Գլխավոր տեղեկություն
Номер
N 922-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.04.2024-01.09.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 08.06.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.06.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
08.06.2023
Дата вступления в силу
01.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2023 թվականի N 922-Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի ապրիլի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

08.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 8-ի N 922-Ն որոշման

 

Պ Ա Ր Զ Ե Ց Վ Ա Ծ  Կ Ա Ր Գ

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց՝ հարկային մարմնում պարզեցված հաշվառման կանգնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը վերաբերում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձանց, որոնք «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան համարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։

3. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում պարզեցված հաշվառման համար անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ֆիզիկական անձանց հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի անձնական գրասենյակից ներկայացվում է «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման» դիմում (այսուհետ՝ դիմում)՝ համաձայն սույն կարգին կից ձևի։

4. Դիմումը ներկայացնելուց հետո հարկային մարմնի տեղեկատվական համակարգը դիմողին մեկ աշխատանքային օրվա ընթացքում շնորհում է հարկ վճարողի հաշվառման համար (այսուհետ՝ ՀՎՀՀ)։

5. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը դիմում չի ներկայացնում ՀՎՀՀ ունենալու դեպքում և անձնական գրասենյակ էջում ցուցադրվում է ֆիզիկական անձի ՀՎՀՀ-ն։

 

Ձև

 

ԴԻՄՈՒՄ

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը ______________________________________

______________________________________________________________________________________

 

2. Ֆիզիկական անձի հաշվառման վայրը ___________________________________________________

______________________________________________________________________________________

 

3. Ֆիզիկական անձի հեռախոսահամարը __________________________________________________

 

4. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, ՀԾՀ-ն ______________________________________

 

5. Դիմումի ներկայացման ամսաթիվը _____________________________________________________

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

08.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունիսի 2023 թվական: