Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 114
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.09.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
15.07.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
15.07.2022
Дата вступления в силу
03.09.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2022 թվականի

թիվ 114

քաղ. Վիտեբսկ

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 437-րդ հոդվածի 5-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 12929-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել, որ երկրորդ կամ երրորդ տիպի վկայականը լիազորված տնտեսական օպերատորներին իրավունք է տալիս օգտվելու այնպիսի հատուկ պարզեցված ընթացակարգից, ինչպիսին լիազորված տնտեսական օպերատորների՝ ժամանակավոր պահպանման տակ գտնվող օտարերկրյա ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման գործողությունների կատարումն է՝ առանց մաքսային մարմնի թույլտվության, եթե Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան