Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-199-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (29.02.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.10.31/53(577) Հոդ.1102
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.10.2007
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
20.10.2007
Дата вступления в силу
29.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 11-ին

 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-68) 2-րդ հոդվածի 2-րդ մասի «, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների» բառերը փոխարինել «, ներդրումային ընկերությունների, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի չորրորդ պարբերության «, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների» բառերը փոխարինել «, ներդրումային ընկերությունների, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի և 2-րդ մասի «, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների» բառերը փոխարինել «, ներդրումային ընկերությունների, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հոկտեմբերի 20
Երևան
ՀՕ-199-Ն