Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 83
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
19.05.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
19.05.2022
Дата вступления в силу
19.06.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 2022 թվականի

թիվ 83

քաղ. Բիշքեկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորում սահմանելու որոշ հարցերի մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համատեղ՝ մշակել դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորների (ադմինիստրատորների) միջև փոխգործակցության հարցը՝ անդամ պետություններից մեկի տարածքում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորում սահմանելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում դրոշմավորման ծածկագրեր պատվիրելու և ստանալու հնարավորությունն ապահովելու նպատակով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

 20  թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորում սահմանելու որոշ հարցերի մասին

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ 2024 թվականի հունվարի 1-ից շուտ չսահմանել նույնականացման միջոցներով չդրոշմավորված ապրանքների շրջանառության արգելք այն ապրանքների համար, որոնց առնչությամբ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ անդամ պետություններից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հասցեով չեն ստացվել ծանուցումներ՝ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով 2018 թվականի փետրվարի 2-ի ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 7-րդ հոդվածին համապատասխան, իրենց տարածքներում նույնականացման միջոցներով դրոշմավորում սահմանելու մտադրության մասին։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան