ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2023 թվականի N 839-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող՝ «MERCEDES-BENZ» մակնիշի, SPRINTER 524 տիպարի, 664 OV 61 հաշվառման համարանիշի (թողարկման տարեթիվը՝ 2013 թվական, նույնացման համարը՝ WDB9066551S799549) տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) և ամրացնել Պետական պահպանության ծառայությանը՝ Պետական պահպանության ծառայության կողմից շահագործելու նպատակով։
2. Սահմանել, որ գույքի պահպանման ծախսերը կատարվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով՝ Պետական պահպանության ծառայությանը հատկացվող միջոցների հաշվին։
3. Պետական պահպանության ծառայության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրա հետ կապված, ինչպես նաև գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով Պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳրիգորՅԱՆ |
Երևան |
01.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|