Գլխավոր տեղեկություն
Номер
N 342-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.05.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
15.05.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
15.05.2023
Дата вступления в силу
16.05.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 342-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 112-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի փետրվարի 28-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համակարգային խնդիրների վերհանում, աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի մասին» N 112-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝

1) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00024873) 2023 թվականի հունվարի 30-ին կնքված՝ թիվ 4521841 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում հեռահաղորդակցության ծառայությունների մատուցում` 110,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00024873) 2023 թվականի հունվարի 30-ին կնքված՝ թիվ 4521823 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում հեռահաղորդակցության ծառայությունների մատուցում` 110,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00024873) 2023 թվականի հունվարի 30-ին կնքված՝ թիվ 4545771 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում հեռահաղորդակցության ծառայությունների մատուցում` 740,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

15.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ