ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2022 թվականի |
թիվ 146 |
քաղ. Մոսկվա |
«ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ՍՈՒԵԶԻ ՋՐԱՆՑՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում՝ Սուեզի ջրանցքի տնտեսական գոտում, Ռուսաստանի արդյունաբերական գոտու գործունեության մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ՍՈՒԵԶԻ ՋՐԱՆՑՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Հաշվի առնել Ռուսաստանի Դաշնության առաջարկը՝ Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների ընկերություններին ռեզիդենտի կարգավիճակ ստանալու ընթացակարգին և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Սուեզի ջրանցքի տնտեսական գոտում Ռուսաստանի արդյունաբերական գոտու ենթակառուցվածքին հասանելիություն տրամադրելու մասին, իրենց ընկերություններին տրամադրվող պայմաններից ոչ պակաս բարենպաստ պայմաններով՝ բացառությամբ Ռուսաստանի Դաշնության բյուջետային համակարգի բյուջեների հաշվին ռեզիդենտներին տրամադրվող պետական աջակցության միջոցների։
2. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմիններին (կազմակերպություններին) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնակցությամբ ապահովելու Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և ընկերությունների համար Եգիպտոսի Արաբական Հանրապետության Սուեզի ջրանցքի տնտեսական գոտում Ռուսաստանի արդյունաբերական գոտու շնորհանդեսի անցկացումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով նշված արդյունաբերական գոտու տարածքում գործունեություն իրականացնելու պայմանների մասին տեղեկացմանը։
3. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության շահագրգիռ անդամ պետությունների կառավարություններին գործարար համայնքների հետ համատեղ տեղեկացնել Ռուսաստանի Դաշնությանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին Եգիպտոսի Արաբական Հանրապետության Սուեզի ջրանցքի տնտեսական գոտում՝ Ռուսաստանի արդյունաբերական գոտու տարածքում, արտադրությունների և համատեղ ենթակառուցվածքի զարգացման համար ընկերությունների շահագրգռվածության մասին։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|