Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 176
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
25.11.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
25.11.2022
Дата вступления в силу
06.01.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2022 թվականի

թիվ 176

քաղ. Բիշքեկ

 

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՏԵՂ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի ապրիլի 15-ի թիվ 15 կարգադրությանը համապատասխան ձևավորված՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու նպատակահարմարության վերաբերյալ հարցի ուսումնասիրության հարցերով համատեղ հետազոտական խմբի (այսուհետ՝ համատեղ հետազոտական խումբ) ամփոփիչ զեկույցը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:

2. Հավանություն տալ համատեղ հետազոտական խմբի աշխատանքի շրջանակներում նախապատրաստված՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» համաձայնագրի նախագծի կցվող հայեցակարգային դրույթներին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« »  20    թվականի

թիվ

քաղ.

 

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԱԶԱՏ ԱՌևՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածի հիման վրա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ սկսել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ բանակցությունները։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված բանակցություններին առնչվող դիրեկտիվները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի

նոյեմբերի 25-ի թիվ 176 որոշմամբ

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագծի

 

I. Ներածություն

 

Սույն հայեցակարգային դրույթներն արտացոլում են «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» կնքվելիք համաձայնագրի (այսուհետ համապատասխանաբար՝ կողմեր, համաձայնագիր) նախագծի ընդգրկմանն առնչվող փոխըմբռնումը։

Սույն հայեցակարգային դրույթները պարունակում են առևտրին առնչվող այն հարցերի ցանկը, որոնք ենթակա են համաձայնագրի մեջ ներառման՝ առանց բանակցությունների ընթացքում կողմերի վերջնական դիրքորոշումների համար վնասի։ Տվյալ ցանկը սպառիչ չէ, բանակցությունների ընթացքում կողմերի համաձայնությամբ դրանում կարող են ներառվել լրացուցիչ հարցեր։

 

II. Նպատակները

 

Համաձայնագրի կնքման նպատակները պետք է լինեն նաև՝

կողմերի միջև ապրանքների ազատ առևտրի ռեժիմի սահմանմանն ուղղված փոխշահավետ պայմանավորվածությունների ձևավորումը.

համաձայնագրի կիրարկման և դրա համատեղ վարչարարության համար անհրաժեշտ արդյունավետ ընթացակարգերի մշակումը.

փոխադարձ շահ ներկայացնող՝ առևտրատնտեսական համագործակցության հիմնական ուղղությունների համար առանձնաշնորհային այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կարող են ներառել նաև ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի և ապրանքների փոխադարձ առևտրում այլ խոչընդոտների ազատականացումը։

 

III. Խնդիրները

 

Համաձայնագրի կնքման խնդիրներն են՝

ապրանքների համար շուկայի հասանելիության ընդլայնումը, առևտրի պարզեցումը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների կրճատման ու վերացման միջոցով.

կողմերի միջև առևտրային շրջանառության ավելացումը.

կողմերի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը և մրցունակության բարձրացման համար լրացուցիչ պայմանների ստեղծումը։

 

IV. Հիմնական հարցերը

 

Համաձայնագրի շրջանակներում կարգավորման ենթակա են հետևյալ հարցերը՝

ապրանքների առևտրի պարզեցումը, այդ թվում՝ շուկայի առանձնաշնորհային հասանելիության պայմանների ձևավորումը՝ 1994 թվականի Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի XXIV հոդվածի 8(բ) կետով սահմանված պահանջներին համապատասխան, ինչպես նաև առևտրի ընթացակարգերի պարզեցումը

փոխադարձ առևտրի մեջ առևտրային պաշտպանության միջոցների կիրառումը (հակագնագցման, հատուկ պաշտպանական և փոխհատուցման միջոցներ)

ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի և համապատասխանության գնահատման ընթացակարգերի, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառումը

մաքսային համագործակցության, մտավոր սեփականության, էլեկտրոնային առևտրի և պետական գնումների, մրցակցության ոլորտում և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը

վեճերի լուծումը, իրավական և «հորիզոնական» հարցերը, թափանցիկության վերաբերյալ հարցերը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան