա Ելենա – ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր |
բժշկական նշանակության պարագաներ |
6 |
640.02 |
99,727.78 |
6. |
Միրզոյան Սերգեյ - «Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական նշանակության պարագաներ |
1 |
62.6 |
6,917.46 |
7. |
Սարգսյան Բագրատ – Հայ Օգնության Ֆոնդ |
հիգիենիկ հավաքածուներ |
2 |
16.33 |
975․78 |
8. |
Գալստյան Տիգրան - «Մեծն Ներսես» բարեգործական կազմակերպություն |
հիգիենիկ հավաքածուներ |
1 |
40.82 |
8,733.14 |
9. |
Արուսյակ Սաճոնյան - Անարատ հղիության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան կրոնական կազմակերպություն |
հիգիենիկ հավաքածուներ |
1 |
14.97 |
350.69 |
Ընդամենը՝ |
32 |
6,698.10 |
491,096.81 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
02.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |