Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 49
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
29.03.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
29.03.2022
Дата вступления в силу
29.04.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2022 թվականի

թիվ 49

քաղ. Մոսկվա

 

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության 2021 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 79 որոշմամբ Բելառուսի Հանրապետության տարածքում սահմանված՝ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը համաձայնեցնելու վերաբերյալ՝ Բելառուսի Հանրապետության 2022 թվականի մարտի 5-ին ստացված դիմումի առնչությամբ և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 82-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Համաձայնեցնել Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության 2021 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 79 որոշմամբ սահմանված սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը Բելառուսի Հանրապետությունում 90 օրով՝ 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 29-ը ներառյալ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2022 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: