Գլխավոր տեղեկություն
Номер
N 425-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
22.06.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
22.06.2023
Дата вступления в силу
23.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 425-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N Մ-136-Ա, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 297-Ա ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 445-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 17-ի «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից իրականացվող «Դիլիջան համայնքում եկեղեցական համալիրի կառուցում» ծրագրի մասին» N Մ-136-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) վերնագրում և 1-ին կետում «կողմից» բառից հետո լրացնել «ԱյԴիԱ բարեգործական հիմնադրամի հետ համատեղ» բառերով.

2) 1-ին կետում «2,400,000,000» թիվը փոխարինել «3,718,935,000» թվով.

3) կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 17-ի N Մ-136-Ա որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքի մասին» N 297-Ա և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 17-ի N Մ-136-Ա որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքի մասին» N 445-Ա որոշումների 1-ին կետերում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07618624)» բառերը փոխարինել «Դիլիջան Դեվելոփմենթ» (ՀՎՀՀ՝ 07618624) և ԱյԴիԱ բարեգործական (ՀՎՀՀ՝ 00222509) հիմնադրամների կողմից» բառերով.

2) «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից իրականացվող» բառերը փոխարինել «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից «ԱյԴիԱ բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

22.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 425-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Սույն ծրագրի նպատակն է Դիլիջանի զարգացման շրջանակներում Դիլիջան համայնքում Հայ առաքելական եկեղեցու կառուցումը։ Սույն ծրագրի իրականացման շրջանակներում բացի եկեղեցու կառուցման հետ կապված աշխատանքներից և ծառայություններից նախատեսվում է նաև համայնքի ներգրավմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում։ Սույն ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ Դիլիջան քաղաքը կունենա հոգևոր-մշակութային կարևորագույն ենթակառուցվածք, որտեղ կմատուցվեն համապատասխան կրոնական ծառայություններ, ինչպես նաև կկազմակերպվեն մշակութային բնույթի միջոցառումներ: Ակնկալվում է, որ եկեղեցու կառուցման միջոցով հնարավոր կլինի զգալիորեն բարելավել քաղաքային ենթակառուցվածքները՝ բնակիչներին հնարավորություն տալով

բավարարել իրենց հոգևոր կարիքները:

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործները

Սույն ծրագիրը հիմնականում ֆինանսավորվում է`

Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի, ՌՎՎԶ հիմնադրամի Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամի

Զբոսաշրջության և Քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի (նախկին անվանումը՝ Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամ)

ԱյԴիԱ բարեգործական հիմնադրամի Մաքսիմ Աթայանցի

Այլ նվիրատուների և բարերարների

ֆիզիկական անձանց (ներառյալ՝ առանձին բարերարների), հայկական և

օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպությունների, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների կողմից։

4.

Ծրագիրը կատարողը

Սույն ծրագիրն իրականացվում է Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամի և ԱյԴիԱ բարեգործական հիմնադրամի կողմից։

Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամ՝

Գտնվելու վայր՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Դիլիջան 3903, Գետափնյա 7 Գործունեության հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Դիլիջան 3903, Գետափնյա 7

Իրավաբանական անձի պետական գրանցման վկայական՝ 03Ա1031574 Գրանցման ամսաթիվ՝ 10.12.2015 թվական

Գրանցման համար՝ 222.160.881574

ՀՎՀՀ՝ 07618624

ԱյԴիԱ բարեգործական հիմնադրամ՝

Գտնվելու վայր՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հ․ Հակոբյան 3 Իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան 0019, Բաղրամյան պողոտա 6

Գրանցման ամսաթիվ՝ 15.06.2020 թվական Գրանցման համար՝ 222.160.1131998

ՀՎՀՀ` 00222509։

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետություն Տավուշի մարզի Դիլիջան համայնքում։ Բարեգործական ծրագրի բնագավառն է՝

եկեղեցաշինություն։

6.

Ծրագրի բյուջեն

Բարեգործական ծրագրի նպատակների իրականացման համար 2017-2025 թվականների ընթացքում ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորումը կազմում է՝ 3,718,935,000 դրամ:

Ծրագրի իրականացումը բաժանվել է 3 հիմնական փուլերի, այն է`

1. Նախագծային, նախապատրաստական և հիմնային աշխատանքների իրականացում:

2. Ընդհանուր շինարարական աշխատանքների իրականացում և համայնքի ներգրավմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում:

3. Հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքներ, եկեղեցու

բացման և օծման հանդիսավոր արարողության, համայնքի ներգրավմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում:

7.

Բարեգործությունն ստացողը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմ, Դիլիջան համայնք և բնակչություն, զբոսաշրջիկներ ու այցելուներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրն իրականացվելու է 2017 թվականից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագիրն իրականացվում է 3 փուլերով։

Ծրագրով նախատեսված ժամանակաշրջանում կատարվելու են հետևյալ միջոցառումները՝

1. Փուլ 1. Նախագծային, նախապատրաստական և հիմնային աշխատանքների իրականացում 01.03.2017 թվականից մինչև 30.12.2025 թվականը։

#

Միջոցառման նկարագրությունը

Ֆինանսական միջոցների ծավալը

(հազ. դրամ)

Փաստացի կատարված ծախսերը (01.03.2017 թ.-

30.06.2019 թ.)

1.

Էսքիզային նախագծի մշակում, Ինժեներական հետազոտություններ,

Աշխատանքային նախագծի

մշակում, փորձաքննությունների, կազմակերպում, հաստատում և կազմակերպչական այլ

աշխատանքներ

200,000

 

78,412

3.

Պայմանագրերի կնքում

կապալառուի և ծառայություններ մատուցող այլ անձանց հետ

1,209,235

150,655

4.

Շինարարական նյութերի

ձեռքբերում

490,000

7,500

5.

Համայնքի ներգրավմանն ու զարգացմանն ուղղված

միջոցառումների կազմակերպում

14,700

 

6.

Չկանխատեսված այլ ծախսեր

25,000

 

Ընդամենը

1,938,935

236,567

2. Փուլ 2. Ընդհանուր շինարարական աշխատանքների իրականացում 01.07.2019 թվականից մինչև 31.12.2025 թվականը

#

Միջոցառման նկարագրությունը

Ֆինանսական միջոցների ծավալը (հազ. դրամ)

1.

Պայմանագրերի կնքում կապալառուի և

ծառայություններ մատուցող անձանց հետ

970,000

2.

Աշխատավարձ, գործուղում

10,000

3.

Շինարարական նյութերի ձեռքբերում ներքին շուկայից

100,000

4.

Շինարարական նյութերի, ապրանքների և ծառայությունների ներմուծում

100,000

5.

Համայնքի ներգրավմանն ու զարգացմանն

ուղղված միջոցառումների կազմակերպում

147,000

6.

Չկանխատեսված այլ ծախսեր

55,000

Ընդամենը

1,382,000

3. Փուլ 3. Ներքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքներ 01.01.2021 թվականից մինչև 31.12.2025 թվականը

#

Միջոցառման նկարագրությունը

Ֆինանսական միջոցների ծավալը

(հազ. դրամ)

1.

Լանդշաֆտային նախագծի մշակման, հաստատման և կազմակերպչական աշխատանքներ

20,000

2.

Աշխատավարձ, գործուղում

10,000

3.

Պայմանագրերի կնքում կապալառուի և

ծառայություններ մատուցող անձանց հետ

40,000

4.

Շինարարական նյութերի ձեռքբերում

120,000

5.

Շինարարական նյութերի, ապրանքների և ծառայությունների ներմուծում

50,000

6.

Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ուսումնասիրություն,

ձևավորում

30,000

7.

Համայնքի ներգրավմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում

98,000

8.

Չկանխատեսված այլ ծախսեր

30,000

Ընդամենը

398,000

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

#

Ծառայության անվանումը

Նախատեսված գումարը

(հազ. դրամ)

1.

Կոմունալ ծախսեր

10,000

2.

Բենզինի, դիզելային վառելիքի ձեռքբերում

54,000

3.

Բեռների ներմուծում

150,000

4.

Պայմանագրեր կապալառուների, ծառայություններ մատուցող անձանց հետ

2,604,935

5.

Շինանյութի ձեռքբերում (տվյալ գործարքի շրջանակներում ակնկալվում է հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների վճարումից ազատում)

710,000

6.

Խորհրդատվություն

60,000

7.

Չկանխատեսված ծախսեր

110,000

Ընդամենը

3,698,935

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

#

Ծախսի անվանումը

Նախատեսված գումարը

(հազ. դրամ)

1.

Աշխատավարձ, գործուղում

20,000

2.

Խորհրդատվության և աուդիտի ծախսեր

30,000

3.

Գրասենյակի վարձակալություն, կոմունալ և այլ ծախսեր

10,000

Ընդամենը

60,000

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Սույն ծրագրի իրականացման նպատակով Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամը և ԱյԴիԱ բարեգործական հիմնադրամը համագործակցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Տավուշի մարզպետարանի, Դիլիջանի քաղաքապետարանի, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Սույն ծրագրի իրականացման վերահսկողությունն իրականացնելու է Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամը և ԱյԴիԱ բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։

Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամն անցնում է տարեկան ֆինանսական աուդիտ, որի արդյունքները հրապարակվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

22.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ