Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-205-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (29.02.2008-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.10.31/53(577) Հոդ.1108
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.10.2007
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
20.10.2007
Дата вступления в силу
29.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 11-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 16-րդ հոդվածում՝

1) 16-րդ կետի «արժեթղթեր» բառը փոխարինել «արժեթղթերի ազդագիր» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով.

2) 39-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 4.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4.2. ներդրումային ծառայությունների

մատուցման համար

տարեկան բազային տուրքի

50-ապատիկի չափով».

 

 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.3-րդ կետով`

«4.3. կարգավորվող շուկայի օպերատորի,

Կենտրոնական դեպոզիտարիայի

գործունեության համար

տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հոկտեմբերի 20
Երևան
ՀՕ-205-Ն