Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 179
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.02.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
25.11.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
25.11.2022
Дата вступления в силу
08.02.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2022 թվականի

թիվ 179

քաղ. Բիշքեկ

 

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում փոփոխություններ կատարելու մասին, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« » ի 20  թվականի

թիվ

քաղ.

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ

 

«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 40-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան, կատարել հետևյալ փոփոխությունները՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

20    թվականի   ի

թիվ     որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան

 

1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 138-151-րդ կետեր.

«138. Եղանակի կանխատեսման և օդերևութաբանության ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 83550)18:

139. Պատուհանների լվացման ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 85320):

140. Մաքրման մասնագիտացված ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 85340):

141. Փաստաթղթերի բազմացման ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 85940):

142. Հասցեատերերի ցուցակներ կազմելու և ըստ դրանց նյութեր ուղարկելու ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 85950):

143. Մյուս կատեգորիաներում չներառված օժանդակ ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 85990)՝ սրբագրման մասով:

144. Կահույքի վերանորոգման ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 87240):

145. Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային հաղորդումների և ռադիոհաղորդումների արտադրության ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 96149)՝ հետևյալի մասով՝

1) նկարահանման հրապարակում կենցաղային ֆուրգոնի ծառայություններ.

2) բեմի տեխնիկական անձնակազմի ծառայություններ (օրինակ՝ բուտաֆոր):

146. Լվացքի վճարովի մեքենաների ծառայություններ (ՀԱԴ-ից 9711)՝ ինքնասպասարկման վճարովի մեքենաների օգտագործմամբ տեքստիլ արտադրատեսակները մաքրելու ծառայությունների մասով:

147. Տեքստիլ արտադրատեսակները մաքրելու ծառայություններ (ՀԱԴ-ից 9713)՝ հետևյալի մասով՝

1) կոլեկտիվների և ձեռնարկությունների համար տեքստիլ սպիտակեղենի և հագուստի լվացք, մաքրում և արդուկում.

2) սպիտակեղենի պահեստների համար լվացք, մաքրում և արդուկում.

3) տնային տնտեսությունների համար լվացք, մաքրում և արդուկում.

4) տեքստիլ արտադրատեսակների, կահույքի և գորգերի մաքրում հաճախորդի տանը.

5) գորգերի, ծալազարդարանքների, վարագույրների և այլնի մաքրում:

148. Արդուկման ծառայություններ (ՀԱԴ-ից 9714)՝ հագուստի և այլ տեքստիլ արտադրատեսակների մեքենայական արդուկման ծառայությունների մասով:

149. Ներկման ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 9715) հագուստի և այլ տեքստիլ արտադրատեսակների ներկման ծառայությունների մասով, որոնք կապված չեն այդպիսի իրերի արտադրության հետ:

150. Կոշկեղենի մաքրման ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 97990):

151. Վճարովի ավտոմատների ծառայություններ, ինչպիսիք են արյան ճնշման չափումը, մարմնի քաշը կշռելը, պահեստավորման խցիկները, կոշկեղենի մաքրումը, լուսանկարահանումը և այլն (ՀԱԴ-ից՝ 97990):»:

2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ տողատակի 18-րդ ծանոթագրություն.

«18 Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար գործում է 2023 թվականի հունվարի 1-ից, Ղազախստանի Հանրապետության համար՝ 2025 թվականի հունվարի 1-ից։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան