Գլխավոր տեղեկություն
Номер
N 331-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.05.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
12.05.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
12.05.2023
Дата вступления в силу
13.05.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 331-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 217-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Մայֆորեսթ. ԷյԷմ» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 02699418) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 16-ի «Մայֆորեսթ. ԷյԷմ» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Անտառապատում Լոռու մարզում» ծրագրի մասին» N 217-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Արտաշես Մեծ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06945472) 2023 թվականի մարտի 20-ին կնքված՝ N 02/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 51 հատ մետաղյա սեղանների ձեռքբերում՝ 2,167,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Բերքառատ Ջերմոց» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03812586) 2023 թվականի մարտի 20-ին կնքված՝ N 03/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անտառային տնկիների ջերմատան կառուցման նյութերի, սարքավորումների և պարագաների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում` 11,039,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Բերքառատ Ջերմոց» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03812586) 2023 թվականի մարտի 20-ին կնքված՝ N 04/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ոռոգման համակարգի ապրանքների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում` 869,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ԱՅՊՈՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06933045) 2023 թվականի մարտի 20-ին կնքված` N 06/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջերմոցի հիմքի նախապատրաստական և հողային աշխատանքների իրականացում` 12,513,874 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Կոնստանտ Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06958457) 2023 թվականի մարտի 20-ին կնքված՝ N37/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կարկտապաշտպան ցանցի նյութերի և պարագաների մատակարարում` 6,189,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Արտյոմ Բաղդասարյան Արմենի» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 67060087) 2023 թվականի մարտի 20-ին կնքված՝ N 36/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կարկտապաշտպան համակարգի մոնտաժման աշխատանքների իրականացում` 2,082,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «ԹՄ ԱՈՒԴԻՏ» ՓԲԸ -ի հետ (ՀՎՀՀ՝ 00040998) 2023 թվականի մարտի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 650,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «ՕՎԱԼ» Պլաստիկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01205053) 2023 թվականի մարտի 20-ին կնքված՝ N 05/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 115,200 հատ սածիլի բաժակի և 2,400 հատ ծիրանի արկղի ձեռքբերում՝ 3,159,696 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Կարկոմավտո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00059627) 2023 թվականի մարտի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի արտադրության «ՈՒԱԶ 23632-155-21» մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերում՝ 10,850,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

12.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ