Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 192
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
06.12.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
06.12.2022
Дата вступления в силу
06.01.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 192

քաղ. Մոսկվա

 

ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ) ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող կապի միջոցների (կապուղիների) տեսակների ցանկը (այսուհետ՝ ցանկ)։

2․ Ցանկը ներառել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։

3. Սահմանել, որ՝

ցանկը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

ցանկը կիրառվում է Միության շրջանակներում ընդհանուր գործընթացները Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս՝ տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող Միության մարմինների ակտերին համապատասխան Միության շրջանակներում ընդհանուր գործընթացներն իրագործելիս:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի՝ 2022 թվականի

դեկտեմբերի 06-ի թիվ 192 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

կապի միջոցների (կապուղիների) տեսակների

 

I. Մանրամասնեցված տեղեկություններ ցանկից

 

Կապի միջոցի (կապուղու) տեսակի ծածկագիրը

Կապի միջոցի (կապուղու) տեսակի անվանումը

Կապի միջոցի (կապուղու) տեսակի անվանումը անգլերենով

Նշանակության նկարագրությունը

АО

Համաշխարհային սարդոստայնի ռեսուրսի միասնական ցուցիչ (URL)

Uniform Resource Location (URL)

ռեսուրսի միասնականացված ցուցչի նույնականացում (URL)։

Հոմանիշ՝ «Ինտերնետ» տեղեկատվական- հեռահաղորդակցության ցանցում կայքի հասցեն

ЕМ

էլեկտրոնային փոստ

Electronic mail

էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանակում էլեկտրոնային միջոցների օգնությամբ

FX

հեռատպիչ

Telefax

ֆիքսված գրաֆիկական նյութը (տպագրության տեսքով) հեռախոսային գծերով կամ էլեկտրոնային հաղորդման այլ միջոցներով ազդանշանների միջոցով հաղորդելու և վերարտադրելու համար օգտագործվող սարք

ТЕ

հեռախոս

Telephone

ձայնի (տվյալների) փոխանցումը հեռախոսով

TG

հեռագիր

Telegraph

տեքստի փոխանցումը հեռագրով

TL

տելեքս

Telex

տեքստի (տվյալների) փոխանցումը տելեքսով

ZA

հատուկ կապ

 

փոստային կապի տեսակ, որն ապահովում է հատուկ առաքանիների ընդունումը, մշակումը, պահումը, փոխադրումը, առաքումը (հանձնումը)

Կապի միջոցի (կապուղու) տեսակի ծածկագիրը

Կապի միջոցի (կապուղու) տեսակի անվանումը

Կապի միջոցի (կապուղու) տեսակի անվանումը անգլերենով

Նշանակության նկարագրությունը

ZB

ռադիոկապ

 

էլեկտրակապ, որն իրականացվում է ռադիոազդանշանների օգտագործմամբ

ZZ

կապի այլ տեսակ

 

կապի այլ տեսակ

 

II. Ցանկի անձնագիրը

 

Համարը՝ ը/կ

Տարրի նշագիրը

Նկարագրությունը

1

2

3

1

Ծածկագիրը

1041

2

Տիպը

1՝ տեղեկագիրք

3

Անվանումը

կապի միջոցների (կապուղիների) տեսակների ցանկը

4

Հապավումը

ԿՄԿՏՑ

5

Նշագիրը

ԵՄ 041- 2022 (խմբ. 1)

6

Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 192 որոշում

7

Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2022 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 192 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից

8

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները

 

9

Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը

10

Օպերատորը (օպերատորները)

Եվրասիական տնտեսական հանձնաժողով

11

Նշանակությունը

ցանկը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության ընդհանուր գործընթացների շրջանակներում տեղեկատվական փոխգործակցությունն իրագործելիս կիրառվող՝ էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) կազմում փոխանցվող կոնտակտային տվյալների նույնականացման համար օգտագործվող՝ կապի միջոցների (կապուղիների) տեսակների մասին տեղեկությունների համակարգման և կոդավորման համար

12

Անոտացիան (կիրառության ոլորտը)

ցանկի օգտագործումն իրականացվում է հետևյալ դեպքերում.

Եվրասիական տնտեսական միության ընդհանուր գործընթացների շրջանակներում տեղեկատվական փոխգործակցություն իրագործելիս կիրառվող՝ էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) ձևավորման ժամանակ, եթե դա նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներով հաստատված տեխնոլոգիական փաստաթղթերով․

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմիններ տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց կողմից էլեկտրոնային ձևով ներկայացվող փաստաթղթերը լրացնելիս, եթե դա նախատեսված է Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերով հաստատված՝ այդպիսի փաստաթղթերի լրացման կարգերով (կանոններով)

13

Առանցքային բառերը

կապի միջոց, կապուղի, կոնտակտային տեղեկատվություն

14

Այն ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները

բոլոր ոլորտները

15

Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման կիրառումը

1՝ տեղեկագիրքը ներդաշնակեցված է ՄԱԿ-ի ԱԷՊԿ «Communication means type code» ծածկագրերի ցանկի հետ

5՝ ներդաշնակեցման համակցված մեթոդ՝ ծածկագրային նշագրերը «ZA» - «ZZ» ընդգրկույթում պահեստավորվում են միայն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կիրառվող տեղեկագրքի դիրքերի համար

16

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը

2՝ տեղեկագիրքը չունի նմանակներ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում

17

Համակարգման (դասակարգման) մեթոդը

1՝ համակարգման հաջորդական մեթոդը

18

Վարման մեթոդիկան

1՝ տեղեկագրքի վարման կենտրոնացված ընթացակարգ:

Տեղեկագրքի արժեքների ավելացումը, փոփոխումը կամ հանումը կատարվում է օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտին համապատասխան կամ վստահված աղբյուրում փոփոխություններ կատարելիս: Արժեքը հանելու դեպքում տեղեկագրքի գրառումը նշվում է որպես չգործող՝ հանելու օրվանից՝ նշելով տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի մասին տեղեկությունները: Տեղեկագրքի ծածկագրերը եզակի են, տեղեկագրքի ծածկագրերի, այդ թվում՝ չգործող ծածկագրերի կրկնակի օգտագործումը չի թույլատրվում

19

Կառուցվածքը

ցանկի կառուցվածքի նկարագրությունը (դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) բերված են սույն ցանկի III բաժնում

20

Տվյալների գաղտնիության աստիճանը

ցանկից տեղեկությունները համարվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն

21

Վերանայման սահմանված պարբերականությունը

վստահված աղբյուրի թարմացման հաճախականությանը համապատասխան (կիսամյակը մեկ անգամ)

22

Փոփոխությունները

-

23

Հղում՝ տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին

ցանկից մանրամասնեցված տեղեկությունները բերված են սույն տեղեկագրքի I բաժնում

24

Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը

Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակելը

 

III. Ցանկի կառուցվածքի նկարագրությունը

 

1․ Սույն բաժնով սահմանվում են ցանկի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։

2․ Ցանկի կառուցվածքը և վավերապայմանների կազմը բերված են աղյուսակում, որտեղ ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները).

«վավերապայմանի անվանում»՝ վավերապայմանի հերթական համարը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.

«վավերապայմանի արժեքի տիրույթ»՝ վավերապայմանի իմաստը (իմաստաբանական նշանակությունը) պարզաբանող տեքստը.

«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոններ»՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստը կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.

«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակությունը (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):

3․ Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը.

1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.

n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).

1..*՝ տարրը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).

n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).

0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.

0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.

0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):

 

Աղյուսակ

 

Ցանկի կառուցվածքը և վավերապայմանների կազմը

 

Վավերապայմանի անվանումը

Վավերապայմանի արժեքի տիրույթը

Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները

Բազմ.

1. Կապի միջոցի (կապուղու) տեսակը

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

1.1. Կապի միջոցի (կապուղու) տեսակի ծածկագիրը

պայմանանշանների տողը։ Ձևանմուշը՝ [А-Z]{2}

ձևավորվում է ՄԱԿ-ի ԱԷՊԿ «Communication means type code» ծածկագրերի ցանկին համապատասխան

1

1.2. Կապի միջոցի (կապուղու) տեսակի անվանումը

պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 250

ձևավորվում է ռուսերենով՝ տեքստի ձևով՝ ՄԱԿ-ի ԱԷՊԿ «Communication means type code» ծածկագրերի ցանկին համապատասխան

1

1.3. Կապի միջոցի (կապուղու) տեսակի անվանումը անգլերենով

պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 250

ձևավորվում է ՄԱԿ-ի ԱԷՊԿ «Communication means type code» ծածկագրերի ցանկին համապատասխան

0..1

1.4. Նշանակության նկարագրությունը

պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 250

ձևավորվում է ռուսերենով՝ տեքստի ձևով՝ ՄԱԿ-ի ԱԷՊԿ «Communication means type code» ծածկագրերի ցանկին համապատասխան

1

1.5. Տեղեկություններ տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

1.5.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին կամ փոփոխությունների կատարման ամսաթվին

1

1.5.2. Տեղեկություններ գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

1.5.2.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5}

Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը

1

1.5.2.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

1.5.2.3. Ակտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

1.5.3. Գործողության ավարտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին

0..1

1.5.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

1.5.4.1. Ակտի տեսակը

պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5}

Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը

1

1.5.4.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1 Առավելագույն երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

1.5.4.3. Ակտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: