Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 153
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.11.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
25.10.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
25.10.2022
Дата вступления в силу
26.11.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2022 թվականի

թիվ 153

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՎՈՂ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՍՈՐՏԱՅԻՆ ԵՎ ՑԱՆՔԱՅԻՆ (ՏՆԿՄԱՆ) ՈՐԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՆՇՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՍՈՐՏԱՅԻՆ ԵՎ ՑԱՆՔԱՅԻՆ (ՏՆԿՄԱՆ) ՈՐԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 7-րդ կետի 13-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի մայիսի 21-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման և սերմնաբուծության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության միասնականացմանն ուղղված միջոցների ցանկի 4-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից փոխադարձ ճանաչվող՝ գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային և ցանքային (տնկման) որակների մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերի ցանկում նշված փաստաթղթերում պարունակվող՝ գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային և ցանքային (տնկման) որակների վերաբերյալ տեղեկությունների կազմը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի հոկտեմբերի 25-ի

թիվ 153 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից փոխադարձ ճանաչվող՝ գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային և ցանքային (տնկման) որակների մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերի ցանկում նշված փաստաթղթերում պարունակվող՝ գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային և ցանքային (տնկման) որակների վերաբերյալ տեղեկությունների

 

I. Ցանկի* II բաժնում նշված՝ գյուղատնտեսական բույսերի սերմերի ցանքային (տնկման) որակների մասին փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների կազմը (այսուհետ՝ ցանքային (տնկման) որակների մասին փաստաթուղթ)

 

1. Հայտատուին (սերմեր արտադրողին, վաճառողին (իրացնողին) կամ այլ անձի) (այսուհետ՝ հայտատու) ցանքային (տնկման) որակների մասին փաստաթուղթ տրամադրած իրավաբանական անձի անվանումը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)։

2. Ցանքային (տնկման) որակների մասին փաստաթղթի անվանումը։

3. Ցանքային (տնկման) որակների մասին փաստաթղթի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը։

4. Ցանքային (տնկման) որակների մասին փաստաթղթի գործողության ժամկետը։

5. Հայտատուի մասին տեղեկությունները՝

5.1. իրավաբանական անձի անվանումը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

5.2. իրավաբանական անձի գտնվելու վայրը և որպես Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) հարկ վճարող անձը նույնականացնող համարը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի գրանցման հասցեն՝ ըստ բնակության վայրի (գտնվելու վայրի).

5.3. կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)։

6. Գյուղատնտեսական բույսի սերմերի խմբաքանակի մասին տեղեկությունները՝

6.1. գյուղատնտեսական բույսի անվանումը, ԱՀՌԴ ծածկագիրը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը.

6.2. սորտի անվանումը, սորտի և պատվաստակալի համակցության անվանումը, սորտի ծածկագիրը (գրանցման համարը).

6.3. սերմերի ծագման երկրի անվանումը.

6.4. օրիգինալ, սուպերէլիտային և էլիտային սերմերի ծագման մասին տեղեկությունները (ծագման երկիրը, արտադրողի կողմից սերմերի ստացման ամսաթիվը, կատեգորիան (բազմացման փուլը, սերունդը)).

6.5. կատեգորիան (վերարտադրումը, բազմացման փուլը, սերունդը), սերմերի ֆրակցիան**, դասը**, ապրանքային սորտը**.

6.6. սերմերի խմբաքանակի համարը.

6.7. սերմերի բերքահավաքի տարին (գյուղատնտեսական բույսի սերմերի տարիքը).

6.8. սերմերի աճեցման եղանակը (բաց, փակ գրունտ, չվերատնկվող և այլն)**.

6.9. սերմերի խմբաքանակի զանգվածը (չափը) և (կամ) տեղերի քանակը (ցանքային միավորներով մատակարարվող սերմերի համար լրացուցիչ նշվում է սերմերի զանգվածը (գ, կգ) կամ քանակը (հատ) ցանքային միավորով).

6.10. անալիզի (փորձարկման) համար ներկայացված սերմերի միջին փորձանմուշը վերցնելու ակտի համարը և ամսաթիվը.

6.11. սերմերի նշանակությունը (ցանքը սերմնաբուծական, կերային կամ ապրանքային նպատակներով).

6.12. սերմերի որակը (անդամ պետության նորմատիվ իրավական ակտի կամ միջազգային կամ տարածաշրջանային (միջպետական) ստանդարտի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտի կամ այնպիսի պահանջներ պարունակող և ցուցանիշներ սահմանող այլ փաստաթղթի (պայմանագրի) պահանջներին սերմերի որակի համապատասխանության մասին տեղեկություններ, որոնց պետք է համապատասխանեն սերմերի խմբաքանակի ցանքային (տնկման) որակները)։

7. Սերմերի (բացառությամբ սերմնաբույս գլուխ սոխի, ընտրված գլուխ սոխի, սերմացու սխտորի, բամբակենու, սերմացու կարտոֆիլի, պտղատու, հատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի) անալիզի (փորձարկումների) արդյունքների մասին տեղեկությունները՝

7.1. սերմերի մաքրությունը (հիմնական գյուղատնտեսական մշակաբույսի սերմերի պարունակությունը) (տոկոս), այդ թվում՝

թեփահանած (կեղևահանված)**.

ոսպի սերմերում տափակասերմ վիկի սերմեր**.

ցանովի ոլոռի սերմերում կերակրի ոլոռի սերմեր և կերակրի ոլոռի սերմերում ցանովի ոլոռի սերմեր**.

սերմերի մաքրության այլ նորմավորվող ցուցանիշներ**.

7.2. ընդամենը թափոն (տոկոս), այդ թվում՝ գերակշռող խմբերը** (տոկոս).

7.3. այլ բույսերի սերմերի խառնուկը (հատ/կգ կամ տոկոս), այդ թվում՝

7.3.1. մոլախոտային բույսերի սերմերի խառնուկ, ընդամենը (հատ/կգ կամ տոկոս), այդ թվում՝

խրփուկի սերմեր** (հատ/կգ).

առավել վնասակար մոլախոտային բույսերի սերմեր (կերային խոտաբույսերի համար) (հատ/կգ).

սողացող սեզի սերմեր** (հատ/կգ).

սովորական (ցանովի) արջնդեղի և դաշտային պատատուկի սերմեր** (հատ/կգ).

7.3.2. կերային խոտաբույսերի այլ տեսակների սերմերի խառնուկ** (տոկոս).

7.3.3. այլ մշակաբույսերի սերմերի խառնուկ (հատ/կգ կամ տոկոս), այդ թվում՝ վիկի այլ տեսակների սերմերի** (տոկոս).

7.3.4. կարանտինային բույսերի սերմեր*** (չի հայտնաբերվել).

7.3.5. թունավոր բույսերի սերմեր** (չի հայտնաբերվել).

7.4. մրիկային գոյացումներ** (տոկոս).

7.5. սկլերոցիաներ** (տոկոս).

7.6. ցորենի գալային նեմատոդ (չի հայտնաբերվել).

7.7. ծլունակությունը (տոկոս), այդ թվում՝

կարծր սերմերի** (տոկոս).

7.7.1. ծլման էներգիա** (տոկոս).

7.8. ծլեցման պայմանները (սուբստրատ, ջերմաստիճան, լույս կամ մթություն, անալիզի (փորձարկումների) անցկացման տևողություն) (օր).

7.9. կենսունակությունը** (տոկոս), կենսունակության որոշման մեթոդի անվանումը.

7.10. խոնավությունը (տոկոս).

7.11. 1 000 սերմի զանգվածը** (գ).

7.12. վարակվածությունը հիվանդություններով (տոկոս).

7.13. բնակեցվածությունը կենդանի վնասատուներով և դրանց թրթուրներով (հատ/կգ).

7.14. լուպինի** ալկալոիդային հատիկների պարունակությունը (տոկոս փորձանմուշում սերմերի քանակի (հատ) նկատմամբ).

7.15. կանճրակի**, հլածուկի** գլյուկոզինոլատների զանգվածային մասը (մկմոլ/գ կամ տոկոս).

7.16. կանճրակի**, հլածուկի** և մանանեխի** ոչ էրուկային սորտերում էրուկաթթվի զանգվածային մասը յուղում (տոկոս).

7.17. հետևյալ գերակշռող տեսակների բուսաբանական կազմը՝

այլ մշակաբույսերի սերմեր (անվանումը).

մոլախոտային բույսերի սերմեր (անվանումը).

7.18. այլ ցուցանիշներ։

8. Միայն ճակնդեղի սերմերի համար ցանքային (տնկման) որակների մասին փաստաթղթերում արտացոլվող տեղեկությունները՝

8.1. 1 սմ-ից երկար ցողունները և ցողուններով պտուղները (հատ/կգ).

8.2. հավասարեցվածությունը (տոկոս).

8.3. միասերմ լինելը (տոկոս).

8.4. միածլությունը (տոկոս).

8.5. սերմերի քանակը ցանքային միավորով** (հատ)։

9. Միայն սերմնաբույս գլուխ սոխի և ընտրված գլուխ սոխի համար ցանքային (տնկման) որակների մասին փաստաթղթերում արտացոլվող տեղեկությունները՝

9.1. հիմնական մշակաբույսի սոխուկները (տոկոս), այդ թվում՝

1-ին խմբի (տոկոս).

2-րդ խմբի (տոկոս).

3-րդ խմբի (տոկոս).

ընտրվածների (տոկոս).

ոչ ստանդարտ (տոկոս).

այլ խմբերի սոխուկներ (տոկոս).

9.2. թափոնի և կողմնակի խառնուկների պարունակությունը, ընդամենը (տոկոս), այդ թվում՝

վնասատուներով (սոխի ճանճ, սոխի բզզան, լարաթրթուր, աշնանացանի բվիկ և տակից կրծող այլ բվիկներ, ծխախոտի թրիպս, տիզ) վնասված հիվանդ սոխուկներ.

չորացած սոխուկներ.

մեխանիկական վնասվածքներով, ծլած, մերկ սոխուկներ.

խառնուկ (հող, թեփ).

9.3. կենդանի տզերի և ցողունային նեմատոդի առկայությունը.

9.4. ցրտահարված և շոգեհարված սոխուկների առկայությունը։

10. Միայն սերմացու սխտորի համար ցանքային (տնկման) որակների մասին փաստաթղթերում արտացոլվող տեղեկությունները՝

10.1. մաքրությունը (տոկոս).

10.2. սխտորի սոխուկների չափն ըստ ամենամեծ լայնական տրամագծի (մմ)՝

10.2.1. աշնանացան սխտորի համար՝

ցողունավորվող ձևերի.

չցողունավորվող ձևերի.

10.2.2. գարնանացան սխտորի համար.

10.3. միապճեղ սխտորի (սերմնաբույս գլուխ սխտորի) չափն ըստ ամենամեծ լայնական տրամագծի (մմ).

10.4. սխտորի օդային սոխուկների չափն ըստ ամենամեծ լայնական տրամագծի (մմ).

10.5. սխտորի այն սոխուկների, միապճեղ սխտորների (սերմնաբույս գլուխ սխտորների), օդային սոխուկների առկայությունը, որոնց չափը չի համապատասխանում անդամ պետության նորմատիվ իրավական ակտի կամ միջազգային կամ տարածաշրջանային (միջպետական) ստանդարտի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտի կամ այնպիսի պահանջներ պարունակող և ցուցանիշներ սահմանող այլ փաստաթղթի (պայմանագրի) պահանջներին, որոնց պետք է համապատասխանեն սերմացու սխտորի ցանքային (տնկման) որակները (տոկոսը հիմնական գյուղատնտեսական մշակաբույսի զանգվածի նկատմամբ).

10.6. թափոնի և խառնուկների պարունակությունն աշնանային-ձմեռային շրջանում, ընդամենը (տոկոսը զանգվածի նկատմամբ)՝

աշնանացան ձևերի համար.

գարնանացան ձևերի համար, այդ թվում՝

հիվանդ, չորացած, վնասատուներով վնասված սոխուկներ, պճեղներ, միապճեղ սխտորներ և օդային սոխուկներ.

մեխանիկական վնասվածքներով, մերկ պճեղներ, միապճեղ սխտորներ և օդային սոխուկներ (աշնանացան ձևերի համար).

ծլած սոխուկներ, միապճեղ սխտորներ և օդային սոխուկներ (աշնանացան ձևերի համար).

մեխանիկական վնասվածքներով պճեղներ (գարնանացան ձևերի համար).

խառնուկ (հող, թեփ).

10.7. թափոնի և խառնուկների պարունակությունը գարնանային շրջանում, ընդամենը (տոկոսը զանգվածի նկատմամբ), այդ թվում՝

հիվանդ, չորացած, վնասատուներով վնասված սոխուկներ և պճեղներ.

մեխանիկական վնասվածքներով, մերկ պճեղներ.

ծլած սոխուկներ.

խառնուկ (հող, թեփ).

10.8. սոխուկի ընդհանուր ցողունային հիմքից պոկված առողջ պճեղների առկայությունը.

10.9. կենդանի տզերի և ցողունային նեմատոդի առկայությունը.

10.10. ցրտահարված և շոգեհարված սոխուկների ու միապճեղ սխտորների առկայությունը։

11. Միայն բամբակենու սերմերի համար ցանքային (տնկման) որակների մասին փաստաթղթերում արտացոլվող տեղեկությունները՝

11.1. հետևյալ սերմերի առկայությունը՝

մեխանիկական վնասվածքներով (տոկոս).

մնացորդային թելավորություն (տոկոս).

աղբոտված (տոկոս).

այրվածության առկայությամբ (տոկոս) (հայտնաբերվել է, չի հայտնաբերվել)։

12. Միայն սերմացու կարտոֆիլի համար ցանքային (տնկման) որակների մասին փաստաթղթերում արտացոլվող տեղեկությունները՝

12.1. հետևյալ պալարների առկայությունը՝

12.1.1. այլ բուսաբանական սորտերի (տոկոսը միավորված փորձանմուշի պալարների՝ անալիզի ենթարկվող քանակի նկատմամբ).

12.1.2. հիվանդություններով վարակված, ընդամենը (տոկոս), այդ թվում՝

թաց փտում (սև ոտիկ, օղակաձև փտում, ֆիտոֆտորոզ) (տոկոս).

չոր փտում (ֆոմոզ, ֆուզարիոզ, ալտերնարիոզ, անտրակնոզ**) (տոկոս).

ցողունային նեմատոդ (տոկոս).

սովորական (ցանցավոր) քոս (պալարի մակերևույթի ավելի քան 1/3 ախտահարում) (տոկոս).

փոշենման քոս (պալարի մակերևույթի ավելի քան 1/10 ախտահարում)** (տոկոս).

սև քոս (ռիզոկտոնիոզ) (պալարի մակերևույթի ավելի քան 1/10 ախտահարում) (տոկոս).

երկաթային բծավորություն և պտղամսի մգացում (պալարի մակերևույթի ավելի քան 1/4 ախտահարում)** (հատ, տոկոս).

12.1.3. արծաթավուն քոսով վարակվածության հետևանքով կնճռոտված պալարներ** (հատ, տոկոս).

12.1.4. մեխանիկական վնասվածքներով (տոկոս).

12.1.5. գյուղատնտեսական վնասատուներով վնասվածքներով (տոկոս).

12.1.6. «շնչահեղձության» ախտանշաններով (տոկոս).

12.1.7. ցրտահարված (տոկոս).

12.1.8. այրվածքներով (տոկոս).

12.1.9. տգեղ (տոկոս).

12.1.10. ծիլերով և հեշտ կոտրվող մակաճուկներով (տոկոս).

12.1.11. ճզմված և կտրտված (տոկոս).

12.1.12. պլոկված կեղևով (պալարի մակերևույթի ավելի քան 1/4 մերկացման դեպքում)** (տոկոս).

12.2. պալարների չափը (մմ), այդ թվում՝ չափին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող պալարների (տոկոս).

12.3. հողի և կողմնակի խառնուկների առկայությունը (տոկոս).

12.4. հիվանդություններով վարակված բույսերի կամ պալարների առկայությունը (թաքնված ձևով), ընդամենը (տոկոս), այդ թվում՝

վիրուսային հիվանդություններ** (ԿYՎ խճանկարի ծանր ձևեր (կարտոֆիլի Y-վիրուս), ԿАՎ (կարտոֆիլի A-վիրուս) և ԿՏՈՎ (կարտոֆիլի տերևների ոլորման վիրուս).

բակտերիալ հիվանդություններ (սև ոտիկ, օղակաձև փտում)։

13. Միայն պտղային, հատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի համար ցանքային (տնկման) որակների մասին փաստաթղթերում արտացոլվող տեղեկությունները՝

13.1. արտաքին տեսքը.

13.2. վերգետնյա համակարգը՝

13.2.1. տարիքը (տարեկան) (ոչ ուշ**՝ փակ արմատային համակարգով տնկիների համար).

13.2.2. վերգետնյա մասի բարձրությունը (սմ, ոչ պակաս).

13.2.3. ծառաբնի բարձրությունը (սմ).

13.2.4. ընձյուղների (կողային կամ հիմնական) քանակը (հատ, ոչ պակաս).

13.2.5. ընձյուղների երկարությունը (սմ, ոչ պակաս).

13.2.6. ընձյուղի հիմքի տրամագիծը (մմ, ոչ պակաս).

13.2.7. ծառաբնի, բնիկի (բնի) հաստությունը (տրամագիծը) (մմ, ոչ պակաս).

13.2.8. կլոնային պատվաստակալի անդալիսային մասի երկարությունը (սմ, ոչ պակաս).

13.2.9. հանգուցամեջերի քանակը** (հատ, ոչ պակաս) (պատվաստված պատվաստակալների համար).

13.2.10. ընձյուղների հեռացումից առաջացած թարմ վերքերի քանակը (հատ, ոչ ավելի).

13.2.11. տերևների քանակը (հատ, ոչ պակաս) (նորմալ զարգացած**, մատղաշ**) (գետնամորու սածիլների համար).

13.2.12. ընձյուղի (գետնամորու սածիլների համար), ընձյուղի հիմքի (խաղողի տնկիների համար) տրամագիծը (մմ, ոչ պակաս).

13.2.13. ընձյուղի հասունացած մասի երկարությունը (սմ, ոչ պակաս) (խաղողի տնկիների համար).

13.2.14. կանաչ ընձյուղի երկարությունը** (սմ) (խաղողի տնկիների համար).

13.2.15. կալուսի առկայությունը**.

13.2.16. հյուսվածքների հասունացումը**.

13.2.17. բույսերի ֆիզիոլոգիական վիճակը** (փակ արմատային համակարգի համար).

13.2.18. կաթիլային այրվածքներով տերևային ապարատի վնասումը** (փակ արմատային համակարգի համար).

13.2.19. մեկ ընձյուղի վրա ձևավորված աչքերի քանակը (հատ, ոչ պակաս) (խաղողի տնկիների համար).

13.2.20. բողբոջների վիճակը** (պտղատու մշակաբույսերի պատվաստված պատվաստակալների համար).

13.2.21. պատվաստացուի և պատվաստակալի սերտաճումը** (խաղողի տնկիների համար).

13.2.22. պատվաստացուի և պատվաստակալի կամբիալ շերտերի համաճումը** (պտղատու մշակաբույսերի համար).

13.3. արմատային համակարգը՝

13.3.1. արմատային համակարգի բնույթը**.

13.3.2. արմատային համակարգի տիպը**.

13.3.3. արմատների քանակը (հատ, ոչ պակաս) (2 մմ-ից ավելի տրամագծով**՝ պտղատու մշակաբույսերի պատվաստակալների համար).

13.3.4. արմատային համակարգի երկարությունը (սմ, ոչ պակաս).

13.3.5. արմատագոյացման գոտին** (պտղատու մշակաբույսերի պատվաստակալների համար).

13.3.6. վեգետատիվ ճանապարհով բազմացող պատվաստակալների վրա տնկիների շարահարկերի թիվը** (հատ).

13.3.7. արմատների հաստությունը** (մմ, ոչ պակաս) (խաղողի տնկիների համար).

13.3.8. արմատիկների քանակը (հատ) (լոռամրգի և հապալասի տնկիների համար).

13.3.9. հեռավորությունը արմատային վզիկից մինչև կողային ընձյուղների հիմքը (սմ, ոչ պակաս) (կողային ճյուղավորումների բարձրությունը արմատային վզիկի նկատմամբ**) (պտղատու մշակաբույսերի պատվաստակալների համար).

13.3.10. հողի գնդի տրամագիծը և բարձրությունը (սմ, ոչ պակաս) կամ սուբստրատի ծավալը** (սմ3, ոչ պակաս) (փակ արմատային համակարգի համար).

13.4. թույլատրելի արժեքներից շեղումով տնկիների (միկրոտնկիների, սածիլների, տնկաշիվերի, պատվաստակալների) առկայությունը (տոկոս, ոչ ավելի).

13.5. արմատաընձյուղային շիվերի և (կամ) պատվաստացուի վրա արմատների առկայությունը**.

13.6. կասետի բջջի ծավալը** (սմ3, ոչ պակաս) (սպասման մեջ գտնվող մարգերից գետնամորու սածիլների համար).

13.7. կասետի բջջի տրամագիծը** (սմ, ոչ պակաս) (սպասման մեջ գտնվող մարգերից գետնամորու սածիլների համար).

13.8. հետևյալ վնասակար օբյեկտների առկայությունը (բացակայությունը)՝ անդամ պետության նորմատիվ իրավական ակտի կամ միջազգային կամ տարածաշրջանային (միջպետական) ստանդարտի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտի կամ այնպիսի պահանջներ պարունակող և ցուցանիշներ սահմանող այլ փաստաթղթի (պայմանագրի) պահանջներին համապատասխան, որոնց պետք է համապատասխանեն տնկանյութի ցանքային (տնկման) որակները՝

13.8.1. վնասատուներ.

13.8.2. հիվանդություններ.

13.8.3. կարանտինային օբյեկտներ***.

13.9. մեխանիկական վնասվածքներ և ցանկացած այլ բնական (աբիոտիկ) վնասվածքներ** (վերգետնյա մասի, արմատային համակարգի).

13.10. պտղային, հատապտղային, ընկուզապտղային գյուղատնտեսական բույսերի և խաղողի տնկաշիվերի համար՝

13.10.1. տարիքը (տարեկան).

13.10.2. տնկաշիվի երկարությունը (սմ, ոչ պակաս).

13.10.3. տնկաշիվի հաստությունը (վերին կտրվածքում**՝ խաղողի տնկիների համար) (մմ, ոչ պակաս).

13.10.4. կենդանի աչքերի քանակը (հատ, ոչ պակաս).

13.11. կոճղիկի բարձրությունը վերին հանգույցից** (սմ, ոչ պակաս).

13.12. կոճղիկը ստորին հանգույցի տակ** (սմ, ոչ պակաս).

13.13. տնկաշիվի խոնավությունը** (տոկոս, ոչ պակաս) (խաղողի համար).

13.14. արմատակալած տնկաշիվի արմատների քանակը** (հատ, ոչ պակաս).

14. Սերմերի փորձանմուշի անալիզ (փորձարկում) կատարած իրավաբանական անձի անվանումը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), այն աշխատանքային քարտի համարը, որի հիման վրա փաստաթղթում ներառվել են անալիզի (փորձարկումների) արդյունքի մասին տեղեկությունները, անալիզի (փորձարկումների) արձանագրության համարը, անալիզի (փորձարկումների) կատարման ավարտի ամսաթիվը։

15. Սերմերի խմբաքանակի ցանքային (տնկման) որակների մասին փաստաթուղթ տրամադրած լիազորված անձի պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) և ստորագրությունը, իրավաբանական անձի կնիքը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)։

 

II. Ցանկի* III բաժնում նշված՝ գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային և ցանքային (տնկման) որակների մասին փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների կազմը (այսուհետ՝ սորտային և ցանքային (տնկման) որակների մասին փաստաթուղթ)

 

1. Հայտատուին (սերմեր արտադրողին, վաճառողին (իրացնողին) կամ այլ անձի) սորտային և ցանքային (տնկման) որակների մասին փաստաթուղթ տրամադրած իրավաբանական անձի անվանումը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)։

2. Սորտային և ցանքային (տնկման) որակների մասին փաստաթղթի անվանումը։

3. Սորտային և ցանքային (տնկման) որակների մասին փաստաթղթի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը։

4. Սորտային և ցանքային (տնկման) որակների մասին փաստաթղթի գործողության ժամկետը։

5. Հայտատուի մասին տեղեկությունները՝

5.1. իրավաբանական անձի անվանումը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

5.2. իրավաբանական անձի գտնվելու վայրը և որպես անդամ պետության հարկ վճարող անձը նույնականացնող համարը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի գրանցման հասցեն՝ ըստ բնակության վայրի (գտնվելու վայրի).

5.3. կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն).

5.4. սերմեր արտադրողի հետ վաճառողի պայմանագրի մասին տեղեկությունները (պայմանագրի համարը և գրանցման (կնքման) ամսաթիվը) (այն դեպքում, երբ սերմեր արտադրողը վաճառողը (իրացնողը) չէ)։

6. Գյուղատնտեսական բույսի սերմերի խմբաքանակի մասին տեղեկությունները՝

6.1. գյուղատնտեսական բույսի անունը, ԱՀՌԴ ծածկագիրը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը.

6.2. սորտի անվանումը, սորտի և պատվաստակալի համակցության անվանումը, սորտի ծածկագիրը (գրանցման համարը).

6.3. սերմերի ծագման երկրի անվանումը.

6.4. օրիգինալ, սուպերէլիտային և էլիտային սերմերի ծագման մասին տեղեկությունները (ծագման երկիրը, արտադրողի կողմից սերմերի ստացման ամսաթիվը, կատեգորիան (բազմացման փուլը, սերունդը)).

6.5. կատեգորիան (վերարտադրությունը, բազմացման փուլը, սերունդը), սերմերի ֆրակցիան**, դասը**, ապրանքային սորտը**.

6.6. սերմերի խմբաքանակի համարը.

6.7. սերմերի բերքահավաքի տարին (գյուղատնտեսական բույսի սերմերի տարիքը).

6.8. սերմերի աճեցման եղանակը (բաց, փակ գրունտ, չվերատնկվող և այլն)**.

6.9. սերմերի խմբաքանակի զանգվածը (չափը) և (կամ) տեղերի քանակը (ցանքային միավորներով մատակարարվող սերմերի համար լրացուցիչ նշվում է սերմերի զանգվածը (գ, կգ) կամ քանակը (հատ) ցանքային միավորով).

6.10. անալիզի (փորձարկման) համար ներկայացված սերմերի միջին փորձանմուշը վերցնելու ակտի համարը և ամսաթիվը.

6.11. սերմերի նշանակությունը (ցանքը սերմնաբուծական, կերային կամ ապրանքային նպատակներով).

6.12. սերմերի որակը (անդամ պետության նորմատիվ իրավական ակտի կամ միջազգային կամ տարածաշրջանային (միջպետական) ստանդարտի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտի կամ այնպիսի պահանջներ պարունակող և ցուցանիշներ սահմանող այլ փաստաթղթի (պայմանագրի) պահանջներին սերմերի որակի համապատասխանության մասին տեղեկություններ, որոնց պետք է համապատասխանեն սերմերի խմբաքանակի սորտային և ցանքային (տնկման) որակները).

6.13. սերմերի ցանքային (տնկման) որակների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթը տրամադրած կազմակերպության անվանումը, փաստաթղթի համարը և տրման ամսաթիվը։

7. Սերմերի սորտային որակների մասին տեղեկությունները՝

7.1. սերմերի սորտային որակների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթը տրամադրած կազմակերպության անվանումը, փաստաթղթի անվանումը, համարը և տրման ամսաթիվը.

7.2. սորտային (տեսակային) մաքրությունը (տոկոս)։

8. Սերմերի (բացառությամբ սերմնաբույս գլուխ սոխի, ընտրված գլուխ սոխի, սերմացու սխտորի, բամբակենու, սերմացու կարտոֆիլի, պտղատու, հատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի) անալիզի (փորձարկումների) արդյունքների մասին տեղեկությունները՝

8.1. սերմերի մաքրությունը (հիմնական գյուղատնտեսական մշակաբույսի սերմերի պարունակությունը) (տոկոս), այդ թվում՝

թեփահանած (կեղևահանված)**.

ոսպի սերմերում տափակասերմ վիկի սերմեր**.

ցանովի ոլոռի սերմերում դաշտային ոլոռի սերմեր և դաշտային ոլոռի սերմերում ցանովի ոլոռի սերմեր**.

սերմերի մաքրության այլ նորմավորվող ցուցանիշներ**.

8.2. ընդամենը թափոն (տոկոս), այդ թվում՝ գերակշռող խմբերը** (տոկոս).

8.3. այլ բույսերի սերմերի խառնուկը (հատ/կգ կամ տոկոս), այդ թվում՝

8.3.1. մոլախոտային բույսերի սերմերի խառնուկ, ընդամենը (հատ/կգ կամ տոկոս), այդ թվում՝

խրփուկի սերմեր** (հատ/կգ).

առավել վնասակար մոլախոտային բույսերի սերմեր (կերային խոտաբույսերի համար) (հատ/կգ).

սողացող սեզի սերմեր** (հատ/կգ).

սովորական (ցանովի) արջնդեղի և դաշտային պատատուկի սերմեր** (հատ/կգ).

8.3.2. կերային խոտաբույսերի այլ տեսակների սերմերի խառնուկ** (տոկոս).

8.3.3. այլ մշակաբույսերի սերմերի խառնուկ (հատ/կգ կամ տոկոս), այդ թվում՝ վիկի այլ տեսակների սերմերի** (տոկոս).

8.3.4. կարանտինային բույսերի սերմեր*** (չի հայտնաբերվել).

8.3.5. թունավոր բույսերի սերմեր** (չի հայտնաբերվել).

8.4. մրիկային գոյացումներ** (տոկոս).

8.5. սկլերոցիաներ** (տոկոս).

8.6. ցորենի գալային նեմատոդ (չի հայտնաբերվել).

8.7. ծլունակությունը (տոկոս), այդ թվում՝

կարծր սերմերի** (տոկոս).

8.7.1. ծլման էներգիա** (տոկոս).

8.8. ծլեցման պայմանները (սուբստրատ, ջերմաստիճան, լույս կամ մթություն, անալիզի (փորձարկումների) անցկացման տևողությունը) (օր).

8.9. կենսունակությունը** (տոկոս), կենսունակության որոշման մեթոդի անվանումը.

8.10. խոնավությունը (տոկոս).

8.11. 1 000 սերմի զանգվածը** (գ).

8.12. վարակվածությունը հիվանդություններով (տոկոս).

8.13. բնակեցվածությունը կենդանի վնասատուներով և դրանց թրթուրներով (հատ/կգ).

8.14. լուպինի** ալկալոիդային հատիկների պարունակությունը (տոկոսը փորձանմուշում սերմերի քանակի (հատ) նկատմամբ).

8.15. կանճրակի**, հլածուկի** գլյուկոզինոլատների զանգվածային մասը (մկմոլ/գ կամ տոկոս).

8.16. կանճրակի**, հլածուկի** և մանանեխի** ոչ էրուկային սորտերում էրուկաթթվի զանգվածային մասը յուղում (տոկոս).

8.17. հետևյալ գերակշռող տեսակների բուսաբանական կազմը՝

այլ մշակաբույսերի սերմեր (անվանումը).

մոլախոտային բույսերի սերմեր (անվանումը).

8.18. այլ ցուցանիշներ։

9. Միայն ճակնդեղի սերմերի համար սորտային և ցանքային (տնկման) որակների մասին փաստաթղթերում արտացոլվող տեղեկությունները՝

9.1. 1 սմ-ից երկար ցողունները և ցողուններով պտուղները (հատ/կգ).

9.2. հավասարեցվածությունը (տոկոս).

9.3. միասերմ լինելը (տոկոս).

9.4. միածլությունը (տոկոս).

9.5. սերմերի քանակը ցանքային միավորով** (հատ)։

10. Միայն սերմնաբույս գլուխ սոխի և սելեկցիոն գլուխ սոխի համար սորտային և ցանքային (տնկման) որակների մասին փաստաթղթերում արտացոլվող տեղեկությունները՝

10.1. հիմնական մշակաբույսի սոխուկները (տոկոս), այդ թվում՝

1-ին խմբի (տոկոս).

2-րդ խմբի (տոկոս).

3-րդ խմբի (տոկոս).

ընտրվածների (տոկոս).

ոչ ստանդարտ (տոկոս).

այլ խմբերի սոխուկներ (տոկոս).

10.2. թափոնի և կողմնակի խառնուկների պարունակությունը, ընդամենը (տոկոս), այդ թվում՝

հիվանդ, վնասատուներով (սոխի ճանճ, սոխի բզզան, լարաթրթուր, աշնանացանի բվիկ և տակից կրծող այլ բվիկներ, ծխախոտի թրիպս, տիզ) վնասված սոխուկներ.

չորացած սոխուկներ.

մեխանիկական վնասվածքներով, ծլած, մերկ սոխուկներ.

խառնուկ (հող, թեփ).

10.3. կենդանի տզերի և ցողունային նեմատոդի առկայությունը.

10.4. ցրտահարված և շոգեհարված սոխուկների առկայությունը։

11. Միայն սերմացու սխտորի համար սորտային և ցանքային (տնկման) որակների մասին փաստաթղթերում արտացոլվող տեղեկությունները՝

11.1. մաքրությունը (տոկոս).

11.2. սխտորի սոխուկների չափն ըստ ամենամեծ լայնական տրամագծի (մմ)՝

11.2.1. աշնանացան սխտորի համար՝

ցողունավորվող ձևերի.

չցողունավորվող ձևերի.

11.2.2. գարնանացան սխտորի համար.

11.3. միապճեղ սխտորի (սերմնաբույս գլուխ սխտորի) չափն ըստ ամենամեծ լայնական տրամագծի (մմ).

11.4. սխտորի օդային սոխուկների չափն ըստ ամենամեծ լայնական տրամագծի (մմ).

11.5. սխտորի այն սոխուկների, միապճեղ սխտորների (սերմնաբույս գլուխ սխտորների), օդային սոխուկների առկայությունը, որոնց չափը չի համապատասխանում անդամ պետության նորմատիվ իրավական ակտի կամ միջազգային կամ տարածաշրջանային (միջպետական) ստանդարտի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտի կամ այնպիսի պահանջներ պարունակող և ցուցանիշներ սահմանող այլ փաստաթղթի (պայմանագրի) պահանջներին, որոնց պետք է համապատասխանեն սերմացու սխտորի սորտային և ցանքային (տնկման) որակները (տոկոսը հիմնական գյուղատնտեսական մշակաբույսի զանգվածի նկատմամբ).

11.6. թափոնի և խառնուկների պարունակությունն աշնանային-ձմեռային շրջանում, ընդամենը (տոկոսը զանգվածի նկատմամբ)՝

աշնանացան ձևերի համար.

գարնանացան ձևերի համար, այդ թվում՝

հիվանդ, չորացած, վնասատուներով վնասված սոխուկներ, պճեղներ, միապճեղ սխտորներ և օդային սոխուկներ.

մեխանիկական վնասվածքներով, մերկ պճեղներ, միապճեղ սխտորներ և օդային սոխուկներ (աշնանացան ձևերի համար).

ծլած սոխուկներ, միապճեղ սխտորներ և օդային սոխուկներ (աշնանացան ձևերի համար).

մեխանիկական վնասվածքներով պճեղներ (գարնանացան ձևերի համար).

խառնուկ (հող, թեփ).

11.7. թափոնի և խառնուկների պարունակությունը գարնանային շրջանում, ընդամենը (տոկոսը զանգվածի նկատմամբ), այդ թվում՝

հիվանդ, չորացած, վնասատուներով վնասված սոխուկներ և պճեղներ.

մեխանիկական վնասվածքներով, մերկ պճեղներ.

ծլած սոխուկներ.

խառնուկ (հող, թեփ).

11.8. սոխուկի ընդհանուր ցողունային հիմքից պոկված առողջ պճեղների առկայությունը.

11.9. կենդանի տզերի և ցողունային նեմատոդի առկայությունը.

11.10. ցրտահարված և շոգեհարված սոխուկների ու միապճեղ սխտորների առկայությունը։

12. Միայն բամբակենու սերմերի համար սորտային և ցանքային (տնկման) որակների մասին փաստաթղթերում արտացոլվող տեղեկությունները՝

12.1. հետևյալ սերմերի առկայությունը՝

մեխանիկական վնասվածքներով (տոկոս).

մնացորդային թելավորությամբ (տոկոս).

աղբոտված (տոկոս).

այրվածության առկայությամբ (տոկոս) (հայտնաբերվել է, չի հայտնաբերվել)։

13. Միայն սերմացու կարտոֆիլի համար սորտային և ցանքային (տնկման) որակների մասին փաստաթղթերում արտացոլվող տեղեկությունները՝

13.1. կարտոֆիլի տնկարկների սորտային մաքրությունը (տոկոս).

13.2. հետևյալ պալարների առկայությունը՝

13.2.1. այլ բուսաբանական սորտերի (տոկոսը միավորված փորձանմուշի պալարների՝ անալիզի ենթարկվող քանակի նկատմամբ).

13.2.2. հիվանդություններով ախտահարված, ընդամենը (տոկոս), այդ թվում՝

թաց փտում (սև ոտիկ, օղակաձև փտում, ֆիտոֆտորոզ) (տոկոս).

չոր փտում (ֆոմոզ, ֆուզարիոզ, ալտերնարիա, անտրակնոզ**) (տոկոս).

ցողունային նեմատոդ (տոկոս).

սովորական (ցանցավոր) քոս (պալարի մակերևույթի ավելի քան 1/3 ախտահարում) (տոկոս).

փոշենման քոս (պալարի մակերևույթի ավելի քան 1/10 ախտահարում)** (տոկոս).

սև քոս (ռիզոկտոնիոզ) (պալարի մակերևույթի ավելի քան 1/10 ախտահարում) (տոկոս).

երկաթային բծավորություն և պտղամսի մգացում (պալարի մակերևույթի ավելի քան 1/4 ախտահարում)** (հատ, տոկոս).

13.2.3. արծաթավուն քոսով վարակվածության հետևանքով կնճռոտված պալարներ** (հատ, տոկոս).

13.2.4. մեխանիկական վնասվածքներով (տոկոս).

13.2.5. գյուղատնտեսական վնասատուներով վնասվածքներով (տոկոս).

13.2.6. «շնչահեղձության» ախտանշաններով (տոկոս).

13.2.7. ցրտահարված (տոկոս).

13.2.8. այրվածքներով (տոկոս).

13.2.9. գաճաճ (տոկոս).

13.2.10. ծիլերով և հեշտ կոտրվող պալարներով (տոկոս).

13.2.11. ճզմված և կտրտված (տոկոս).

13.2.12. պլոկված կեղևով (պալարի մակերևույթի ավելի քան 1/4 մերկացման դեպքում)** (տոկոս).

13.3. պալարների չափը (մմ), այդ թվում՝ չափին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող պալարների (տոկոս).

13.4. հողի և կողմնակի խառնուկների առկայությունը (տոկոս).

13.5. հիվանդություններով ախտահարված բույսերի կամ պալարների առկայությունը (թաքնված ձևով), ընդամենը (տոկոս), այդ թվում՝

վիրուսային հիվանդություններ** (ԿYՎ խճանկարի ծանր ձևեր (կարտոֆիլի Y-վիրուս), ԿАՎ (կարտոֆիլի A-վիրուս) և ԿՏՈՎ (կարտոֆիլի տերևների ոլորման վիրուս).

բակտերիալ հիվանդություններ (սև ոտիկ, օղակաձև փտում)։

14. Միայն պտղատու, հատապտղային մշակաբույսերի և խաղողի տնկանյութի համար սորտային և ցանքային (տնկման) որակների մասին փաստաթղթերում արտացոլվող տեղեկությունները՝

14.1. արտաքին տեսքը.

14.2. վերգետնյա համակարգը՝

14.2.1. տարիքը (տարեկան) (ոչ ուշ**՝ փակ արմատային համակարգով տնկիների համար).

14.2.2. վերգետնյա մասի բարձրությունը (սմ, ոչ պակաս).

14.2.3. ծառաբնի բարձրությունը (սմ).

14.2.4. ընձյուղների (կողային կամ հիմնական) քանակը (հատ, ոչ պակաս).

14.2.5. ընձյուղների երկարությունը (սմ, ոչ պակաս).

14.2.6. ընձյուղի հիմքի տրամագիծը (մմ, ոչ պակաս).

14.2.7. ծառաբնի, բնիկի (բնի) հաստությունը (տրամագիծը) (մմ, ոչ պակաս).

14.2.8. կլոնային պատվաստակալի անդալիսային մասի երկարությունը (սմ, ոչ պակաս).

14.2.9. հանգուցամեջերի քանակը** (հատ, ոչ պակաս) (պատվաստված պատվաստակալների համար).

14.2.10. ընձյուղների հեռացումից առաջացած թարմ վերքերի քանակը (հատ, ոչ ավելի).

14.2.11. տերևների քանակը (հատ, ոչ պակաս) (նորմալ զարգացած**, մատղաշ**) (գետնամորու սածիլների համար).

14.2.12. ընձյուղի (գետնամորու սածիլների համար), ընձյուղի հիմքի (խաղողի տնկիների համար) տրամագիծը (մմ, ոչ պակաս).

14.2.13. ընձյուղի հասունացած մասի երկարությունը (սմ, ոչ պակաս) (խաղողի տնկիների համար).

14.2.14. կանաչ ընձյուղի երկարությունը** (սմ) (խաղողի տնկիների համար).

14.2.15. կալուսի առկայությունը**.

14.2.16. հյուսվածքների հասունացումը**.

14.2.17. բույսերի ֆիզիոլոգիական վիճակը** (փակ արմատային համակարգի համար).

14.2.18. կաթիլային այրվածքներով տերևային ապարատի վնասումը** (փակ արմատային համակարգի համար).

14.2.19. մեկ ընձյուղի վրա ձևավորված աչքերի քանակը (հատ, ոչ պակաս) (խաղողի տնկիների համար).

14.2.20. բողբոջների վիճակը** (պտղային մշակաբույսերի պատվաստված պատվաստակալների համար).

14.2.21. պատվաստացուի և պատվաստակալի սերտաճումը** (խաղողի տնկիների համար).

14.2.22. պատվաստացուի և պատվաստակալի կամբիալ շերտերի համաճումը** (պտղային մշակաբույսերի համար).

14.3. արմատային համակարգը՝

14.3.1. արմատային համակարգի բնույթը**.

14.3.2. արմատային համակարգի տիպը**.

14.3.3. արմատների քանակը (հատ, ոչ պակաս) (2 մմ-ից ավելի տրամագծով**՝ պտղային մշակաբույսերի պատվաստակալների համար).

14.3.4. արմատային համակարգի երկարությունը (սմ, ոչ պակաս).

14.3.5. արմատագոյացման գոտին** (պտղային մշակաբույսերի պատվաստակալների համար).

14.3.6. վեգետատիվ ճանապարհով բազմացող պատվաստակալների վրա տնկիների շարահարկերի թիվը** (հատ).

14.3.7. արմատների հաստությունը** (մմ, ոչ պակաս) (խաղողի տնկիների համար).

14.3.8. արմատիկների քանակը (հատ) (լոռամրգի և հապալասի տնկիների համար).

14.3.9. հեռավորությունը արմատային վզիկից մինչև կողային ընձյուղների հիմքը (սմ, ոչ պակաս) (կողային ճյուղավորումների բարձրությունն արմատային վզիկի նկատմամբ**) (պտղային մշակաբույսերի պատվաստակալների համար).

14.3.10. հողի գնդի տրամագիծը և բարձրությունը (սմ, ոչ պակաս) կամ սուբստրատի ծավալը** (սմ3, ոչ պակաս) (փակ արմատային համակարգի համար).

14.4. թույլատրելի արժեքներից շեղումով տնկիների (միկրոտնկիների, սածիլների, տնկաշիվերի, պատվաստակալների) առկայությունը (տոկոս, ոչ ավելի).

14.5. արմատաընձյուղային շիվերի և (կամ) պատվաստացուի վրա արմատների առկայությունը**.

14.6. կասետի բջջի ծավալը** (սմ3, ոչ պակաս) (սպասման մեջ գտնվող մարգերից գետնամորու սածիլների համար).

14.7. կասետի բջջի տրամագիծը** (սմ, ոչ պակաս) (սպասման մեջ գտնվող մարգերից գետնամորու սածիլների համար).

14.8. հետևյալ վնասակար օբյեկտների առկայությունը (բացակայությունը)՝ անդամ պետության նորմատիվ իրավական ակտի կամ միջազգային կամ տարածաշրջանային (միջպետական) ստանդարտի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտի կամ այնպիսի պահանջներ պարունակող և ցուցանիշներ սահմանող այլ փաստաթղթի (պայմանագրի) պահանջներին համապատասխան, որոնց պետք է համապատասխանեն տնկանյութի սորտային և ցանքային (տնկման) որակները՝

14.8.1. վնասատուներ.

14.8.2. հիվանդություններ.

14.8.3. կարանտինային օբյեկտներ***.

14.9. մեխանիկական վնասվածքներ և ցանկացած այլ բնական (աբիոտիկ) վնասվածքներ** (վերգետնյա մասի, արմատային համակարգի).

14.10. պտղատու, հատապտղային, ընկուզապտղային գյուղատնտեսական բույսերի և խաղողի տնկաշիվերի համար՝

14.10.1. տարիքը (տարեկան).

14.10.2. տնկաշիվի երկարությունը (սմ, ոչ պակաս).

14.10.3. տնկաշիվի հաստությունը (վերին կտրվածքում**՝ խաղողի տնկիների համար) (մմ, ոչ պակաս).

14.10.4. կենդանի աչքերի քանակը (հատ, ոչ պակաս).

14.11. կոճղիկի բարձրությունը վերին հանգույցից** (սմ, ոչ պակաս).

14.12. կոճղիկը ստորին հանգույցի տակ** (սմ, ոչ պակաս).

14.13. տնկաշիվի խոնավությունը** (տոկոս, ոչ պակաս) (խաղողի համար).

14.14. արմատակալած տնկաշիվի արմատների քանակը** (հատ, ոչ պակաս).

15. Սերմերի փորձանմուշի անալիզ (փորձարկում) կատարած իրավաբանական անձի անվանումը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), այն աշխատանքային քարտի համարը, որի հիման վրա փաստաթղթում ներառվել են անալիզի (փորձարկումների) արդյունքի մասին տեղեկությունները, անալիզի (փորձարկումների) արձանագրության համարը, անալիզի (փորձարկումների) կատարման ավարտի ամսաթիվը։

16. Սերմերի խմբաքանակի սորտային և ցանքային (տնկման) որակների մասին փաստաթուղթ տրամադրած լիազորված անձի պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) և ստորագրությունը, իրավաբանական անձի կնիքը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)։

________________________________________________

* Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 31-ի թիվ 18 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից փոխադարձ ճանաչվող՝ գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային և ցանքային (տնկման) որակների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի ցանկը։

** Ցուցանիշները նշվում են միայն այն սերմերի սորտային և ցանքային (տնկման) որակների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթերում, որոնց համար տվյալ ցուցանիշները նորմավորվում են։

*** Չի բացառում սերմերի յուրաքանչյուր խմբաքանակի՝ բուսասանիտարական սերտիֆիկատով ուղեկցման անհրաժեշտությունը՝ «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) դրույթներին համապատասխան։

Պաշտոնական հրապարակման օրը 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան