Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 138
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
04.10.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
04.10.2022
Дата вступления в силу
07.04.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2022 թվականի

թիվ 138

քաղ. Մոսկվա

 

ԽԱՌՆՈՒԿՆԵՐԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՄԱՍՈՎ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԱՆՑԿԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում «Դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 6-րդ հոդվածին, 7-րդ հոդվածի 7-րդ կետին և 13-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև դեղամիջոցների անվտանգության և որակի գնահատման և դեղամիջոցներում խառնուկների պարունակության թույլատրելի մակարդակների սահմանման նկատմամբ միասնական մոտեցումներ սահմանելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Խառնուկների պարունակության գնահատման և վերահսկման մասով դեղամիջոցների հետազոտությունների (փորձարկումների) անցկացմանը ներկայացվող պահանջները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիսը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի

հոկտեմբերի 4-ի թիվ 138 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: