ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2022 թվականի |
թիվ 59 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 107 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 107 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի ապրիլի 15-ի թիվ 59 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման մեջ կատարվող
1. Սույն որոշման թիվ 1 հավելվածի 2-րդ կետում՝ երկրորդ սյունակի առաջին և երկրորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Հայաստանի Հանրապետության համար արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը և (կամ) քաշը չի գերազանցում 25 կգ-ը
Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը՝ արժեքը չի գերազանցում 1,000 եվրոյին համարժեք գումարը և (կամ) քաշը չի գերազանցում 31 կգ-ը. 2022 թվականի հոկտեմբերի 1-ից՝ արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը և (կամ) քաշը չի գերազանցում 25 կգ-ը»:
2. Սույն որոշման թիվ 2 հավելվածի 1-ին աղյուսակի երկրորդ սյունակում, 2-րդ կետի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետության համար արժեքը գերազանցում է 500 եվրոյին համարժեք գումարը և (կամ) քաշը գերազանցում է 25 կգ-ը
Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը՝ արժեքը գերազանցում է 1,000 եվրոյին համարժեք գումարը և (կամ) քաշը գերազանցում է 31 կգ-ը. 2022 թվականի հոկտեմբերի 1-ից՝ արժեքը գերազանցում է 500 եվրոյին համարժեք գումարը և (կամ) քաշը գերազանցում է 25 կգ-ը»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: