Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 120
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.09.2022-06.02.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
19.08.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
19.08.2022
Дата вступления в силу
05.09.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

19 օգոստոսի 2022 թվականի

թիվ 120

քաղ. Բիշքեկ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 877 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի ««Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 877 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2.9 ենթակետով՝

«3.2.9. Տեխնիկական կանոնակարգի 1-ին կետի երրորդ պարբերության մեջ նշված տրանսպորտային միջոցները շրջանառության մեջ դնելը և շահագործման մեջ գտնվելը թույլատրվում են դրանց անվտանգությունն ապահովելու պայմանով և միայն այն պետության տարածքում, որտեղ ներմուծվել են այդ տրանսպորտային միջոցները (Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Բելառուսի Հանրապետության տարածքում): Այդ տրանսպորտային միջոցների նկատմամբ չի թույլատրվում տեխնիկական կանոնակարգով նախատեսված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի ձևակերպումը:

Տեխնիկական կանոնակարգի 1-ին կետի երրորդ պարբերության մեջ նշված տրանսպորտային միջոցների տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավունքների իրականացումը չի թույլատրվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում՝ բացառությամբ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության տարածքի կամ Բելառուսի Հանրապետության տարածքի, եթե մյուս անդամ պետությունների օրենսդրությամբ այդ տրանսպորտային միջոցների նկատմամբ այլ բան սահմանված չէ:».

բ) նշված որոշմամբ ընդունված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության տարածք կամ Բելառուսի Հանրապետության տարածք օտարերկրյա արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծվող (ներմուծված) Mı և M1G կատեգորիաների անվավոր տրանսպորտային միջոցների նկատմամբ սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին համապատասխանության գնահատման անցկացումը՝ բացառությամբ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ցանկի աղյուսակի 113-րդ և 114-րդ կետերի և թիվ 3 հավելվածի համաձայն սահմանված պահանջների 16-րդ և 17-րդ կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:»:

2. Տեղեկատվությունն այն մասին, որ տրանսպորտային միջոցը շրջանառության մեջ է դրվում Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) 1-ին կետի երրորդ պարբերությանը համապատասխան, և Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) անվանումը, որի տարածքում այն կարող է շրջանառության մեջ դրվել, նշվում են այդ անվավոր տրանսպորտային միջոցի գրանցման վկայականում:

3. Խնդրանքով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Բելառուսի Հանրապետության կառավարությանը՝ ապահովելու՝

«Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) 1-ին կետի երրորդ պարբերությանը համապատասխան ներմուծված անվավոր տրանսպորտային միջոցների ռեեստրի ձևավորումը և վարումը (նշելով դրանց նույնականացման համարները, մակնիշները և առևտրային անվանումները),

այլ անդամ պետությունների տարածքներ սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված տրանսպորտային միջոցների արտահանումը (այդ թվում՝ ժամանակավոր) թույլ չտալը, եթե անդամ պետությունների միջև (այդ թվում՝ երկկողմ ձևաչափով) այլ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել:

4. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2022 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝ 

Բելառուսի Հանրապետությունից՝ 

Ղազախստանի Հանրապետությունից՝ 

Ղրղզստանի Հանրապետությունից՝ 

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա․ Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.04.2023, թիվ 47 04.05.2023, թիվ 120
25.01.2023, թիվ 17 06.02.2023, թիվ 120
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան