ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2023 թվականի N 770-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 771-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերը հաստատելու մասին» N 771-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝
«3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կարող ստանձնել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի փայերի ձեռքբերման վերաբերյալ նոր հանձնառություն մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի N 513-Ն որոշման N 8 հավելվածի պահանջներին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» և «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրությունների ամբողջական համապատասխանեցումը։».
2) N 1 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆոնդի փայերի ձեռքբերումը նախատեսվում է իրականացնել տասը մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը մինչև 5 մլրդ ՀՀ դրամի չափով։ Ընդ որում՝ առաջին 5 մլրդ ՀՀ դրամի չափով փայերի ձեռքբերման դիմաց վճարումը կատարվում է ֆոնդի փայերի ձեռքբերման հայտը ֆոնդի կանոններով սահմանված կարգով ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ յուրաքանչյուր հաջորդ մասնաբաժնի (փայերի) ձեռքբերման վերաբերյալ հանձնառությունը ստանձնվում է հետևյալ պայմանների միաժամանակյա իրականացման դեպքում՝
1) ֆոնդի կառավարիչը Հայաստանի Հանրապետության կառավարությանը գրավոր ծանուցել է նախորդ մասնաբաժնի (փայերի) գումարի չափով ներդրումներ իրականացնելու պարտավորություն ստանձնելու փաստի մասին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշմամբ հաստատել է ֆոնդի ներդրումների վերաբերյալ ֆոնդի կառավարչի ներկայացրած հաշվետվության արդյունքները, որոնցով առնվազն պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի N 513-Ն որոշման N 8 հավելվածի II և VI գլուխներով ամրագրված պահանջների կատարման ընթացքը, յուրաքանչյուր ծրագրի իրականացման կարգավիճակը, ինչպես նաև հիմնական ֆինանսական ցուցանիշները: Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի N 513-Ն որոշման N 8 հավելվածի II և VI գլուխներով ամրագրված պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1263-Ն և 2023 թվականի մարտի 30-ի N 434-Ն որոշումներով հատկացված միջոցների հաշվին Ֆոնդի կողմից իրականացված ներդրումային ծրագրերի նկատմամբ:».
3) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝
«3.1. 2024 թվականի բյուջետային տարվանից սկսած ֆոնդի փայերի ձեռքբերման համար պետական բյուջեում գումարների նախատեսումն իրականացվում է բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում և կարգով՝ բյուջետային հայտերի ներկայացմամբ, իսկ գումարների հատկացումն իրականացվում է սույն որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պայմանների ապահովման դեպքում։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|