Գլխավոր տեղեկություն
Номер
N 829-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 26.05.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.05.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.05.2023
Дата вступления в силу
05.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2023 թվականի N 829-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Պետական գույքի էլեկտրոնային հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը հաստատելու մասին» N 562-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմիններ) ղեկավարներին և մարզպետներին՝ սույն որոշմամբ հաստատված կարգով ապահովել հաշվառման ենթակա գույքի, ինչպես նաև իրենց ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին, 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին սեփականության իրավունքով պատկանող և ամրացված տրանսպորտային միջոցների մասին տվյալների մուտքագրման անընդհատությունը և գրանցամատյանում պարունակվող տվյալների համադրելիությունը հաշվառման ու վերահսկման այլ տեղեկատվական համակարգերի տվյալների հետ։».

2) որոշմամբ հաստատված կարգի՝

ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պետական էլեկտրոնային հաշվառման տարրեր են հանդիսանում սեփականության իրավունքով պետությանը պատկանող շարժական (բացառությամբ դրամական միջոցների) և անշարժ գույքը (բացառությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների), այդ թվում՝ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքն ու ճանապարհային մաս հանդիսացող այլ շինությունները, պետական մարմինների, մարզպետի աշխատակազմի, պետական մարմինների և մարզպետի աշխատակազմի ենթակայության պետական մասնակցությամբ առևտրային և պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություններ) ու հիմնադրամներին (այդ թվում` որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները փոխանցվել են Երևանի քաղաքապետին) անհատույց օգտագործման իրավունքով հանձնված անշարժ և շարժական գույքը, ինչպես նաև կազմակերպություններին և հիմնադրամներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքը՝ այդ թվում՝ տրանսպորտային միջոցները, պետական մարմինների հաշվեկշռում հաշվառված մտավոր սեփականության օբյեկտները, իրավաբանական անձանց (այդ թվում` որոնց հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, փոխանցվել են Երևանի քաղաքապետին) կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (բաժնետոմսերը), այլ պետություններում գտնվող (այդ թվում` դիվանագիտական առաքելությունների համար օգտագործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը:»,

բ. 5-րդ կետում «Ընդ որում, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշումների՝ պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմիններ) միջև «Փոխգործելիության» հարթակի շրջանակներում հասանելիությունն ապահովվում է բացառապես «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով։» բառերը փոխարինել «Ընդ որում, պետական մարմինների և մարզպետի աշխատակազմի միջև «Փոխգործելիության» հարթակի շրջանակներում հասանելիությունն ապահովվում է բացառապես «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով։» բառերով,

գ. 6-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «(շենք (առանձին կանգնած կամ ստորաբաժանված)» բառերը փոխարինել «(շենք, այդ թվում՝ ստորաբաժանված)» բառերով, «(մարզը, համայնքը, քաղաքը, գյուղը)» բառերը՝ «(մարզը, համայնքը, բնակավայրը)» բառերով, «ավարտվածության աստիճանը (մինչև 50%, 50%-ից մինչև 100%, 100%),» բառերը՝ «ավարտվածության աստիճանը (0-50 տոկոս (ներառյալ), 51-80 տոկոս (ներառյալ), 81 տոկոս և ավելի)» բառերով, «շենքի, շինության շահագործման հանձնման տարեթիվը» բառերը՝ «շենքի, շինության կառուցման տարեթիվը» բառերով, «անշարժ գույքի վթարայնության աստիճանը» բառերը՝ «անշարժ գույքի վնասվածության աստիճանը» բառերով, «կադաստրային արժեքը» բառերը՝ «շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը» բառերով և «(վարձակալություն, սերվիտուտ, գրավ և այլն)» բառերից հետո լրացնել «անշարժ գույքի հիմնանորոգման աշխատանքների իրականացված լինելը» բառերով,

դ. 6-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» պարբերությամբ.

«է. հաշվեկշիռ ընդունելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

26.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մայիսի 2023 թվական: