Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 34
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
01.03.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
01.03.2022
Дата вступления в силу
03.04.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2022 թվականի

թիվ 34

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ԱՎԵԼՑՈՒԿԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ԱՇԽԱՏՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 032/2013) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ (ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակով, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի ցանկում, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 032/2013) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկություների) ներկայացմամբ, կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի մարտի 1-ի

 թիվ 34 որոշմամբ

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Այն արտադրանքի ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 032/2013) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների) ներկայացմամբ

 

1. 1-ին կետի 1-ին վանդակում՝

ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Ճնշման տակ սեղմված, հեղուկացված, լուծված գազերի և գոլորշիների համար նախատեսված անոթներ, որոնք օգտագործվում են 1-ին խմբի աշխատանքային միջավայրերի համար և ունեն՝».

բ) երկրորդ և երրորդ պարբերություններում «առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշում» բառերը համապատասխան հոլովով փոխարինել «հաշվարկային ճնշում» բառերով՝ համապատասխան հոլովով։

2. 2-րդ կետի 1-ին վանդակում՝

ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Ճնշման տակ սեղմված, հեղուկացված, լուծված գազերի և գոլորշիների համար նախատեսված անոթներ, որոնք օգտագործվում են 2-րդ խմբի աշխատանքային միջավայրերի համար և ունեն՝».

բ) երկրորդ և երրորդ պարբերություններում «առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշում» բառերը համապատասխան հոլովով փոխարինել «հաշվարկային ճնշում» բառերով՝ համապատասխան հոլովով։

3. 3-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններում և 4-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններում «առավելագույն թույլատրելի աշխատանքային ճնշում» բառերը համապատասխան հոլովով փոխարինել «հաշվարկային ճնշում» բառերով՝ համապատասխան հոլովով։

4. 6-րդ կետում՝

ա) 1-ին վանդակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. 0,05 ՄՊա-ից ավելի հաշվարկային ճնշում, 25 մմ-ից ավելի անվանական տրամագիծ ունեցող խողովակաշարեր և ամրաններ, որոնք նախատեսված են ճնշման տակ սեղմված, հեղուկացված, լուծված գազերի և գոլորշիների համար և օգտագործվում են 1-ին խմբի աշխատանքային միջավայրերի համար».

բ) 2-րդ վանդակը լրացնել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8481» ծածկագրով։

5. 7-րդ կետում՝

ա) 1-ին վանդակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. 0,05 ՄՊա-ից ավելի հաշվարկային ճնշում, 32 մմ-ից ավելի անվանական տրամագիծ ունեցող և հաշվարկային ճնշման արժեքի ու անվանական տրամագծի արժեքի արտադրյալը 100 ՄՊա-մմ-ից ավելի արժեք կազմող խողովակաշարեր և ամրաններ, որոնք նախատեսված են ճնշման տակ սեղմված, հեղուկացված, լուծված գազերի և գոլորշիների համար և օգտագործվում են 2-րդ խմբի աշխատանքային միջավայրերի համար».

բ) 2-րդ վանդակը լրացնել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8481» ծածկագրով։

6. 8-րդ կետում՝

ա) 1-ին վանդակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. 0,05 ՄՊա-ից ավելի հաշվարկային ճնշում, 25 մմ-ից ավելի անվանական տրամագիծ ունեցող և հաշվարկային ճնշման արժեքի ու անվանական տրամագծի արժեքի արտադրյալը 200 ՄՊա-մմ-ից ավելի արժեք կազմող խողովակաշարեր և ամրաններ, որոնք նախատեսված են հեղուկների համար և օգտագործվում են 1-ին խմբի աշխատանքային միջավայրերի համար».

բ) 2-րդ վանդակը լրացնել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի «8481» ծածկագրով։

7. 9-րդ կետում՝

գ) 1-ին վանդակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9. 1 ՄՊա-ից ավելի հաշվարկային ճնշում, 200 մմ-ից ավելի անվանական տրամագիծ և հաշվարկային ճնշման արժեքի ու անվանական տրամագծի արժեքի արտադրյալը 500 ՄՊա-մմ-ից ավելի արժեք ունեցող խողովակաշարեր և ամրաններ, որոնք նախատեսված են հեղուկների համար և օգտագործվում են 2-րդ խմբի աշխատանքային միջավայրերի համար».

բ) 2-րդ վանդակը լրացնել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8481» ծածկագրով։

8. 11-րդ կետը հանել:

9. 12-րդ կետի 1-ին վանդակում տեքստը լրացնել «, բացի չափման միջոցներ համարվող սարքվածքներից» բառերով։

10. Ծանոթագրություններում՝

ա) 2-րդ կետի «ա» ենթակետում «օքսիդացող» բառը փոխարինել «օքսիդացնող (բացի մթնոլորտային օդի բնական բաղադրությանը համապատասխանող՝ թթվածնի պարունակությամբ օդից)» բառերով.

բ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ»-«ի» ենթակետերով՝

«ժէ) 110 °C և ավելի ցածր ջերմաստիճան ունեցող ջրի մատակարարման, բաշխման և ջրահեռացման ցանցեր, ինչպես նաև առբերիչ ջրատարներ` հիդրոուժային կայանքներում և հագեցման համապատասխան դետալներ.

ժը) շենքերի ու շինությունների ջրային ջեռուցման համակարգերի ջեռուցման սարքեր և խողովակաշարեր.

ժթ) շարժիչները գազակերպ վառելիքով (սեղմված բնական գազով, հեղուկացված նավթային գազով (կամ հեղուկացված ածխաջրածնային գազով), հեղուկացված բնական գազով, վառելիքային երկմեթիլային եթերով) սնուցելու համար՝ անվավոր տրանսպորտային միջոցներում օգտագործելու նպատակով հատուկ մշակված սարքավորում և սարքավորման տարրեր.

ի) խողովակաշարերի հենակախովի համակարգեր և դրանց տարրերը։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: