Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 168
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
08.11.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
08.11.2022
Дата вступления в силу
11.12.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2022 թվականի

թիվ 168

քաղ. Մոսկվա

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԷՄՈՒԼՍԻՈՆ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՉՊԱՅԹՈՂ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Արդյունաբերական էմուլսիոն պայթուցիկ նյութերի չփայթող բաղադրիչը, որը մոտ 74 տոկոս բորակի պարունակությամբ էմուլսիա (նավթամթերքների և էմուլգատորների խառնուրդում դիսպերսված ամոնիակային բորակի ջրային լուծույթ) է, 60°С ջերմաստիճանի պայմաններում ունի 1,33 գ/սմ3-ից ոչ պակաս խտություն, նախատեսված է պայթեցման աշխատանքների համար կիրառվող արդյունաբերական պայթուցիկ նյութերի արտադրման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3824 ապրանքային դիրքում։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝

Վ. Նազարենկո

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: