Գլխավոր տեղեկություն
Номер
N 719-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.05.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 12.05.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.05.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.05.2023
Дата вступления в силу
13.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2023 թվականի N 719-Ն

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-ին հոդվածի 16-րդ ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 832-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ, 2007 թվականի օգոստոսի 9-ի N 905-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 8-րդ, 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1186-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ, 11-րդ և 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանված կարգի 12-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրել համարժեք փոխհատուցում՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացնել 34,560.0 հազար դրամ՝ «Կառավարական մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով:

3. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 2, 3, 4 և 5 հավելվածների։

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման համաձայն հատկացված գումարի տրամադրումը սույն որոշման 1-ին հավելվածում նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան


12.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 11-ի N 719-Ն որոշման

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

NN

ը/կ

Ֆիզիկական և իրավաբանական անձ (նաև լիազորված անձ)

Տրանսպորտային միջոցի մակնիշը

Տրանսպորտային միջոցի պետհամարանիշը

Տրանսպորտային միջոցի գնահատված արժեքին համապատասխան փոխհատուցման չափը

(դրամ)

1.

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ, լ/ա Դ. Վ. Հարությունյան

VAZ 21214

186 LU 67

810 000 ՀՀ դրամ

2.

«ԱՄՕՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ

լ/ա Հ. Կ. Մինասյան

VAZ 21213

330 AV 61

1 500 000 ՀՀ դրամ

3.

Տաթևիկ Սուրենի Աբրահամյան

KAMAZ 5511

36 UR 512

1 020 000 ՀՀ դրամ

4.

«ՆՈՐ ՀԱՃԸՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԲԸ

տն. ՊԺԿ Մ. Վ. Արզումանյան

JIN BEL

535 OC 61

2 550 000 ՀՀ դրամ

5.

Անդրանիկ Վարդանի Մանուկյան

KAMAZ 5511

36 AV 661

1 050 000 ՀՀ դրամ

6.

Արթուր Վազգենի Մելքոնյան

KAMAZ 5511

43 SS 353

1 020 000 ՀՀ դրամ

7.

Ատոմ Գրիշայի Գրիգորյան

KAMAZ 55111

31 MM 002

1 170 000 ՀՀ դրամ

8.

Արմեն Հրաչյայի Միլիտոսյան

KAMAZ 55111

09 LO 076

1 170 000 ՀՀ դրամ

9.

Ռոման Միքայլի Խաչատրյան

KAMAZ 65115

35 ZN 461

1 800 000 ՀՀ դրամ

10.

Մելանյա Սերոժի Ադամյան

KAMAZ 55111

80 PP 900

1 170 000 ՀՀ դրամ

11.

Տիգրան Սերյոժայի Հակոբյան

KAMAZ 55111

17 LO 357

1 170 000 ՀՀ դրամ

12.

Վրեժ Սաշիկի Օհանյան

KAMAZ 53212

32 LV 755

1 350 000 ՀՀ դրամ

13.

Վարդգես Վահանի Պետրոսյան

MERSEDES

SPRINTER

39 NN 099

1 470 000 ՀՀ դրամ

14.

Վարդգես Վահանի Պետրոսյան

MERSEDES

SPRINTER

35 ZN 001

2 850 000 ՀՀ դրամ

15.

Արթուր Գառնիկի Էկտուբարյան

GAZ 52-04

52 SL 411

270 000 ՀՀ դրամ

16.

Սամվել Վոլոդյայի Հումունց

KAMAZ 53212

35 CV 022

1 200 000 ՀՀ դրամ

17.

Սմբատ Վազգենի Ավետյան

GAZ 53

52 LO 410

570 000 ՀՀ դրամ

18.

Աշոտ Գառնիկի Կիրակոսյան

KAMAZ 55111

34 TU 727

1 170 000 ՀՀ դրամ

19.

Հայկ Զավենի Դավթյան

FORD TRANZIT

31 UL 613

540 000 ՀՀ դրամ

20.

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՊՈԱԿ Գնունի

Աղաբեկյան

CHEVROLET niva

390 SS 60

990 000 ՀՀ դրամ

21.

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՊՈԱԿ Գնունի

Աղաբեկյան

CHEVROLET niva

391 SS 60

990 000 ՀՀ դրամ

22.

Արթուր Ռաֆիկի Մանուկյան

GAZ 53-12

15 OL 423

360 000 ՀՀ դրամ

23.

Սինամ Ավետիքի Մխեյան

TOYOTA

35 FZ 795

540 000 ՀՀ դրամ

24.

«ՀԱԷԿ» ՓԲԸ լիազորված անձ Մ. Գ. Ավետիսյան

PAZ 3205

151 OZ 61

610 000 ՀՀ դրամ

25.

Վարգես Գագիկի Գրիգորյան

Տրակտոր K-701

8731 SL

7 220 000 ՀՀ դրամ

 

ԸՆԴԱՄԵՆԸ՝

34 560 000 ՀՀ դրամ

 

Անվերադարձ կորուստ

3

 

Վերադարձվել է վնասված

22

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

12.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 11-ի N 719-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 11-ի N 719-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 11-ի N 719-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 11-ի N 719-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան