Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 330-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Արմեն Սաֆարյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 85445888) 2023 թվականի մարտի 22-ին կնքված՝ N 23/3-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է այլընտրանքային էներգիայի սարքավորումների համակարգի մատակարարում՝ 5,869,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
2) «ԴՎ ինվեստ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01011727) 2023 թվականի մարտի 22-ին կնքված՝ N 23/4-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է այլընտրանքային էներգիայի սարքավորումների համակարգի մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 3,166,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
12.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|