Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-209-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (10.11.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.10.31/53(577) Հոդ.1112
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
02.10.2007
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
22.10.2007
Дата вступления в силу
10.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 2-ին

 

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-62-Ն, այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 14-րդ կետը և 22-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը «որակի գնահատում» բառերից առաջ լրացնել «ուսումնական հաստատության» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

ա) 5-րդ կետը «դիպլոմների» բառից հետո լրացնել «, դրանց ներդիրների» բառերով.

բ) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) հայկական սփյուռքի համար, ինչպես նաև հայագիտության զարգացման նպատակով մասնագետների պատրաստումը և որակավորման բարձրացումը:»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) պետության պահանջներին համապատասխան` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին ֆինանսական աջակցության ապահովում.».

բ) 3-րդ մասի «հնարավորություն» բառը փոխարինել «իրավունք» բառով։

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասի 1-ին կետը «օտարերկրյա քաղաքացիների» բառերից հետո լրացնել «, քաղաքացիություն չունեցող անձանց» բառերով.

բ) 4-րդ մասը «անապահով ուսանողներին» բառերից հետո լրացնել «անկախ ուսումնառության համակարգից (անվճար, վճարովի, վճարովի՝ առանց տարկետման իրավունքի),» բառերով։

 

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հեռացումից հետո վերականգնված ուսանողի ուսման վարձը հաշվարկվում է տվյալ տարվա համար սահմանված վարձավճարի չափով, և նրա հետ կնքվում է նոր պայմանագիր:»:

 

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի չորրորդ պարբերությունից հանել «գիտական» բառը։

 

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում՝

ա) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կրթությունն ընդհատած նախկին սովորողն իրավունք ունի մինչև տասը տարվա ընթացքում վերականգնվելու բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ անկախ հեռացման պատճառից։».

բ) 6-րդ մասի առաջին պարբերությունը «հաստատությունից հեռացնելը» բառերից հետո լրացնել «՝ ներքին ակտերով սահմանված դեպքերում և կարգով» բառերով.

գ) 5-րդ մասի, 6-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությունների և 7-րդ մասի «ուսանողը» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «սովորողը» բառով և համապատասխանաբար դրա հոլովաձևերով։

 

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածում 4-րդ մասի վերջին նախադասության «կազմակերպության խորհուրդը» բառերը փոխարինել «կազմակերպության գիտական խորհուրդը» բառերով։

 

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածում 2-րդ և 3-րդ մասերի «Մինչև» բառը փոխարինել «Ներառյալ» բառով։

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, իսկ 4-րդ հոդվածի «բ» կետը տարածվում է 2007 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հոկտեմբերի 22
Երևան
ՀՕ-209-Ն