Գլխավոր տեղեկություն
Номер
N 385-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
02.06.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
02.06.2023
Дата вступления в силу
03.06.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 385-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Վարուժան Վահանյան Վաչագանի» ԱՁ-ի (ՀՎՀՀ՝ 26578594) և «Արտկոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00403814) հետ 2023 թվականի ապրիլի 20-ին կնքված՝ եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներքին հարդարման և կահավորման աշխատանքներին աջակցման ծառայությունների մատուցում՝ 560,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Թրաենգլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00158584) 2023 թվականի ապրիլի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրական լուսավորության ավտոմատացման սվիչների և պարագաների ձեռքբերում և ծրագրավորման ծառայությունների մատուցում՝ 1,017,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Յունիփուլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00869754) 2023 թվականի ապրիլի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է քլորի, ալգեցիդի, ջրածնային ցուցիչ մինուս նյութերի ձեռքբերում՝ 1,661,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

02.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ