ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 202 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 122 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի «Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործառման կարգը հաստատելու մասին» թիվ 122 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) 2-րդ կետում՝
«գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«գ) թույլատրվում է ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի ձևակերպում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 100 որոշմամբ հաստատված՝ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևին և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևի լրացման կարգին համապատասխան (այսուհետ՝ միասնական ձև):
Ռուսաստանի Դաշնությունում՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ
Բելառուսի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում՝ մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ.
Հայաստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում՝ մինչև 2023 թվականի մայիսի 31-ը ներառյալ».
լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետ.
«է) 2023 թվականի ապրիլի 1-ից՝
անդամ պետություններում արտադրված և (կամ) անդամ պետություններում 2023 թվականի մարտի 31-ից հետո շրջանառության մեջ դրված ինքնագնաց մեքենաներն ու տեխնիկայի այլ տեսակներ գրանցվում են Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում՝ միայն կարգին համապատասխան ձևակերպված էլեկտրոնային անձնագրերի առկայության դեպքում
2023 թվականի մարտի 31-ից հետո միասնական ձևով ձևակերպված անձնագրով Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն ինքնագնաց մեքենաներ ու տեխնիկայի այլ տեսակներ մատակարարելու դեպքում դրանց համար ձևակերպվում է էլեկտրոնային անձնագիր՝ կարգին համապատասխան.»
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 34 կետ.
«34. Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմիններին ապահովել շրջանառության մեջ դրված ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների նկատմամբ գրանցման գործողություններ իրականացնելու հնարավորություն՝ էլեկտրոնային անձնագրերի կամ մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ միասնական ձևով ձևակերպված անձնագրերի առկայության դեպքում, Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության լիազորված մարմիններին ապահովել այդպիսի գրանցման գործողություններ իրականացնելու հնարավորություն՝ էլեկտրոնային անձնագրերի կամ մինչև 2023 թվականի մայիսի 31-ը ներառյալ միասնական ձևով ձևակերպված անձնագրերի առկայության դեպքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2022 թվականի դեկտեմբերի 16-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: