Գլխավոր տեղեկություն
Номер
N 1491-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (09.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.11.15/58(513) Հոդ.1180
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.09.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.2006
Дата вступления в силу
25.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2006 թվականի N 1491-Ն

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԴՐԱՆՑ ՇՈՒՐՋ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների պահպանության, դրանց շուրջ պահպանական գոտիների ստեղծման կարգը և սահմանափակումների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների հողամասերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով նախատեսված կարգով` հետևյալ չափերով`

1) օդերևութաբանական կայանի, այդ թվում` դիտահրապարակի համար` 0.5-1.0 հեկտար.

2) մակերևութային ջրերի ջրաչափական դիտակետի համար` 0.10-0.15 հեկտար (առանց ջրային տարածքի).

3) ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ջրաչափական դիտակետի (հորատանցք, ջրհոր, աղբյուր, որոնք տեղադրված են համայնքային հողերում) համար՝ 4-8 քառ. մետր.

4) բնակավայրերում օդի աղտոտվածության մոնիթորինգի դիտակայանի համար` 30-50 քառ. մետր:

(2-րդ կետը խմբ. 08.06.23 N 908-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 1
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 28-ի N 1491-Ն որոշման

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԴՐԱՆՑ ՇՈՒՐՋ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

1. Սույնով կանոնակարգվում են`

ա) շրջակա միջավայրի օդերևութաբանական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, կլիմայական, աերոլոգիական, երկրաֆիզիկական, ագրոօդերևութաբանական, ակտինոմետրական, օզոնոմետրական և մթնոլորտի, հողի, ջրերի (մակերևութային և ստորերկրյա), ձնածածկույթի ֆիզիկական, քիմիական (այդ թվում՝ ռադիոակտիվ) քանակաորակական բնութագրերի դիտարկումների (այսուհետ` շրջակա միջավայրի  դիտարկումներ) պետական ցանցի օբյեկտների պահպանությունը.

բ) շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների շուրջ պահպանական գոտիների ստեղծումը.

գ) շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների շուրջ ստեղծված պահպանական գոտիներում տնտեսական և այլ գործունեության սահմանափակումները:

(1-ին կետը լրաց. 08.06.23 N 908-Ն)

2. Շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտը համակարգ է, որն ընդգրկում է կայանի շենքը, դիտահրապարակը կամ դիտակետերի զբաղեցրած տարածքը, որտեղ տեղադրված են շրջակա միջավայրի որակական և քանակական բնութագրերի որոշման համապատասխան սարքեր և սարքավորումներ, այլ օժանդակ շինություններ, ինչպես նաև դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքները:

3. Շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների պահպանությունը դրանց  գոյության պահպանվածությունն է և բխում է այդ օբյեկտներում ստացվող շրջակա միջավայրի մասին հավաստի տվյալների բազմամյա շարքերի պահպանության և շարունակելիության անհրաժեշտությունից:

4. Շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի կազմակերպումը, դիտարկումների պետական ցանցի օբյեկտների տեղադրման ընտրությունը կատարվում է և հիդրոօդերևութաբանական և շրջակա միջավայրի մոնիթորինգի գործունեության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) որոշման հիման վրա:

5. Շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների տեղադրումը, ինչպես նաև դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը և դրանց նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Բնական երևույթների մասին հավաստի տեղեկատվություն ստանալու նպատակով շրջակա միջավայրի դիտարկումներ իրականացնող անշարժ օբյեկտների շուրջ ստեղծվում են պահպանական գոտիներ` դրանցում տնտեսական և այլ գործունեության սահմանափակմամբ, որպես կանոն, ոչ պակաս, քան 150 մետր շառավղով հողատարածքների տեսքով` հաշվարկված օբյեկտի սահմաններից: Պահպանական գոտիների չափերը և սահմանները կարող են փոփոխվել` կախված տեղանքի ռելիեֆից և այլ պայմաններից:

7. Շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի հենակետային օբյեկտները (այսուհետ` հենակետային օբյեկտներ) այն օբյեկտներն են, որոնք ունեն դիտարկման տվյալների երկարատև և ամբողջական շարքեր: Դիտարկման տվյալների կարճատև և ոչ ամբողջական շարքեր ունեցող օբյեկտները ոչ հենակետային օբյեկտներ են: Հենակետային և ոչ հենակետային օբյեկտների ցանկը հաստատում է լիազորված մարմինը:

8. Շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների շուրջ պահպանման գոտիների սահմանանշումն իրականացվում է լիազորված մարմնի կողմից` համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության դրույթները:

9. Դիտարկումների պետական ցանցի հենակետային օբյեկտները տեղափոխման ենթակա չեն: Դրանց շուրջ ստեղծված պահպանական գոտիներում տնտեսական և այլ գործունեության սահմանափակումներն են`

ա) շենքերի և շինությունների կառուցումը,

բ) ոռոգման և չորացման համակարգերի կառուցումը,

գ) լեռնային, շինմոնտաժային, պայթեցման և հողահարթեցման աշխատանքների իրականացումը,

դ) անտառահիմնումը,

ե) պարարտանյութերի կուտակումը,

զ) թափոնների տեղադրումը,

է) թթուների, աղերի և ալկալիների լուծույթների թափումը,

ը) ավտոմոբիլային և ջրային տրանսպորտի, տրակտորների և այլ մեքենաների ու մեխանիզմների կուտակումը, կայանատեղերի հիմնումը:

10. Ոչ հենակետային օբյեկտների շուրջ ստեղծված պահպանական գոտիներում սույն կարգի 9-րդ կետով սահմանված աշխատանքները կարող են իրականացվել լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

11. Դիտարկումների պետական ցանցի օբյեկտների պահպանական գոտիներ մուտք գործող ճանապարհներին տեղադրվում են համապատասխան տեղեկություններ պարունակող ցուցանակներ:

(հավելվածը լրաց. 08.06.23 N 908-Ն)
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան