ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2022 թվականի |
թիվ 31 |
քաղ. Մոսկվա |
ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՈՒ ՄՈՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՈՒ ՄՈՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 50-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 30-ի թիվ 74 որոշմամբ հաստատված՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող առանձին ավտոտրանսպորտային ու մոտոտրանսպորտային միջոցների և ավտոտրանսպորտային ու մոտոտրանսպորտային միջոցների կցորդների ցանկի 4-րդ կետում «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8704 21 և 8704 31» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8704 21, 8704 31, 8704 41 և 8704 51՝ բացառությամբ բարձր ռադիոակտիվություն ունեցող նյութերի փոխադրման համար հատուկ նախատեսված շարժիչային տրանսպորտային միջոցների»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|