Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 165
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.11.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
01.11.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
01.11.2022
Дата вступления в силу
03.11.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 2022 թվականի

թիվ 165

քաղ. Մոսկվա

 

ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆԸ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ԻՐ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՆԵՐԴՐՎԱԾ՝ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 88-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Գների պետական կարգավորման ներդրման կամ ժամկետի երկարաձգման վերաբերյալ մյուս անդամ պետության որոշմանը անհամաձայնության մասին անդամ պետության դիմումի, ինչպես նաև անդամ պետության՝ իր կողմից նախկինում ներդրված՝ գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգման մասին դիմումի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ուսումնասիրման կարգը։

2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի «Գների պետական կարգավորման ներդրման փաստերով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով դիմումներ ներկայացվելու, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից դրանք ուսումնասիրվելու և խորհրդակցություններ անցկացվելու կարգը հաստատելու մասին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 221 որոշման 1-ին կետը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց ոչ շուտ, քան 2022 թվականի մարտի 31-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի նոյեմբերի 1-ի

թիվ 165 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

գների պետական կարգավորման ներդրման կամ ժամկետի երկարաձգման վերաբերյալ մյուս անդամ պետության որոշմանը անհամաձայնության մասին անդամ պետության դիմումի, ինչպես նաև անդամ պետության՝ իր կողմից նախկինում ներդրված՝ գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգման մասին դիմումի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ուսումնասիրման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը մշակվել է «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 88-րդ կետին համապատասխան։

Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Արձանագրությամբ սահմանված իմաստներով:

2. Սույն կարգով սահմանվում են՝

ա) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) հետևյալ դիմումները ներկայացնելու կանոնները՝

գների պետական կարգավորման ներդրման կամ ժամկետի երկարաձգման վերաբերյալ մյուս անդամ պետության որոշմանը անհամաձայնության մասին (այսուհետ՝ անհամաձայնության մասին դիմում),

անդամ պետության կողմից նախկինում ներդրված՝ գների պետական կարգավորման ժամկետը երկարաձգելու մասին (այսուհետ՝ երկարաձգելու մասին դիմում).

բ) անհամաձայնության և երկարաձգելու մասին դիմումները Հանձնաժողովի կողմից ուսումնասիրելու կանոններն ու ժամկետները.

գ) Հանձնաժողովի կողմից գների պետական կարգավորման հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու կարգը։

3. Սույն կարգը չի կիրառվում Արձանագրության 84-րդ կետով նախատեսված ծառայությունների և Արձանագրության 85-րդ կետով նախատեսված ապրանքների գների պետական կարգավորման նկատմամբ։

4. Անդամ պետությունը Հանձնաժողովին ու մյուս անդամ պետություններին ծանուցում է Արձանագրության 81-822 կետերով նախատեսված՝ գների պետական կարգավորում ներդնելու, ինչպես նաև Արձանագրության 823 կետով նախատեսված՝ գների պետական կարգավորման ժամկետը երկարաձգելու մասին՝ համապատասխան որոշումն ընդունելու օրվանից 7 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում։

 

II. Անհամաձայնության մասին դիմումը կամ երկարաձգելու մասին դիմումը Հանձնաժողով ներկայացնելը

 

5. Անհամաձայնության մասին դիմում կամ երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու վերաբերյալ որոշումն ընդունվում է անդամ պետության կողմից։

6. Անդամ պետությունը անհամաձայնության մասին դիմումը Հանձնաժողով կարող է ուղարկել՝ Արձանագրության 86-րդ կետին համապատասխան։

Այն դեպքում, երբ անհամաձայնության մասին դիմումն անդամ պետության կողմից Հանձնաժողով է ներկայացվել Արձանագրության 86-րդ կետով սահմանված ժամկետի խախտմամբ, Հանձնաժողովն այդ դիմումը չի ուսումնասիրում և այն ուղարկած անդամ պետությանը գրավոր ծանուցում է այդ մասին՝ այդ դիմումը Հանձնաժողովում ստացվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։

7. Անհամաձայնության մասին դիմումի մեջ ներկայացվում են այնպիսի տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ գների պետական կարգավորում ներդնելու նպատակներին կարելի է հասնել մրցակցության վիճակի համար ավելի պակաս բացասական հետևանքներ ունեցող այլ եղանակով, և նշվում են՝

ա) այն որոշման վերաբերյալ տեղեկությունները, որով ներդրվել է գների պետական կարգավորումը, կամ, Արձանագրության 823 կետին համապատասխան, երկարաձգվել է գների պետական կարգավորման ժամկետը.

բ) տեղեկությունները, որոնք, անհամաձայնության մասին դիմումն ուղարկած անդամ պետության կարծիքով, փաստում են այն մասին, որ մեկ այլ անդամ պետության կողմից կամ Արձանագրության 823 կետին համապատասխան երկարաձգված գների պետական կարգավորումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մրցակցության սահմանափակմանն այդ անդամ պետության տարածքում (շուկայի վերլուծության կամ գնահատման արդյունքներ, անդամ պետության պետական իշխանության մարմինների նյութեր, տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) դիմումներ).

գ) անդամ պետության այն որոշումը չեղարկելու մասին պահանջը, որով ներդրվել է գների պետական կարգավորումը կամ, Արձանագրության 823 կետին համապատասխան, երկարաձգվել է գների պետական կարգավորման ժամկետը.

դ) դիմումին կցվող փաստաթղթերի (նյութերի, տեղեկությունների) (առկայության դեպքում) ցանկը:

8. Անհամաձայնության մասին դիմումը Հանձնաժողով ներկայացնելու դեպքում, Արձանագրության 81-823 կետերին համապատասխան, անդամ պետության կողմից ընդունված՝ գների պետական կարգավորում ներդնելու կամ գների պետական կարգավորում ներդնելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշման գործողությունը չի կասեցվում։

9. Անդամ պետությունը, 824 և 83-րդ կետերին համապատասխան, իրավունք ունի երկարաձգելու մասին դիմումը Հանձնաժողովին ուղարկել Արձանագրության համապատասխանաբար 822 կամ 823 կետերի հիման վրա ներդրված կամ երկարաձգված՝ գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգման ենթադրվող ամսաթվից առնվազն 35 օրացուցային օր առաջ։

10. Երկարաձգելու մասին դիմումի մեջ նշվում են՝

ա) տեղեկություններ գների պետական կարգավորում ներդնելու վերաբերյալ անդամ պետության որոշման մասին.

բ) այն ժամկետը, որով պլանավորվում է երկարաձգել նախկինում ներդրված՝ գների պետական կարգավորումը (այդ երկարաձգման անհրաժեշտության հիմնավորմամբ).

գ) կցվող փաստաթղթերի ցանկը, որոնցով, անդամ պետության կարծիքով, հաստատվում է գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը։

11. Անհամաձայնության մասին դիմումին կամ երկարաձգելու մասին դիմումին կցվում են այն փաստաթղթերը, որոնք, անդամ պետության կարծիքով, անհրաժեշտ են այն ուսումնասիրելու համար։ Այդ փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում նշվում են դրանք չներկայացնելու պատճառները, ինչպես նաև տեղեկություններ՝ ենթադրվող այն անձի կամ մարմնի վերաբերյալ, որոնցից այդ փաստաթղթերը կարող են ստացված լինել։

12. Անհամաձայնության մասին դիմումի կամ երկարաձգելու մասին դիմումի, ինչպես նաև դրան կցվող փաստաթղթերի մեջ պարունակվող գաղտնի տեղեկատվությունը չի կարող հիմք ծառայել դրանք Հանձնաժողով չներկայացնելու համար։

Անհամաձայնության մասին դիմումը կամ երկարաձգելու մասին դիմումն ուղարկած անդամ պետության կողմից նշվում է գաղտնի տեղեկատվություն պարունակող՝ կցվող փաստաթղթերի ցանկը։

Հանձնաժողով ներկայացվող գաղտնի տեղեկատվության պաշտպանությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 71 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սահմանափակ տարածման (գաղտնի և ծառայողական օգտագործման համար) փաստաթղթերի հետ աշխատանքի կարգին համապատասխան։

13. Անհամաձայնության մասին դիմումը և երկարաձգելու մասին դիմումը, ինչպես նաև դրանց կցվող փաստաթղթերը, կազմվում են ռուսերենով։

 

III. Անհամաձայնության մասին դիմումի և երկարաձգելու մասին դիմումի ուսումնասիրումը Հանձնաժողովի կողմից

 

14. Հանձնաժողովն ուսումնասիրում է անհամաձայնության մասին դիմումը կամ երկարաձգելու մասին դիմումը՝ համապատասխան դիմումը Հանձնաժողովում ստանալու օրվանից 2 ամիսը չգերազանցող ժամկետում:

Դիմումն ստանալու ամսաթիվ է համարվում Հանձնաժողովում դրա գրանցման ամսաթիվը։

15. Հանձնաժողովում ստացված՝ անհամաձայնության մասին դիմումը կամ երկարաձգելու մասին դիմումն ուղարկվում է Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամին, որը համակարգում է մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերը (այսուհետ՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամ):

16. Հանձնաժողովի կոլեգիայի անդամը՝ անհամաձայնության մասին դիմումը կամ երկարաձգելու մասին դիմումը Հանձնաժողովում ստանալու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է Հանձնաժողովի պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում՝ ուսումնասիրման համար:

17. Հանձնաժողովում ստացված՝ անհամաձայնության մասին դիմումի կամ երկարաձգելու մասին դիմումի մեջ սույն կարգի համապատասխանաբար 7-րդ կետի «ա»-«գ» ենթակետերում և 10-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված տեղեկատվության բացակայության դեպքում Հանձնաժողովն այն չի ուսումնասիրում և համապատասխան դիմումն ուղարկած անդամ պետությանն այդ մասին ծանուցում է՝ այդ դիմումը Հանձնաժողովում ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։

18. Հանձնաժողովի պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումը, անհամաձայնության մասին դիմումը կամ երկարաձգելու մասին դիմումը ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովում դիմումն ստանալու մասին ծանուցում է անդամ պետություններին՝ բացառությամբ դիմումն ուղարկած անդամ պետության:

19. Անհամաձայնության մասին դիմումը Հանձնաժողովում ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումը՝

ա) ստուգում է գների պետական կարգավորման ներդրման կամ գների պետական կարգավորման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ անդամ պետության որոշման համապատասխանությունն Արձանագրության 81-823 կետերի դրույթներին.

բ) ուսումնասիրում է դիմումն ըստ էության.

գ) որոշում է, թե արդյո՞ք գների պետական կարգավորումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մրցակցության սահմանափակման, այդ թվում՝ շուկա մուտք գործելու համար խոչընդոտների ստեղծման և այդ շուկայում անձանց մեկ խմբի մեջ չմտնող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) թվի կրճատման, ինչպես նաև սահմանում է, թե արդյո՞ք դիմումն ուղարկած անդամ պետության կողմից ապացուցվել է, որ գների պետական կարգավորում ներդնելու նպատակներին կարելի է հասնել մրցակցության վիճակի համար ավելի պակաս բացասական հետևանքներ ունեցող այլ եղանակով.

դ) դիմումի ուսումնասիրման արդյունքների հիման վրա նախապատրաստում է Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը, ինչպես նաև՝ գների պետական կարգավորումը չեղարկելու վերաբերյալ՝ Հանձնաժողովի կոլեգիայի կողմից որոշման ընդունման համար հիմքերի առկայության կամ բացակայության մասին եզրակացությունը։

20. Երկարաձգելու մասին դիմումը Հանձնաժողովում ստանալու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումը՝

ա) ստուգում է գների կարգավորման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ անդամ պետության որոշման համապատասխանությունն Արձանագրության 82-824 կետերի դրույթներին.

բ) ուսումնասիրում է դիմումն ըստ էության.

գ) որոշում է, թե արդյո՞ք գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մրցակցության սահմանափակման, այդ թվում՝ շուկա մուտք գործելու համար խոչընդոտների ստեղծման և այդ շուկայում անձանց մեկ խմբի մեջ չմտնող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) թվի կրճատման.

դ) անդամ պետությունների դիմումների հիման վրա նախապատրաստում է Հանձնաժողովի կոլեգիայի՝ գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը համաձայնեցնելու կամ գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգման համաձայնեցումը մերժելու վերաբերյալ որոշման նախագիծը, որը ներառում է սույն կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված վերլուծության արդյունքները։

21. Անհամաձայնության մասին դիմումի կամ երկարաձգելու մասին դիմումի բազմակողմանի ուսումնասիրման նպտաակով՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամը կարող է պահանջել անկախ փորձագետների կարծիքներ, անդամ պետություններից տեղեկատվություն, անցկացնել խորհրդակցություններ՝ անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Անհամաձայնության մասին դիմումը կամ երկարաձգելու մասին դիմումն ուսումնասիրելիս Հանձնաժողովի կոլեգիայի անդամը հարցն ուսումնասիրելու համար կարող է ներկայացնել Մրցակցային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման և գների պետական կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում։

22. Անհամաձայնության մասին դիմումի կամ երկարաձգելու մասին դիմումի ուսումնասիրումը Հանձնաժողովի կոլեգիայի անդամի կողմից դադարեցվում է, եթե նախքան Հանձնաժողովի կոլեգիայի ուսումնասիրմանը տվյալ հարցերը ներկայացնելը՝

անդամ պետության կողմից չեղարկվել է գների ներդրված պետական կարգավորումը կամ գների պետական կարգավորման գործողության ժամկետը լրացել է.

անդամ պետության կողմից հետ է կանչվել անհամաձայնության մասին դիմումը կամ երկարաձգելու մասին դիմումը։

Անհամաձայնության մասին դիմումի կամ երկարաձգելու մասին դիմումի ուսումնասիրումը դադարեցնելու դեպքում Հանձնաժողովի կոլեգիայի անդամը 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է անդամ պետություններին։

 

IV. Գների պետական կարգավորման հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացումը

 

23. Հանձնաժողովն իրավունք ունի գների պետական կարգավորման հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու՝

ա) անդամ պետության՝ իր կողմից պետական կարգավորում ներդնելու մասին ծանուցումը Հանձնաժողովում ստանալու դեպքում.

բ) Արձանագրության 823 կետով նախատեսված՝ գների պետական կարգավորման ժամկետը երկարաձգելու մասին՝ անդամ պետության ծանուցումը Հանձնաժողովում ստանալու դեպքում.

գ) անհամաձայնության մասին դիմումը Հանձնաժողովում ստանալու դեպքում.

դ) երկարաձգելու մասին դիմումը Հանձնաժողովում ստանալու դեպքում.

ե) սեփական նախաձեռնությամբ (անդամ պետության՝ իր կողմից Արձանագրության 81 և 822 կետերով նախատեսված պետական կարգավորում ներդնելու մասին ծանուցման կամ երկարաձգելու մասին դիմումի բացակայության դեպքում).

զ) անդամ պետության առաջարկով։

24. Խորհրդակցություններին պարտադիր մասնակցում են այն անդամ պետության ներկայացուցիչները, որի կողմից ներդրվել է գների պետական կարգավորումը կամ երկարաձգվել է գների պետական կարգավորման ժամկետը։

Այդ անդամ պետության ներկայացուցչի չներկայանալու դեպքում խորհրդակցությունների անցկացումը տեղափոխվում է։

Նշված անդամ պետության ներկայացուցչի՝ կրկնակի չներկայանալու դեպքում խորհրդակցություններն անցկացվում են առանց նրա մասնակցության:

25. Հանձնաժողովի պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումը՝

ա) կազմակերպում է խորհրդակցությունների անցկացումը և անդամ պետություններին ծանուցում է դրանց անցկացման ժամի ու վայրի մասին.

բ) խորհրդակցությունների անցկացման օրվանից առնվազն 3 աշխատանքային օր առաջ անդամ պետությունների հասցեին ուղարկում է անհրաժեշտ փաստաթղթերը.

գ) անցկացնում է խորհրդակցություններ.

դ) ձևակերպում է խորհրդակցությունների արձանագրությունը.

ե) խորհրդակցությունների անցկացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում խորհրդակցությունների արձանագրությունն ուղարկում է անդամ պետությունների լիազորված մարմինների հասցեով:

26. Հանձնաժողովի պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման կողմից խորհրդակցությունների (բացառությամբ կրկնակի խորհրդակցությունների կամ սեփական նախաձեռնությամբ խորհրդակցությունների) անցկացումը կարող է անցկացվել անհամաձայնության մասին դիմումը կամ երկարաձգելու մասին դիմումը Հանձնաժողովում ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում։

27. Խորհրդակցությունների ընթացքում անդամ պետությունների ներկայացուցիչներն իրավունք ունեն ներկայացնելու փաստաթղթեր, պարզաբանումներ, այլ ապացույցներ, որ գների պետական կարգավորում ներդնելու նպատակին հնարավոր էր (հնարավոր չէր) հասնել այլ եղանակներով, որոնք ավելի քիչ բացասական հետևանքներ կունենան մրցակցության վիճակի վրա:

 

V. Անհամաձայնության մասին դիմումի կամ երկարաձգելու մասին դիմումի ուսումնասիրման արդյունքների հիման վրա Հանձնաժողովի կողմից որոշման ընդունման կարգը

 

28. Հանձնաժողովը, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 68-րդ կետին համապատասխան, անդամ պետություններին ծանուցում է Հանձնաժողովի կոլեգիայի այն նիստի անցկացման ժամի ու վայրի մասին, որին անհամաձայնության մասին դիմումը կամ երկարաձգելու մասին դիմումն ուսումնասիրվելու է։

29. Անհամաձայնության մասին դիմումի կամ երկարաձգելու մասին դիմումի ուսումնասիրման առնչությամբ Հանձնաժողովի կոլեգիայի նիստին իրավունք ունեն մասնակցելու ցանկացած անդամ պետության ներկայացուցիչները՝ Կանոնակարգի 77-րդ կետին համապատասխան:

30. Անհամաձայնության մասին դիմումի կամ երկարաձգելու մասին դիմումի ուսումնասիրման արդյունքներով Հանձնաժողովի կոլեգիան ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

ա) գների պետական կարգավորումը չեղարկելու անհրաժեշտության մասին.

բ) գների պետական կարգավորումը չեղարկելու անհրաժեշտության բացակայության մասին.

գ) գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը համաձայնեցնելու մասին:

դ) գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգման համաձայնեցումը մերժելու մասին։

31. Անհամաձայնության մասին դիմումի կամ երկարաձգելու մասին դիմումի ուսումնասիրման արդյունքներով նախապատրաստված՝ Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը Հանձնաժողովի պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման կողմից ներկայացվում է Հանձնաժողովի կոլեգիայի ուսումնասիրմանը՝ Կանոնակարգով սահմանված կարգով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 5-ի թիվ 46 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին փաստաթղթաշրջանառության կանոններին համապատասխան։

32. Հանձնաժողովի կոլեգիայի որոշման մեջ նշվում են՝

անհամաձայնության մասին դիմումը կամ երկարաձգելու մասին դիմումը ստանալու ամսաթիվը.

անհամաձայնության մասին դիմումի կամ երկարաձգելու մասին դիմումի էությունը.

այն անդամ պետության անվանումը, որը դիմել է անհամաձայնության մասին դիմումով կամ ուղարկել է երկարաձգելու մասին դիմում.

այն պատճառները, որոնք, անդամ պետության կարծիքով, խոչընդոտում են գների պետական կարգավորման նպատակին այլ եղանակով հասնելը, որն ավելի քիչ բացասական հետևանքներ կունենա մրցակցության վիճակի վրա.

սույն կարգի 30-րդ կետով նախատեսված որոշումներից մեկն արտացոլող եզրափակիչ մասը.

որոշման ընդունման համար հիմք ծառայած հանգամանքները:

Գների պետական կարգավորումը չեղարկելու անհրաժեշտության վերաբերյալ Հանձնաժողովի կոլեգիայի որոշման ընդունման դեպքում դրանում նշվում է այն ժամկետը, որի ընթացքում անդամ պետությունն ապահովում է այդպիսի գների կարգավորման չեղարկումը:

Արձանագրության 824 կետով նախատեսված՝ գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը համաձայնեցնելու վերաբերյալ՝ Հանձնաժողովի կոլեգիայի որոշման ընդունման դեպքում դրանում նշվում է այն ժամկետը, որով կարող է երկարաձգվել գների պետական կարգավորումը:

33. Արձանագրության 87-րդ կետի հիման վրա ընդունված՝ գների պետական կարգավորումը չեղարկելու անհրաժեշտության վերաբերյալ՝ Հանձնաժողովի կոլեգիայի որոշումը կամ Արձանագրության 871 կետի հիման վրա ընդունված՝ գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը համաձայնեցնելու կամ համաձայնեցումը մերժելու վերաբերյալ՝ Հանձնաժողովի կոլեգիայի որոշումը, այդ որոշումներն ընդունվելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, ուղարկվում է այն անդամ պետության մարմին, որն ընդունել է գների պետական կարգավորում ներդնելու վերաբերյալ որոշումը կամ ուղարկել է գների պետական կարգավորման ժամկետը երկարաձգելու մասին դիմումը, և այն ենթակա է կատարման՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

Պաշտոնական հրապարակման օրը 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան