Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 47
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.04.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
19.03.2013
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
19.03.2013
Дата вступления в силу
21.04.2013

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

19 մարտի 2013 թվականի

թիվ 47

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ՓԱԹԵԹՎԱԾՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 005/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՎԱՍՏՄԱՆ) ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող այն արտադրանքի ցանկը, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Նախագահ՝

Վ. Բ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 19-ի թիվ 47 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

այն արտադրանքի, որի մասով մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ

 

Արտադրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթ

Ծանոթագրություն

1

2

3

4

I. Փաթեթվածք

1.

Փաթեթվածք մետաղյա (ալյումինե փայլաթիթեղ*, բանկաներ, տակառներ, տափաշշեր, տակառիկներ (կեգեր), կանիստրներ, պարկուճներ, գլանանոթներ, թմբուկներ)՝ բացի օգտագործվածից

7310 21-ից
7310 29-ից
7607-ից
7612-ից

համապատասխանության հայտարարագիր

սննդամթերքի և օծանելիքակոսմետիկական արտադրանքի, արդյունաբերական և կենցաղային նշանակության արտադրանքի համար

2.

Փաթեթվածք պոլիմերային (թաղանթներ, ժապավեններ*, արկղեր, տակառներ, թմբուկներ, կանիստրներ, տափաշշեր, բանկաներ, պարկուճներ, շշեր, սրվակներ, տոպրակներ, պարկեր, բեռնարկղեր, վաճառարկղեր (լոտոկներ), տուփեր, փոքրիկ բաժակներ, գրչատուփեր)՝ բացի օգտագործվածից

3917 10
3919-ից
3920-ից
3921-ից
3923 10 000 0-ից
3923 21 000 0-ից
3923 29-ից 3923 30-ից
3923 90 000 0-ից

համապատասխանության հայտարարագիր

սննդամթերքի, գյուղատնտեսական և օծանելիքակոսմետիկական արտադրանքի, արդյունաբերական և կենցաղային նշանակության արտադրանքի համար՝ ներառյալ թեթև արդյունաբերության արտադրանքը և խաղալիքները

3.

Փաթեթվածք թղթե և ստվարաթղթե (տուփեր, փոքր տուփեր, բանկաներ, պարկեր, տոպրակներ, վաճառարկղեր (լոտոկներ), արկղեր, այդ թվում՝ փաթեթվածք մագաղաթից, պերգամինից, անյուղանցիկ թղթից, փաթաթելու թղթից, մագաղաթաթղթից, ավտոմատների վրա փաթեթավորելու համար նախատեսված թղթից)

4806-ից
4807 00 800 0-ից
4808-ից
4811 41 200 0-ից
4811 41 900 0-ից
4811 49 000 0-ից
4811 51 000 9-ից
4811 59 000 9-ից
4811 60 000 0-ից
4811 90 000 0-ից
4819-ից
4823 70-ից
4823 90 859 7-ից

համապատասխանության հայտարարագիր

սննդամթերքի, գյուղատնտեսական և օծանելիքակոսմետիկական արտադրանքի, արդյունաբերական և կենցաղային նշանակության արտադրանքի համար՝ ներառյալ թեթև արդյունաբերության արտադրանքը և խաղալիքները

4.

Փաթեթվածք ապակե (շշեր, բանկաներ, սրվակներ, սրվակիկներ, գլանանոթներ)

7010-ից
7020 00 800 0-ից

համապատասխանության հայտարարագիր

սննդամթերքի և օծանելիքակոսմետիկական արտադրանքի, կենցաղային քիմիայի ապրանքների, լաքաներկային նյութերի համար

5.

Փաթեթվածք համակցված նյութերից (կոռեքսներ, փոքր տուփեր, պարկեր, տոպրակներ, սրվակներ, բանկաներ, փաթեթավորման և պիտակավորման նյութեր, բեռնարկղեր, վաճառարկղեր (լոտոկներ), պարկուճներ, փոքրիկ բաժակներ, տուփեր)

3919-ից
3921-ից
3923 10 000 0-ից
3923 21 000 0-ից
3923 29-ից
3923 30-ից
3923 90 000 0-ից
4811 41 200 0-ից
4811 41 900 0-ից
4811 49 000 0-ից
4811 51 000 9-ից
4811 59 000 9-ից
4811 60 000 0-ից
4811 90 000 0-ից
4819-ից
4821-ից
4823 70-ից
4823 90 859 7-ից
6305-ից
6307 90-ից
7607-ից

համապատասխանության հայտարարագիր

սննդամթերքի և օծանելիքակոսմետիկական արտադրանքի, արդյունաբերական և կենցաղային նշանակության արտադրանքի համար

6.

Փաթեթվածք փայտյա (արկղեր, տակառներ, տուփեր, տակառիկներ, թմբուկներ, տաքարներ)՝ բացի օգտագործվածից

4415 10 100 0-ից
4416 00 000 0-ից

համապատասխանության հայտարարագիր

սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի համար

7.

Փաթեթվածք տեքստիլ նյութերից (պարկեր, տոպրակներ, բեռնարկղեր)՝ բացի օգտագործվածից

6305-ից
6307 90-ից

համապատասխանության հայտարարագիր

սննդամթերքի և ոչ սննդային արտադրանքի համար

8.

Փաթեթվածք կերամիկական (շշեր, բանկաներ, տակառներ, տակառիկներ)

6909 90 000 0-ից
6914-ից
8113 00 900 0-ից

համապատասխանության հայտարարագիր

սննդամթերքի և օծանելիքակոսմետիկական արտադրանքի համար

II. Խցանափակման միջոցներ

9.

Մետաղական խցանափակման միջոցներ (խցաններ, կափարիչներ, թասակներ (ներառյալ թագակերպ թասակները, պտուտակավոր թասակները և տարալցման հարմարանքով թասակները) կրոնեն-խցաններ, կափարիչներ-ձևվածքներ, մյուզլե, պահանգներ)

8309-ից

համապատասխանության հայտարարագիր

սննդամթերքի և օծանելիքակոսմետիկական արտադրանքի խցանափակման համար

10.

Կեղևային խցանափակման միջոցներ (խցաններ, ամրացնող միջադիրներ, խցափակիչներ)

4503-ից
4504-ից

համապատասխանության հայտարարագիր

սննդամթերքի և օծանելիքակոսմետիկական արտադրանքի խցանափակման համար

11.

Պոլիմերային խցանափակման միջոցներ (խցաններ, թասակներ, կափարիչներ, բաժնավորիչ-սահմանափակիչներ, անջատիչներ, ամրացնող միջադիրներ, կափույրներ)

3923 50-ից
3923 90 000 0-ից

համապատասխանության հայտարարագիր

սննդամթերքի և օծանելիքակոսմետիկական արտադրանքի, կենցաղային քիմիայի ապրանքների, լաքաներկային նյութերի խցանափակման համար

12.

Համակցված խցանափակման միջոցներ (խցաններ, խցան-կափարիչներ, թասակներ, կափարիչներ, ամրացնող միջադիրներ)

3923 50-ից
3923 90 000 0-ից
4503-ից
4504-ից
4823 70 900 0-ից
4823 90 859 7-ից
8309-ից

համապատասխանության հայտարարագիր

սննդամթերքի և օծանելիքակոսմետիկական արտադրանքի խցանափակման համար

13.

Ստվարաթղթից խցանափակման միջոցներ (կափարիչներ, ձևվածքներ, ամրացնող միջադիրներ)

4823 70 900 0-ից
4823 90 859 7-ից

համապատասխանության հայտարարագիր

սննդամթերքի խցանափակման համար

 

_____________________

* Մանրածախ առևտրում (վաճառքում) իրացման համար նախատեսված և (կամ) նշված նպատակների համար բաժնեծրարված (փաթեթավորված) արտադրանք:

 

Ծանոթագրություն. Սույն ցանկը կիրառելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը (հաշվի առնելով 4-րդ սյունակում բերված ծանոթագրությունները), այնպես էլ ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը:

(ցանկը լրաց., փոփ. ԵՏՀԿ 06.03.14 թիվ 35)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.03.2014, թիվ 35 06.04.2014, թիվ 47
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան