ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2022 թվականի |
թիվ 26 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 76 որոշմամբ հաստատված՝ «Երրորդ կողմերի հետ առևտրում սահմանափակող միջոցների վերացման նպատակով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության կարգի» 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական միության նկատմամբ երրորդ կողմերի սահմանափակող միջոցների ռեեստրի ձևը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի փետրվարի 15-ի թիվ 26 որոշմամբ |
ՁԵՎ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական միության նկատմամբ երրորդ կողմերի սահմանափակող միջոցների ռեեստրի
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական միության նկատմամբ երրորդ կողմերի սահմանափակող միջոցների ռեեստր
Միջոցի ծածկա-գրային նշագիրը |
Երրորդ կողմը |
Միջոցի նկարա-գրությունը |
Ապրանքի տեսակը |
ԱՏԳ ԱԱ ծածկա-գիրը |
Միջոցի տեսակը |
Միջոցի ձևը, տեղեկա-տվության աղբյուրը |
Միջոցի գործողության կարգավիճակը |
Միջոցի սահմանափակող ազդեցության գնահատականը / երրորդ կողմի միջազգային պարտավորություն-ները խախտելու հատկանիշները |
Բիզնեսի / անդամ պետության լիազորված մարմնի մտահոգու-թյունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Ծանոթագրություններ՝
1. 1-ին սյունակում նշվում է տառաթվային նշագրից բաղկացած՝ միջոցի ծածկագիրը:
2. 2-րդ սյունակում նշվում են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունը, միջազգային կազմակերպությունները կամ միջազգային ինտեգրացիոն միավորումները:
3. 3-րդ սյունակում նշվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական միության նկատմամբ երրորդ կողմերի սահմանափակող միջոցի նկարագրությունը:
4. 4-րդ սյունակում նշվում է այն ապրանքի տեսակը, որի նկատմամբ կիրառվում է միջոցը:
5. 5-րդ սյունակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին ամբողջությամբ համապատասխանող ծածկագիրը նշելու անհնարինության դեպքում նշվում է այն երրորդ կողմի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, որը մտցրել է սահմանափակող միջոցը:
6. 6-րդ սյունակում նշվում է ոչ սակագնային միջոցների միջազգային դասակարգման հիման վրա սահմանվող միջոցի տեսակը:
7. 7-րդ սյունակում նշվում է միջոցի ձևը (նորմատիվ իրավական ակտը (ակտի նախագիծը), կանոնը, ընթացակարգը, պաշտոնատար անձանց գործողությունը (անգործությունը) կամ այլ ձև), ինչպես նաև տեղեկատվության աղբյուրին արվող հղումը:
8. 8-րդ սյունակում նշվում է երրորդ կողմի միջոցի գործողության կարգավիճակը (գործում է/նախատեսվում է ընդունել)՝ նշելով ժամկետը (տեղեկատվության առկայության դեպքում):
9. 9-րդ սյունակը լրացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այն ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության տվյալների մասով, որոնց նկատմամբ կիրառվում է միջոցը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող տեղեկությունների հիման վրա, այլ տեղեկատվության մասով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ներկայացվող տեղեկությունների հիման վրա:
10. 10-րդ սյունակը լրացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ներկայացվող տեղեկությունների հիման վրա:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|