Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 355-Ա
«ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 3-րդ և 2.1-ին մասի 2-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության կողմից 2023 թվականի մայիսի 13-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող՝ 6,400,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Արցախին» ծրագիրը:
2. Սահմանել որ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 08240957) «Յունիմայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01015289) 2023 թվականի ապրիլի 7-ին կնքված՝ N 4460-060423 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեին անհատույց հանձնելու նպատակով 2 հատ դիզելային գեներատորի ձեռքբերում՝ 6,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալություն հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
16.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |