Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 58
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.10.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
12.04.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
12.04.2022
Дата вступления в силу
01.10.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2022 թվականի

թիվ 58

քաղ. Մոսկվա

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագիրը լրացնելու կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 15-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերության մեջ (աղյուսակից հետո) «համապատասխան)» բառը փոխարինել «համապատասխան): Եթե կազմակերպությունն ունի Միության անդամ պետություն չհանդիսացող այն պետությունում շնորհված լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ, որի հետ կնքվել է լիազորված տնտեսական օպերատորի (այսուհետ՝ օտարերկրյա ԼՏՕ) կարգավիճակի փոխադարձ ճանաչման մասին Միության միջազգային պայմանագիր կամ անդամ պետության միջազգային պայմանագիր, ապա էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված ԱՀ-ում՝ ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀ-ում՝ վանդակի վերին աջ անկյունում, «№» նշանից հետո՝ ի լրումն սույն կարգի 142 կետին համապատասխան նշված տեղեկությունների, նշվում է օտարերկրյա ԼՏՕ-ի նույնականացման համարը (այդ համարի մասին տեղեկությունների առկայության դեպքում)» բառերով.

բ) 18-րդ կետի 3-րդ ենթակետի վեցերորդ պարբերության մեջ (աղյուսակից հետո) «համապատասխան)» բառը փոխարինել «համապատասխան): Եթե կազմակերպությունն ունի օտարերկրյա ԼՏՕ-ի կարգավիճակ, ապա էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԱՀ-ում՝ ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԱՀ-ում՝ վանդակի վերին աջ անկյունում՝ «№» նշանից հետո, ի լրումն սույն կարգի 142 կետին համապատասխան նշվող տեղեկությունների, նշվում է օտարերկրյա ԼՏՕ-ի նույնականացման համարը (այդ համարի մասին տեղեկությունների առկայության դեպքում)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: