Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 345-Ա
«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Քոուդ 3 Էնջելս (Code3 Angels) ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում առաջին օգնության դասընթացների անցկացման նպատակով «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված 160 հատ առաջին օգնության հավաքածուների (մեկ տեղ, 168 կգ ընդհանուր քաշով, 8,900 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,416 ԱՄՆ-ի դոլար, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
15.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |