Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 78
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
19.05.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
19.05.2022
Дата вступления в силу
19.06.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

19 մայիսի 2022 թվականի

թիվ 78

քաղ. Բիշքեկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ճյուղերում կոոպերացիայի ու ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողովի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝ 

Բելառուսի Հանրապետությունից՝ 

Ղազախստանի Հանրապետությունից՝ 

Ղրղզստանի Հանրապետությունից՝ 

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ․ Սուլթանով

Ա․ Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«      »   ի 20    թվականի

թիվ

քաղ. 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝

վերակազմավորել Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի հուլիսի 27-ի թիվ 10 կարգադրության համաձայն ստեղծված արդյունաբերության գերակա ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խումբը որպես Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողով։

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ մշակել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերության գերակա և բարձր տեխնոլոգիական ճյուղերում կոոպերացիայի ու ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողովի մասին հիմնադրույթը և հաստատել այն սահմանված կարգով։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝ 

Բելառուսի Հանրապետությունից՝ 

Ղազախստանի Հանրապետությունից՝ 

Ղրղզստանի Հանրապետությունից՝ 

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: