Գլխավոր տեղեկություն
Номер
N 362-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.05.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
22.05.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
22.05.2023
Дата вступления в силу
23.05.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 362-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջակաsaնորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՆՈՐ ԳԻՆԴ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00801756) և «Արտկոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00403814) 2023 թվականի ապրիլի 17-ին կնքված՝ եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «ՆՈՐ ԳԻՆԴ» ՍՊԸ-ի կողմից «Թումո տուփ» կենտրոնների պոլիուրեթանային հատակների պատրաստման աշխատանքների իրականացում՝ 1,176,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «Արտկոն» ՓԲԸ-ի կողմից վերոհիշյալ շինարարական աշխատանքներին աջակցման ծառայությունների մատուցում՝ 350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Տեխնոթերմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02702297) և «Արտկոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00403814) 2023 թվականի ապրիլի 17-ին կնքված՝ եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Տեխնոթերմ» ՍՊԸ-ի կողմից օդափոխության համակարգերի մոնտաժման և գործարկման աշխատանքների իրականացում՝ 840,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և «Արտկոն» ՓԲԸ-ի կողմից նշված աշխատանքներին աջակցման ծառայությունների մատուցում՝ 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Լանս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00019333) 2023 թվականի ապրիլի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգիչների ձեռքբերում՝ 1,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Էֆ-տեքս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01334029) 2023 թվականի ապրիլի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բաճկոնակների և շապիկների ձեռքբերում՝ 1,332,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Սեդմիր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01020245) 2023 թվականի ապրիլի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ցուցափեղկ սառնարանների ձեռքբերում և մատակարարում՝ 645,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) ԴիԿարլո Փրեսիշն Ինսթրումենթ ընկերության հետ (2006 Նորթվուդ, Էմդի 21801, Միացյալ Նահանգներ) 2023 թվականի ապրիլի 18-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 1,770 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

22.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ