Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 36
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
10.03.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
10.03.2022
Дата вступления в силу
13.04.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2022 թվականի

թիվ 36

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 128 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 434-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2017 թվականի սեպտեմբերի 26-ի «Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու վերաբերյալ դիմումի մասին» թիվ 128 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2022 թվականի մարտի 10-ի

թիվ 36 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 128 որոշման մեջ կատարվող

 

1. Սույն որոշմամբ հաստատված՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու վերաբերյալ դիմումի ձևում՝

առաջին տողի տողատակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «(դիմողի լրիվ և կրճատ (առկայության դեպքում) անվանումները՝ հիմնադիր փաստաթղթերին համապատասխան, դիմողի անվանումը անգլերենով, դիմողի ցանկությամբ՝ գտնվելու վայրը, էլեկտրոնային փոստի հասցեն, կոնտակտային հեռախոսահամարները)»․

I բաժնի 10-րդ կետում՝ 2-րդ սյունակում «դիմողի» բառը փոխարինել «ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի» բառերով․

III բաժնի 10-րդ կետում՝ 2-րդ սյունակում «ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի» բառերը փոխարինել «դիմողի» բառով․

VI բաժնի 1-ին կետում՝ 2-րդ սյունակում «ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի» բառերը փոխարինել «դիմողի» բառով․

աղյուսակից հետո «(դիմողի ստորագրությունը)» բառերը փոխարինել «(դիմողի ղեկավարի ստորագրությունը)», «(դիմողի Ա․Ա․Հ․)» բառերը փոխարինել «(դիմողի ղեկավարի Ա․Ա․Հ․)» բառերով․

ստորագրման ամսաթվի նշմամբ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ծանոթագրությամբ՝

 

«Ծանոթագրություն.

Դիմողի ցանկությամբ դիմումի դարձերեսին կարող են նշվել դիմումը կազմող անձի անվան սկզբնատառերը և ազգանունը, կոնտակտային հեռախոսահամարը։»։

 

2. Սույն որոշմամբ հաստատված՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու վերաբերյալ դիմումի ձևի լրացման կարգում՝

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու վերաբերյալ դիմումի մեջ (այսուհետ համապատասխանաբար՝ ռեեստր, դիմում) նշվում են՝

ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի (այսուհետ՝ դիմող) լրիվ և կրճատ (առկայության դեպքում) անվանումները՝ հիմնադիր փաստաթղթերին համապատասխան․

դիմողի անվանումը՝ անգլերենով․

գտնվելու վայրը, էլեկտրոնային փոստի հասցեն, կոնտակտային հեռախոսահամարները (դիմողի ցանկությամբ)․

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) մաքսային մարմնի կողմից (պետական եկամուտների մարմնի կողմից) տրված համարը։»․

բ) 9-րդ կետի երկրորդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Այդ թվում՝ աղյուսակի 3-րդ սյունակում դիմողի կողմից լրացուցիչ նշվում են՝

անձը հաստատող փաստաթղթի տեսակի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 2-ի թիվ 53 որոշմամբ հաստատված՝ անձը հաստատող փաստաթղթերի տեսակների դասակարգչին համապատասխան․

այն երկրի (տարածաշրջանի կամ երկրի մի մասի) ծածկագիրը, որի լիազորված մարմնի կողմից, աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, տրվել է անձը հաստատող փաստաթուղթը (Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման հավելված)․

անձը հաստատող փաստաթղթի սերիան (առկայության դեպքում), համարը և տրման ամսաթիվը, նույնականացման համարը (առկայության դեպքում)․

գրանցման (բնակության վայրի) և (կամ) ժամանակավոր գտնվելու վայրի հասցեն՝ անձը հաստատող փաստաթղթերի համաձայն (Ռուսաստանի Դաշնության համար)։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան